Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը

04/07/2024 schedule13:38

Մարզերում գործող մասնավոր լողավազանների միջոցով դպրոցահասակ երեխաներին կտրվի լողով զբաղվելու հնարավորություն: Նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակների լողի պարապմունքները՝ դրամաշնորհային մրցույթի միջոցով լողավազաններին հատկացնելով ֆինանսավորում:

Այս մասին որոշման նախագիծը Կառավարության հուլիսի 4-ի նիստին ներկայացրել է  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է, որ որոշման ընդունմամբ յուրաքանչյուր տարի լողավազաններում լողով կզբաղվի դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ:

1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12 կլինի, 2-րդ խմբում՝ 10: Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:

Շահառուների ընդհանուր թիվը մոտ 200 է: Նրանց ընտրությունը կկատարվի բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում ապրող դպրոցականները:

«Դիմումների ընտրությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, շահառուների ընտրությունը կիրականացվի ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, նրանցից կձևավորվի սպասման խումբ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ 1 աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ այս որոշմամբ մասնավոր լողավազաններին հանձնարարվում է պրոֆեսիոնալ մարզչով երեխաների խմբակներ ձևավորել, իսկ լողի պարապմունքների ամսավճարը կտա Կառավարությունը:

«Բայց քանի որ «դառը փորձը» ցույց է տալիս, որ լավ որոշումը դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, ուստի պետք է հետևել, որպեսզի երեխաներն իսկապես հաճախեն լողի:

Եթե այս մեխանիզմն աշխատի, ընդհանրապես մեր սպորտի ոլորտում կարող է լինել շատ էական փոփոխություն, որովհետև շատ պետական հիմնարկների նման մարզադպրոցների ենթակառուցվածքների պրոբլեմ ունենք: Ճիշտ է, շատ տեղերում մենք նորոգումներ ենք անում, բայց նույնիսկ նորոգման արդյունքում տեսնում ենք, որ 50 տարի առաջ կառուցված լինելով՝ ժամանակակից պահանջներին չեն համապատասխանում»,- ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
359 դիտում

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Ռեֆորմիստ և սրտային վիրաբույժ. ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի մասին

Երևանի ՀԷԿ-ում հրդեհի մասին ահազանգ է ստացվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակով շրջված քաղաքացիներին

Վարչապետը հետևել է Խաշթառակի ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզի Պոմպիդու կենտրոնում գործադուլ է սկսվել

Ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. 4-ամյա աղջիկը մահացել է. երեխաներից մեկը սանավիացիայով հասցվել է Երևան

Ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է. վարչապետը՝ բանակային խաղերի մասնակիցներին

Հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը կմեծացնի վստահությունն ու բարեկամությունը. Մայքլ Վեներդի

Վարչապետը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին (տեսանյութ)

Սահմանի խախտում չի արձանագրվել. վարչապետն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աճարկուտ (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը կներդրվի Հայաստանում

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին (տեսանյութ)

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ են նախատեսված հուլիսի 6-ին. ժամանակացույց

Համոզված եմ՝ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նոր հաջողություններ կգրանցի. Փաշինյանը՝ Քիր Սթարմերին

Համոզված եմ՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան համագործակցությունը կշարունակի ընդլայնվել. նախագահը՝ Փեզեշքիանին

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման դրական միտումներ կան, պատրաստ ենք բանակցությունների հարթակ առաջարկել. Տոկաև

Ալիևը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին և նրան հրավիրել Բաքու

Հնդկաստանի վարչապետը կայցելի Ռուսաստան

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները. վարչապետը՝ Իրանի նորընտիր նախագահին

Երևանի մարդիկ. Հայկազ Սարգսյանը քաղաքի արտաքին լուսավորությունն անխափան ապահովող մասնագետներից է (տեսանյութ)

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում հյուրանոցում. հափշտակել են խոշոր չափի գումար և չհրկիզվող պահարանը

Ռուսաստանի քաղաքներից մեկում երեխաների զանգվածային թունավորում է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում

Թուրքիան ակնկալում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում. Հաքան Ֆիդան

Դանակահարություն Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ․ Զուրաբիշվիլի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին

Տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը. Արմեն Խաչատրյանը՝ Տավուշի պետական սահմանի ծառայողների մասին

Բայրամովը ԹՊԿ արտգործնախարարներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Օպելը»-ը. մեքենայի 28-ամյա ուղևորը մահացել է, վիրավորների թվում երեխա կա

Ալիևն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

«Օպել»-ը բախվել է էլեկտրասյանը. 41-ամյա ուղևորը տեղում մահացել է

Արմավիրի մարզի 20-ից ավելի համայնքում 36 ժամ ջուր չի լինի. հասցեներ

Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Պատմական երեկո էր, Իսպանիան կարող է դառնալ առաջնության հաղթող․ Դե լա Ֆուենտե

Կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ․ ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին Վրաստան ուղևորվելիս