Տեսնելով՝ ինչպես է ավագ եղբայրը ծեծում քրոջը, կրտսերը փորձել է միջամտել. քաշքշուկն ավարտվել է նրանցից մեկի սպանությամբ

01/07/2024 schedule12:51

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ 2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։

«Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված ահազանգի համաձայն՝ ժամը 10:08-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

«Նախնական տվյալներով՝ 2024թ. հունիսի 30-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը, լսելով քրոջ օգնություն կանչելու ձայնը, մոտեցել է ավտոտնակին, որտեղ նկատել է, թե ինչպես է 34-ամյա եղբայրը ծեծում քրոջը:

Ըստ նախնական տվյալների՝ 33-ամյա տղամարդը, քրոջը պաշտպանելու նպատակով միջամտել է վեճին, սակայն եղբայրը, վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է քրոջ վրա։ Այնուհետև 33-ամյա տղամարդը եղբոր ձեռքից վերցրել է դանակը, և վերջիններիս միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ եղբորը գլխի շրջանում պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի հիշյալ մարմնական վնասվածքը։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, Գյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ դանակի շեղբի կտոր: Կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ պարզելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
3499 դիտում

Ալիևը ժամանել է Աստանա. նախատեսված է նաև հանդիպում Պուտինի հետ

Գոռ Ավետիսյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենի պաշտոնից. հայտնի է նոր պաշտոնակատարը

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Վրաստան (լուսանկարներ)

Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող

Տյումեն-Երևան ինքնաթիռն անսարքության պատճառով ընդհատել է թռիչքն ու վերադարձել օդանավակայան

ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների համար «Տելեգրամ»-ում գործարկվում է «114 տեղեկատուն». ինչ է այնտեղ ներառված

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրության գործունեությունը

Դատախազությունը պարզաբանում է հրապարակել Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա եկեղեցու նվիրատվության վերաբերյալ

Յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. «Փարիզ-2024»-ին ընդառաջ ԿԳՄՍ-ն բացահայտել է Արսեն Հարությունյանին

«Կրիստալ» գնողներն ու այն իրացնող ամուսինները ձերբակալվել են. ՆԳՆ ոստիկանություն (տեսանյութ)

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրայինը տվյալներ է հայտնել սիրային կապը պահպանելու համար

Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում 8 ժամ գազ չի լինի

Ամերիկացի սենատոր Ռոջեր Վիքերը ժամանել է Հայաստան

Լուրերը, թե իբր վարչապետի ավտոշարասյունը վրաերթի ենթարկելիս է եղել հերթական քաղաքացուն, կեղծ են. ՆԳՆ պարզաբանումը

ՀՀ տարածքում շարունակում են մնալ փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են մեզ համար. Պետքարտուղարություն

Տավուշի մարզում հրդեհվել ու ամբողջությամբ մոխրացել է ավտոմեքենա (լուսանկար)

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կայացել է քաղաքացիների ու վարչապետի 7-րդ հեծանվային զբոսանքը (տեսանյութ)

3 օր տաքանանք, չորանանք ու դիմավորենք հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան

Բախվել են ՔԿՀ-ից կալանավորներ տեղափոխած «ՈւԱԶ»-ն ու «Շեվրոլետ»-ը

Ֆրանսիայում 218 թեկնածու դուրս է եկել ընտրապայքարից՝ ազգայնականների հաղթանակը կանխելու համար

Եվրո-2024. Նիդեռլանդները քառորդ եզրափակչում է

Կոռուպցիան ինձ համար համեմատելի է ստրկության հետ. հարցազրույց Գլխավոր դատախազի հետ

Երևանում խստացվել են հուշարձան-շենքերը վերականգնելու մոտեցումները, խախտումների դեպքում կլինեն կոշտ մեթոդներ (տեսանյութ)

Երկաթյա ձողերով հարվածել են հոսթելից դուրս եկած օտարերկրացուն և թալանել. ձերբակալվել են տուժածի համերկրացիները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Ըմբշամարտի ԵԱ. Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին

ԵՄ-ին միանալը չպետք է հասկանալ՝ հրաժարվում ենք ՌԴ-ից, ընտրում միայն Եվրոպան, պետք է փորձել երկուսն էլ պահել. Դալլաքյան

«Պոբեդա»-ի ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան ներկայացուցչին բողոքի նոտա և պահանջ է ներկայացրել

«Մերսեդես»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

100-ից ավելի մարդ է մահացել, հիմնականում՝ կանայք. ինչ է կատարվել Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ

Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել

Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը. ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի անունից Խանդանյանի ուղերձը միջազգային հանրությանը

Freedom House-ի ծրագրերի տնօրենն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ, միացել Խաչիկ գյուղի պարեկին

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված նորածինը 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադառնում (տեսանյութ)

Կանչի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գյուղի ցուցանակին

Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը