Երկաթյա ձողերով հարվածել են հոսթելից դուրս եկած օտարերկրացուն և թալանել. ձերբակալվել են տուժածի համերկրացիները

02/07/2024 schedule22:10

Հուլիսի 1-ի գիշերը՝ ժամը 1.31-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Խորենացու փողոցում գործող հոսթելի սեփականատերը և հայտնել, որ իրենց հաճախորդին անհայտ ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել, գողացել բջջային հեռախոսը և գումարը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նշված հյուրատանն իջևանած 45-ամյա օտարերկրացին հայտնել է, որ կեսգիշերն անց անծանոթ հեռախոսահամարից զանգել և խնդրել են, որ իր երկու ծանոթներին հոսթելում գիշերակաց տրամադրի: Ինքը դիմավորելու նպատակով դուրս գալով հոսթելից՝ հանդիպել է երկու անծանոթի, որոնք երկաթյա ձողերով հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա գրպանից հափշտակել են բջջային հեռախոսը, անձնագիրը և 300 դոլար:

Մինչ ոստիկանները հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ էին ձեռնարկում, ժամը 3.25-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ 45-ամյա տղամարդուն «գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ ընդունել են բուժօգնության:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 45-ամյա տղամարդուն զանգահարել է Արցախի փողոցի հոսթելում բնակվող 26-ամյա մեկ այլ օտարերկրացի, իսկ մարմնական վնասվածք պատճառել և հեռախոսն ու փողը հափշտակել են նրա համերկրացի 25 և 28 տարեկան երկու երիտասարդ:

Հետագա միջոցառումներով 26-ամյա երիտասարդը ժամը 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ավազակությանն օժանդակելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Ժամը 7.10-ին «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, Կենտրոնականի բաժին են տեղափոխվել նաև 25 և 28 տարեկան երկու երիտասարդները:

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

Տպել
919 դիտում

Ինչպես դառնալ շահառու. Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժածների փոխհատուցման կարգի մանրամասներ

Այցը օրակարգում է. Պեսկովը Պուտին-Էրդողան հանդիպման ստույգ ժամկետներ չի նշել

Երևանում բախվել է 6 մեքենա, այդ թվում Չարենցավան-Երևան երթուղու «Գազել»-ը. վերջինի վարորդը և ուղևորները հիվանդանոցում են

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

5 երեխաների հետ անհետացած կինը մեկ ամիս առաջ է լքել գյուղը, ենթադրաբար՝ այլ տղամարդու հետ. մանրամասներ

Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն անչափ կարևոր է. ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Նորավանք

Հայոց ցեղասպանության թանգարանը հուլիսի 5-ին փակ կլինի

Աբխազիայի ԱԳՆ-ն բողոքի հայտարարություն է հրապարակել. պատճառը Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարություններն են

Հողամասեր, մեքենա, մի քանի միլիոնի եկամուտ. ինչ է հայտարարագրել ընդդիմադիր ամենասկանդալային պատգամավոր Աննա Մկրտչյանը

Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից

Ֆրանսիայի և Հայաստանի միջև համերաշխությունը մարդկային իրականություն է. Օլիվիե Դըկոտինյի

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգը հայտնի է

Կանադայի դեսպանության բացումով արձանագրվեց համագործակցության ընդլայնում. ՀՀ նախագահը ընդունել է դեսպան Էնդրյու Թըրներին

Ուկրաինայում հրադադարն անհնար է, քանի դեռ խաղաղ բանակցություններ չեն սկսվել. ինչ է առաջարկել Պուտինը

Ինչու են ամռանը հաճախ անջատում խմելու ջուրը, վատանում է որակը. սպառողները դժգոհում են, «Վեոլիա Ջուր»-ը՝ նշում պատճառները

ԱՄՆ դեսպանն ու սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այցելել են Ջերմուկ (լուսանկարներ)

Աշխատանք ու մամայություն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Պռոշյան գյուղում մեքենաներ են բախվել. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար, նվիրել ինչ-որ ժուլիկների. մեդիափորձագետը զգուշացնում է ամեն տեղ գումար չներդնել

Տեղի է ունեցել ՔՊ Արտաշատի տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր, ԵՄ առաքելության հետ դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

Ժամանակակից տեխնիկայով, հատուկ հանդերձանքով և պատրաստված. ջրային պարեկներն անցել են ուժեղացված ծառայության (տեսանյութ)

Երևանում վերջին 6 ամսում ավելի քան 100 ծառ է տապալվել. խնդիրը առաջնահերթ լուծում է պահանջում

Հայտնի են «Երևան»-ի մրցակիցները ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլում

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի

Հսկա պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջը (լուսանկարներ)

Oգոստոսի 1-ից 4 մարզում քաղաքաշինական թույլտվությունների կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով. փորձարկվել է համակարգը

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ երկխոսության վերափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՝ նշանակալից հանգրվան է. Ալեն Սիմոնյան

Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում

Անձին ծեծել են, սափրել գլուխը, ստիպել մերկանալ, անել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ. կան կալանավորվածներ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել պայմանագրերը (տեսանյութ)

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին

Վստահ եմ՝ այսուհետ ևս կզարգացնենք մեր երկրների ավելի քան 30-ամյա բազմաշերտ հարաբերությունները. Խաչատուրյանը՝ Բայդենին

Ակնկալում ենք ՀՀ-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ կայուն Հարավային Կովկասի․ Միրզոյան

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Ողջունում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Ալիևը՝ Բայդենին