Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը. ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի անունից Խանդանյանի ուղերձը միջազգային հանրությանը

02/07/2024 schedule20:26

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում:

Իր ելույթում պատգամավորը նշել է.

«Շնորհակալություն, պարո'ն նախագահ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Թոբիաս Վինքլերին այս զեկույցի եւ բանաձեւի պատրաստման գործում գերազանց աշխատանքի համար` չնայած սահմանափակ ժամանակին: Այն համապարփակ է եւ անդրադառնում է մեր տարածաշրջանում հրատապ անվտանգային խնդիրների լուծմանը:

Բանաձեւի նախագծում անդրադարձ է կատարվում նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ներկա, քաղաքական իրավիճակին, մասնավորապես` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին: Եվ ես նախատեսել էի խոսել Հայաստանի խաղաղության ձգտման մասին, եւ, ինչպես իմ գործընկերն ասաց, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ եւ կայուն խաղաղության համաձայնագիր` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության, ուժի չկիրառման սկզբունքի վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի ոգուն համաձայն: Ավելին, վերջերս Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղության պայմանագիրը` վերը նշված սկզբունքների հիման վրա:

Բայց Հայաստանի կառավարության այս առաջարկը հակադարձվեց ճիշտ նույն պահանջով, որը հենց նոր հնչեցրեց Ադրբեջանի պատվիրակը` խոսելով Հայաստանի Սահմանադրության մասին: Բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ:

Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաեւ այն մասին, որ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, ինչը նաեւ միջազգային իրավունքի հայտնի սկզբունք է, եւ ես կարծում եմ, որ նման հռետորաբանությունն ու պահանջները բացահայտ միջամտություն են Հայաստանի ներքին քաղաքականությանը եւ ներքին գործերին, ինչն անընդունելի է:

Եվ այստեղ ես կցանկանայի մեջբերել բանաձեւի նախագծի 45-րդ կետը` «Վեհաժողովը ողջունում է միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող երկխոսության խթանմանը, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված այլ ջանքերը»:

Հարգելի' գործընկերներ, ձեր մասնակցությունը շատ կարեւոր է: Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է, քանի որ երբ դուք անտեսում եք մեր տարածաշրջանը, այլ դերակատարներ, որոնք այնքան էլ շահագրգռված չեն խաղաղությամբ եւ կայունությամբ, ակտիվացնում են իրենց վտանգավոր ազդեցությունը, ինչը վատթարացնում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ լուրջ սպառնալիք է ներկայացնում իմ երկրի ժողովրդավարական ձգտումներին, անկախությանն ու ինքնիշխանությանը: Եվ ուղերձս, որն իմ երկրի անունից փոխանցում եմ ձեզ` միջազգային հանրությանը, հետեւյալն է. «Եղե՛ք ներգրավված եւ մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը»:

Տպել
540 դիտում

Ինչպես դառնալ շահառու. Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժածների փոխհատուցման կարգի մանրամասներ

Այցը օրակարգում է. Պեսկովը Պուտին-Էրդողան հանդիպման ստույգ ժամկետներ չի նշել

Երևանում բախվել է 6 մեքենա, այդ թվում Չարենցավան-Երևան երթուղու «Գազել»-ը. վերջինի վարորդը և ուղևորները հիվանդանոցում են

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

5 երեխաների հետ անհետացած կինը մեկ ամիս առաջ է լքել գյուղը, ենթադրաբար՝ այլ տղամարդու հետ. մանրամասներ

Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն անչափ կարևոր է. ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Նորավանք

Հայոց ցեղասպանության թանգարանը հուլիսի 5-ին փակ կլինի

Աբխազիայի ԱԳՆ-ն բողոքի հայտարարություն է հրապարակել. պատճառը Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարություններն են

Հողամասեր, մեքենա, մի քանի միլիոնի եկամուտ. ինչ է հայտարարագրել ընդդիմադիր ամենասկանդալային պատգամավոր Աննա Մկրտչյանը

Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից

Ֆրանսիայի և Հայաստանի միջև համերաշխությունը մարդկային իրականություն է. Օլիվիե Դըկոտինյի

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգը հայտնի է

Կանադայի դեսպանության բացումով արձանագրվեց համագործակցության ընդլայնում. ՀՀ նախագահը ընդունել է դեսպան Էնդրյու Թըրներին

Ուկրաինայում հրադադարն անհնար է, քանի դեռ խաղաղ բանակցություններ չեն սկսվել. ինչ է առաջարկել Պուտինը

Ինչու են ամռանը հաճախ անջատում խմելու ջուրը, վատանում է որակը. սպառողները դժգոհում են, «Վեոլիա Ջուր»-ը՝ նշում պատճառները

ԱՄՆ դեսպանն ու սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այցելել են Ջերմուկ (լուսանկարներ)

Աշխատանք ու մամայություն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Պռոշյան գյուղում մեքենաներ են բախվել. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար, նվիրել ինչ-որ ժուլիկների. մեդիափորձագետը զգուշացնում է ամեն տեղ գումար չներդնել

Տեղի է ունեցել ՔՊ Արտաշատի տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր, ԵՄ առաքելության հետ դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

Ժամանակակից տեխնիկայով, հատուկ հանդերձանքով և պատրաստված. ջրային պարեկներն անցել են ուժեղացված ծառայության (տեսանյութ)

Երևանում վերջին 6 ամսում ավելի քան 100 ծառ է տապալվել. խնդիրը առաջնահերթ լուծում է պահանջում

Հայտնի են «Երևան»-ի մրցակիցները ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլում

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի

Հսկա պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջը (լուսանկարներ)

Oգոստոսի 1-ից 4 մարզում քաղաքաշինական թույլտվությունների կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով. փորձարկվել է համակարգը

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ երկխոսության վերափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՝ նշանակալից հանգրվան է. Ալեն Սիմոնյան

Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում

Անձին ծեծել են, սափրել գլուխը, ստիպել մերկանալ, անել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ. կան կալանավորվածներ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել պայմանագրերը (տեսանյութ)

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին

Վստահ եմ՝ այսուհետ ևս կզարգացնենք մեր երկրների ավելի քան 30-ամյա բազմաշերտ հարաբերությունները. Խաչատուրյանը՝ Բայդենին

Ակնկալում ենք ՀՀ-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ կայուն Հարավային Կովկասի․ Միրզոյան

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Ողջունում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Ալիևը՝ Բայդենին