Իրանի քաղաքացու հրահանգով սահմանային արգելապատնեշի մոտ անձը շուրջ 10 կգ թմրամիջոց է փոխանցել. 4 անձ կալանավորված է

01/07/2024 schedule17:16

Շուրջ 10 կգ թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության վարույթի նախաքննության շրջանակներում 4 անձ կալանավորվել է:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, ավարտվել է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելուն օժանդակելու, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի 36-ամյա բնակիչը, ընկերների՝ նույն մարզի 31, 30 և 29-ամյա բնակիչների հետ, պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանում բնակվող անձից մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և իրացնելու կապակցությամբ։

photo1.jpeg (156 KB)

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2024թ. հունվարի 22-ին հիշյալ ընկերները, 30–ամյա տղամարդու կողմից վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզից ուղևորվել և հաջորդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, հասել են Ագարակ քաղաք: Հունվարի 25-ին վերջիններս գնացել են Մեղրի քաղաքի ուղղությամբ գտնվող սահմանային արգելապատնեշի մոտ, որտեղ, ԻԻՀ քաղաքացու հրահանգով, որոշ ժամանակ սպասելուց հետո ինքնությունը չպարզված անձն Իրանից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրայով, մաքսային հսկողությունից թաքցնելով, տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում փոխանցել է տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով` 349,15 գրամ «Մեթամֆետամին», 1146,58 գրամ «Մարիխուանա» տեսակի քաշով թմրամիջոցներ, որոնք հիշյալ անձինք թաքցրել են վերը նշված ավտոմեքենայի հետևի պաշտպանիչ վահանի ներսի հատվածում»։

photo.jpg (69 KB)

Թմրամիջոցների մնացած մասը՝ առանձնապես խոշոր չափերով` 2737,67 գրամ «Մեթամֆետամին», 4545,34 գրամ «Մարիխուանա», 255 գրամ «Հերոին» ինչպես նաև 5,87 գրամ քաշով հաբերից կազմված «Մեթամֆետամին» և «Կոդեին» թմրամիջոցներ պարունակող պատրաստուկը, հետագայում վերցնելու և իրացնելու նպատակով, Արմավիրի մարզի բնակիչները թաքցրել են Մեղրի քաղաքի ուղղությամբ գտնվող հիշյալ արգելապատնեշի հարակից տարածքում, որոնք հայտնաբերվել և վերցվել են դեպքի վայրի զննությամբ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արմավիրի մարզի 4 բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
690 դիտում

ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել է փոխըմբռնում՝ շարունակել և ավարտել սահմանազատման գործընթացը. Միրզոյան

Հայաստանը հրավիրված եղել է Մինսկում զորահանդեսին, սակայն չի մասնակցել. Բելառուսի ԱԽ քարտուղար

Ժամանակն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ-ն ամենաակտիվ բարձրագույն մակարդակներում պահպանել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ․ Միրզոյան

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել․ Արարատ Միրզոյան

Թուրքիայում վթարի հետևանքով հոսպիտալացվել են մեծ թվով ռուս և բելառուս զբոսաշրջիկներ, վարորդը մահացել է

Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը

Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ

ԱՄՆ-ն արդյունավետ աջակցում է մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետը՝ կոնգրեսական պատվիրակությանը

Պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան

Մի քանի օր սպասվում է տեղումների դադար, ջերմաստիճանի բարձրացում, այնուհետ՝ հորդառատ անձրևներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերը

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում

Սանոսյանը Կիրանցում քննարկել է նոր ճանապարհի կառուցման ընթացքն ու առկա խնդիրները

Աստանայում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները

Շիրակի մարզպետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է ՇՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանում

Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խnւլիգանության համար մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ. ՀՀ ԱԽ քարտուղարը` նոր ատոմակայանի կառուցման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շրջում է Վանաձորի փողոցներով, առևտուր անում խանութներում (լուսանկարներ)

«Արմավիր» ՔԿՀ-ում նույն օրը մաhացել են կալանավnրն ու դատապարտյալը

Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. Արմեն Գրիգորյան

Ալիևը ժամանել է Աստանա. նախատեսված է նաև հանդիպում Պուտինի հետ

Գոռ Ավետիսյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենի պաշտոնից. հայտնի է նոր պաշտոնակատարը

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Վրաստան (լուսանկարներ)

Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող

Տյումեն-Երևան ինքնաթիռն անսարքության պատճառով ընդհատել է թռիչքն ու վերադարձել օդանավակայան

ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների համար «Տելեգրամ»-ում գործարկվում է «114 տեղեկատուն». ինչ է այնտեղ ներառված

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրության գործունեությունը

Դատախազությունը պարզաբանում է հրապարակել Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա եկեղեցու նվիրատվության վերաբերյալ

Յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. «Փարիզ-2024»-ին ընդառաջ ԿԳՄՍ-ն բացահայտել է Արսեն Հարությունյանին

«Կրիստալ» գնողներն ու այն իրացնող ամուսինները ձերբակալվել են. ՆԳՆ ոստիկանություն (տեսանյութ)

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրայինը տվյալներ է հայտնել սիրային կապը պահպանելու համար

Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում 8 ժամ գազ չի լինի