Ամերիկացի սենատոր Ռոջեր Վիքերը ժամանել է Հայաստան

03/07/2024 schedule10:35

Սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Հայաստան, որը ողջունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Դեսպանատան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ սենատոր Վիքերը (հանրապետական, Միսիսիպի նահանգ) հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Սենատոր Վիքերը նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։

Նշվում է, որ պատվիրակության կազմում են Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը (հանրապետական, Հվ․ Կարոլինա նահանգ, 2-րդ օկրուգ)․ համանախագահ, սենատոր Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ նահանգ), որը նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, ինչպես նաև սենատոր Ջոն Քորնին (հանրապետական, Տեխաս նահանգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը (հանրապետական, Ալաբամա նահանգ , 4-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռիչարդ Հադսոնը (հանրապետական, Հս․ Կարոլինա նահանգ, 9-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Թրենթ Քելին (հանրապետական, Միսիսիպի նահանգ, 1-ին օկրուգ) և ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հերիսը (հանրապետական, Մերիլենդ նահանգ, 1-ին օկրուգ)։

Ըստ հաղորդագրության՝ հուլիսի 2-5-ը նախատեսվող այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ազգային ժողովի գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ մեր երկու երկրների կապերի ամրապնդման նպատակով։

Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապա կլինեն հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

«Պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա հայաստանյան քաղաքական դաշտը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավորների հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականների հետ։ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ԱՄՆ կառավարության անկախ հանձնաժողով է, որ ձգտում է առաջ տանել ԱՄՆ ազգային անվտանգությունն ու ազգային շահերը՝ խթանելով մարդու իրավունքները, ռազմական անվտանգությունը և տնտեսական համագործակցությունը ԵԱՀԿ 57 երկրներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
383 դիտում

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների տարածքով տարանցման ընթացակարգի մասին համատեղ համաձայնագրից

Ալիևն օկուպացված Շուշիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին

Թուրքիան և Սաուդիան Արաբիան կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում

Արծիվ ու աքաղաղ պատկերելու համար Ֆրանսիային ու Գերմանիային բան ասող չկա. Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին

Մեծ դժվարություն է 80 տարի հայ գաղթօջախում թատրոնի դուռը բաց պահել. Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախումբը Գյումրիում է

Գևորգ Պապոյանն այցելել է Տաշիրում գործող արտադրամասեր, ծանոթացել արտադրական գործընթացներին (լուսանկարներ)

Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին շինության տանիք է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումները. Ավինյանի ուղերձը

Վարդաջրով ավազաններ, ազգային երգուպար, խնձորի հյուրասիրություն և նոր հասցե. ինչպես կտոնեն Վարդավառը Գյումրիում

Ղրղզստանի նախագահը ժամանել է Ադրբեջան և ուղևորվել Շուշի

ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Դեմիրալին՝ Ավստրիայի դեմ խաղում գորշ գայլերի ժեստով ողջույնի պատճառով

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի կնքման մասով ՀՀ-ի կողմից որևէ ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական դաշտում է. Ալեն Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է. Ֆրանսիայի դեսպանի շնորհավորանքը

ԱՄՆ-ն պաշտպանելու է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Հայաստանը փորձում է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից և ավելի մոտ գնալ Արևմուտքին․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր

ԱՄՆ-ն ուզում է մեծացնել Հայաստանի հետ կապերը անվտանգության ասպարեզում․ սենատոր Բեն Քարդին

ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են․ Բեն Քարդին

Դժվար գիշեր էր մեր կուսակցության համար, ժողովուրդը սթափեցնող վճիռ կայացրեց. Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա

Զգուշացեք նրանից, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը. ԱՄՆ սենատորը Երևանից դիմեց Ադրբեջանին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետ կնվազի. անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կլինի

Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան կունենա. Ալեն Սիմոնյան

Մաղթում ենք խաղաղություն և բարօրություն. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին

Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի «լավագույնի շահի» ապահովմամբ. ՄԻՊ

Նոր ստեղծվող կառավարության շրջանակներում Իրանի հարաբերությունները ՀՀ-ի հետ ավելի կզարգանան․ Մեհդի Սոբհանի

Մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա. Սիմոնյանը՝ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերին

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը հայ-ամերիկյան փոխգործակցության խորացման հարցեր են քննարկել

Անցյալով հպարտանալով՝ ապագային նայում ենք ոգեշնչված. Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը

Սահմանադրությունն ազատության և պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ. Արման Դիլանյան

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանը

Եվրո-2024․ մեկնարկում է քառորդ եզրափակիչը