Մինչ օրս ապօրինի գույքի բռնագանձման գործերով ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ, 1 շարժական գույք, շուրջ 687 մլն դրամ

01/07/2024 schedule15:31

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սպասում են արդյունքների, որոնք այսօր սկսում են նշմարվել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։  

«Օրեր առաջ՝ հունիսի 20-ին, կայացվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին դատական ակտը, որով Հակակոռուպցիոն դատարանը վճռեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միավոր անշարժ գույք Երևան քաղաքի Վահագնի թաղամասում (միջին շուկայական արժեքը կազմում է 157 մլն դրամ), 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձում մասնակցություն, 10 մլն դրամի փոխառության պահանջի իրավունք, ինչպես նաև մոտ 17 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և բարեխիղճ երրորդ անձին փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոց»,- ասել է Վարդապետյանը։ 

Գլխավոր դատախազը հայտնել է, որ ավարտվել է մեկ այլ հայցադիմումի քննություն: «Ակնկալում ենք, որ մոտ օրերս արդեն՝ որպես եղելություն, կկարողանանք խոսել երկրորդ դատական ակտի մասին»,- նշել է Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ 14 հայցադիմումներով ընթանում է բուն դատաքննություն։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում Գլխավոր դատախազության կողմից առ այսօր դատարան է ներկայացվել 108 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1150 անշարժ և 225 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 305 իրավաբանական անձանցում մասնակցություն:

Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը դրամային արտահայտությամբ գերազանցում է 560 մլրդ դրամը: Հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցությունների, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները:

Մինչ օրս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կնքված հաշտության համաձայնություններով՝ Հայաստանի սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ»,- եզրափակել է Վարդապետյանը։

Տպել
473 դիտում

ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել է փոխըմբռնում՝ շարունակել և ավարտել սահմանազատման գործընթացը. Միրզոյան

Հայաստանը հրավիրված եղել է Մինսկում զորահանդեսին, սակայն չի մասնակցել. Բելառուսի ԱԽ քարտուղար

Ժամանակն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ-ն ամենաակտիվ բարձրագույն մակարդակներում պահպանել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ․ Միրզոյան

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել․ Արարատ Միրզոյան

Թուրքիայում վթարի հետևանքով հոսպիտալացվել են մեծ թվով ռուս և բելառուս զբոսաշրջիկներ, վարորդը մահացել է

Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը

Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ

ԱՄՆ-ն արդյունավետ աջակցում է մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետը՝ կոնգրեսական պատվիրակությանը

Պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան

Մի քանի օր սպասվում է տեղումների դադար, ջերմաստիճանի բարձրացում, այնուհետ՝ հորդառատ անձրևներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերը

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում

Սանոսյանը Կիրանցում քննարկել է նոր ճանապարհի կառուցման ընթացքն ու առկա խնդիրները

Աստանայում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները

Շիրակի մարզպետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է ՇՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանում

Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խnւլիգանության համար մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ. ՀՀ ԱԽ քարտուղարը` նոր ատոմակայանի կառուցման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շրջում է Վանաձորի փողոցներով, առևտուր անում խանութներում (լուսանկարներ)

«Արմավիր» ՔԿՀ-ում նույն օրը մաhացել են կալանավnրն ու դատապարտյալը

Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. Արմեն Գրիգորյան

Ալիևը ժամանել է Աստանա. նախատեսված է նաև հանդիպում Պուտինի հետ

Գոռ Ավետիսյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենի պաշտոնից. հայտնի է նոր պաշտոնակատարը

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Վրաստան (լուսանկարներ)

Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող

Տյումեն-Երևան ինքնաթիռն անսարքության պատճառով ընդհատել է թռիչքն ու վերադարձել օդանավակայան

ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների համար «Տելեգրամ»-ում գործարկվում է «114 տեղեկատուն». ինչ է այնտեղ ներառված

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրության գործունեությունը

Դատախազությունը պարզաբանում է հրապարակել Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա եկեղեցու նվիրատվության վերաբերյալ

Յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. «Փարիզ-2024»-ին ընդառաջ ԿԳՄՍ-ն բացահայտել է Արսեն Հարությունյանին

«Կրիստալ» գնողներն ու այն իրացնող ամուսինները ձերբակալվել են. ՆԳՆ ոստիկանություն (տեսանյութ)

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրայինը տվյալներ է հայտնել սիրային կապը պահպանելու համար

Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում 8 ժամ գազ չի լինի