ՀԵՑ-ն ու «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»-ն իրենց ծառայությունները պատշաճ չեն մատուցում. ՄԻՊ-ը բողոքներ է ստացել

01/07/2024 schedule15:42

Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում- բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաև սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։

Այսպիսով, 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 79 գրավոր և բանավոր դիմում-բողոք 106 անձանցից։

«Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 49 գրավոր և բանավոր բողոք 74 անձից։ Քաղաքացիները հիմնականում բարձրաձայնել են հարցեր կապված սահմանված ժամանակացույցին համապատասխան ջրամատակարարում չիրականացնելուն, ջրամատակարարման ընդհատումներին, ինչպես նաև ջրանջատումների վերաբերյալ պատշաճ չծանուցելուն, խմելու ջրի որակին, ճնշմանը և այլն։

Նշված խնդիրների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է նաև սոցիալական մեդիայի մշտադիտարկում, ուսումնասիրվել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը։

Հաշվի առնելով, որ խնդիրները զանգվածային են և ունեն շարունակական բնույթ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակը։ Հատկապես մտահոգիչ է, երբ ամռան ամիսներին մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից։

Ելնելով վերոգրյալից՝ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է՝ անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային ընդհատումների պատճառները և աշխատանքներ իրականացնել դրանք նվազագույնի հասցնելու ուղղությամբ, առավել հետևողական լինել խմելու ջրի մատակարարման ծառայությունների կանոնների, ինչպես նաև ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ պատշաճ ծանուցումների իրականացման նկատմամբ։

Բազմաթիվ բողոքներ ստացվել են նաև «ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ։ Այսպես, ստացվել է 30 գրավոր և բանավոր բողոք 32 անձից, որոնք հիմնականում վերաբերել են էլեկտրամատակարարող ընկերության կողմից առանց նախապես պատշաճ ծանուցելու և տևական ժամանակով էլեկտրաէներգիայի ընդհատումներին, դրա հետևանքով նյութական վնասի պատճառման դեպքերին, աշխատանքային գործունեության պատշաճ իրականացումը խաթարելուն, ֆինանսական վնասների կրմանը։

Այս ամենի հետևանքով էական վնաս է հասցվում ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ տարբեր կազմակերպությունների։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հատուկ հաստատություններ մոնիթորինգային այցերի ընթացքում հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ, որ էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների ընթացքում անհնար է լինում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Օրինակ, կան հաստատություններ, որոնք կահավորված են վերալակով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով՝ մինչդեռ պարբերական և առանց պատշաճ ծանուցման էլեկտրոէներգիայի անջատումների հետևանքով հաճախ խնդիր է առաջանում նրանց մի հարկից մյուսը տեղափոխելու և այլ վերաբերելի հարցերի հետ կապված։

Պարբերական անջատումների հետևանքով խաթարվում է նաև մի շարք պետական մարմինների բնականոն գործունեությունը: Այսպես, օրինակ՝ Պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով խաթարվում է Պաշտպանի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև թեժ գծի կամ այլ ֆիքսված քաղաքային և ներքին հեռախոսահամարների միջոցով անձանց իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը, ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքման այցերի կազմակերպումը, միջազգային գործընկերների հետ հանդիպումների իրականացումը և այլն:

Հարկ է նկատել, որ պարբերական բնույթ կրող էներգամատակարարման տատանումները կարող են նաև էական վնաս հասցնել համակարգչային սարքերին ու այլ սարքավորումներին:  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ էներգամատակարարման հաճախակի կրկնվող դադարեցումները ոչ միշտ են պայմանավորված պլանային կամ վթարների վերացման աշխատանքներով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանն ընդգծում է, որ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային արտապլանային ընդհատումների պատճառները, աշխատանքներ իրականացնել (այդ թվում՝ պահուստային (երկրորդային) սնուցում ապահովելու միջոցով) դրանք նվազագույնի հասցնելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված երկու դեպքերին Մարդու իրավունքների պաշտպանն առավել մանրամասն անդրադարձել է 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ։ Տեղեկացնենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ է հասցեագրել «ՀԷՑ»  և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ներին։

Նշված խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում»։

Տպել
336 դիտում

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա, ՀՀ-ի դիրքորոշումը կառուցողական է. Միրզոյան

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Իլյա Դարչիաշվիլի (տեսանյութ)

Վաղուց իմ հարազատ Վանաձորում չէի եղել. Ալեն Սիմոնյանը շարունակում է շրջայցը (լուսանկարներ)

ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել է փոխըմբռնում՝ շարունակել և ավարտել սահմանազատման գործընթացը. Միրզոյան

Հայաստանը հրավիրված եղել է Մինսկում զորահանդեսին, սակայն չի մասնակցել. Բելառուսի ԱԽ քարտուղար

Ժամանակն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ-ն ամենաակտիվ բարձրագույն մակարդակներում պահպանել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ․ Միրզոյան

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել․ Արարատ Միրզոյան

Թուրքիայում վթարի հետևանքով հոսպիտալացվել են մեծ թվով ռուս և բելառուս զբոսաշրջիկներ, վարորդը մահացել է

Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը

Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ

ԱՄՆ-ն արդյունավետ աջակցում է մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետը՝ կոնգրեսական պատվիրակությանը

Պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան

Մի քանի օր սպասվում է տեղումների դադար, ջերմաստիճանի բարձրացում, այնուհետ՝ հորդառատ անձրևներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերը

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում

Սանոսյանը Կիրանցում քննարկել է նոր ճանապարհի կառուցման ընթացքն ու առկա խնդիրները

Աստանայում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները

Շիրակի մարզպետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է ՇՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանում

Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խnւլիգանության համար մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ. ՀՀ ԱԽ քարտուղարը` նոր ատոմակայանի կառուցման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շրջում է Վանաձորի փողոցներով, առևտուր անում խանութներում (լուսանկարներ)

«Արմավիր» ՔԿՀ-ում նույն օրը մաhացել են կալանավnրն ու դատապարտյալը

Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. Արմեն Գրիգորյան

Ալիևը ժամանել է Աստանա. նախատեսված է նաև հանդիպում Պուտինի հետ

Գոռ Ավետիսյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենի պաշտոնից. հայտնի է նոր պաշտոնակատարը

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Վրաստան (լուսանկարներ)

Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող

Տյումեն-Երևան ինքնաթիռն անսարքության պատճառով ընդհատել է թռիչքն ու վերադարձել օդանավակայան

ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների համար «Տելեգրամ»-ում գործարկվում է «114 տեղեկատուն». ինչ է այնտեղ ներառված

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրության գործունեությունը

Դատախազությունը պարզաբանում է հրապարակել Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա եկեղեցու նվիրատվության վերաբերյալ

Յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. «Փարիզ-2024»-ին ընդառաջ ԿԳՄՍ-ն բացահայտել է Արսեն Հարությունյանին