Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ ոք չի կարող դեմն առնել, երբ դա դառնա օրակարգ․ ՀՀ վարչապետ

01/07/2024 schedule12:21

«Փոփոխություն բերելու համար պետք է փոխել մտածողությունը… Ինչքան էլ արագ գործես, միևնույն է՝ ժամանակից արագ չես կարող գործել, այսինքն՝ մենք շատ դեպքերում պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում անընդհատ փորձում ենք, վազում ենք, բայց չի ստացվում ոչ մի բան»:

Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա իր կարծիքը ներկայացրեց, թե որն է դրա ֆունդամենտալ պատճառներից մեկը:

«Մենք անընդհատ ասում ենք՝ պետական համակարգը դանդաղ է գործում, ինչը ճիշտ է, պետք է ավելի արագ գործել, բայց, միևնույն է, մենք մի բան պետք է հասկանանք, որ ինչքան էլ արագ գործենք, ժամանակից արագ չենք կարող գործել: Եվ սա իմ ամենակարևոր եզրակացություններից մեկն է, որովհետև նախադասություններ կան, որ, ենթադրենք, 6 տարի առաջ ՀՀ-ում այդ նախադասությունը հրապարակային հնչեցնելը կդառնար հանրային ու ներքաղաքական մեծ պրոբլեմ, և այն ժամանակ՝ մենք ինչ որոշում էլ փոխեինք, դրանից իրականությունը չէր փոխվելու: Բայց ժամանակի հետ մենք տեսնում ենք, որ այդ նախադասություններին, այդ արտահայտություններին, այդ դիտանկյուններին մարդիկ այլ կերպ են նայում, որովհետև ժամանակը, ժամանակին զուգահեռ այլ գործոններ իրենց հետ բերում են փոփոխություններ:

Իմ կարծիքով՝ ամենամեծ ռեֆորմատորը ժամանակն է: Այլ բան է, թե կան ռեֆորմատորներ, որոնք այդ ժամանակն օգտագործում են ռեֆորմների օգտին, թե ընդդեմ ռեֆորմների, որովհետև հանրության բնականոն զարգացումը, մեկ է, ամենամեծ ռեֆորմատորն է, այլ բան, որ կառավարությունները կարող են արգելակներ դնել»,- ասաց նա և հավելեց, որ իրականում եթե հանրության ներսում այդ փոփոխությունը հասունացած է, ապա այն տեղի կունենա, և ոչ ոք չի կարող դիմադրել և դիմակայել դրան:

«Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի: Ոչ ոք չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար, և, հետևաբար, իմ գնահատականն է, որ մենք պետք է շատ ժամանակ ծախսենք ինստիտուտների կայացման վրա, և կարող է էլի տարօրինակ հնչել, բայց պետք է շատ ժամանակ ծախսենք մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև այսօր մեր հանրության և հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կա՛մ չգիտենք, կա՛մ չենք խոսում այդ մասին, բայց կան նաև մեծ շերտեր, որոնց մասին մենք չգիտենք, և մենք պետք է առերեսվենք այդ շերտերին, պետք է հասկանանք՝ ինչպես»,- ասաց նա:

Տպել
507 դիտում

Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող

Տյումեն-Երևան ինքնաթիռն անսարքության պատճառով ընդհատել է թռիչքն ու վերադարձել օդանավակայան

ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների համար «Տելեգրամ»-ում գործարկվում է «114 տեղեկատուն». ինչ է այնտեղ ներառված

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրության գործունեությունը

Դատախազությունը պարզաբանում է հրապարակել Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա եկեղեցու նվիրատվության վերաբերյալ

Յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. «Փարիզ-2024»-ին ընդառաջ ԿԳՄՍ-ն բացահայտել է Արսեն Հարությունյանին

«Կրիստալ» գնողներն ու այն իրացնող ամուսինները ձերբակալվել են. ՆԳՆ ոստիկանություն (տեսանյութ)

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրայինը տվյալներ է հայտնել սիրային կապը պահպանելու համար

Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում 8 ժամ գազ չի լինի

Ամերիկացի սենատոր Ռոջեր Վիքերը ժամանել է Հայաստան

Լուրերը, թե իբր վարչապետի ավտոշարասյունը վրաերթի ենթարկելիս է եղել հերթական քաղաքացուն, կեղծ են. ՆԳՆ պարզաբանումը

ՀՀ տարածքում շարունակում են մնալ փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են մեզ համար. Պետքարտուղարություն

Տավուշի մարզում հրդեհվել ու ամբողջությամբ մոխրացել է ավտոմեքենա (լուսանկար)

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կայացել է քաղաքացիների ու վարչապետի 7-րդ հեծանվային զբոսանքը (տեսանյութ)

3 օր տաքանանք, չորանանք ու դիմավորենք հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան

Բախվել են ՔԿՀ-ից կալանավորներ տեղափոխած «ՈւԱԶ»-ն ու «Շեվրոլետ»-ը

Ֆրանսիայում 218 թեկնածու դուրս է եկել ընտրապայքարից՝ ազգայնականների հաղթանակը կանխելու համար

Եվրո-2024. Նիդեռլանդները քառորդ եզրափակչում է

Կոռուպցիան ինձ համար համեմատելի է ստրկության հետ. հարցազրույց Գլխավոր դատախազի հետ

Երևանում խստացվել են հուշարձան-շենքերը վերականգնելու մոտեցումները, խախտումների դեպքում կլինեն կոշտ մեթոդներ (տեսանյութ)

Երկաթյա ձողերով հարվածել են հոսթելից դուրս եկած օտարերկրացուն և թալանել. ձերբակալվել են տուժածի համերկրացիները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Ըմբշամարտի ԵԱ. Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին

ԵՄ-ին միանալը չպետք է հասկանալ՝ հրաժարվում ենք ՌԴ-ից, ընտրում միայն Եվրոպան, պետք է փորձել երկուսն էլ պահել. Դալլաքյան

«Պոբեդա»-ի ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան ներկայացուցչին բողոքի նոտա և պահանջ է ներկայացրել

«Մերսեդես»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

100-ից ավելի մարդ է մահացել, հիմնականում՝ կանայք. ինչ է կատարվել Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ

Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել

Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը. ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի անունից Խանդանյանի ուղերձը միջազգային հանրությանը

Freedom House-ի ծրագրերի տնօրենն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ, միացել Խաչիկ գյուղի պարեկին

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված նորածինը 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադառնում (տեսանյութ)

Կանչի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գյուղի ցուցանակին

Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել

Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա յոթ երկրների ղեկավարների հետ. նրանց թվում են Էրդողանն ու Ալիևը

Քննարկվել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացման քայլերը

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. «Մերսեդես»-ի ուղևորները հոսպիտալացվել են