Բացահայտվել է «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների շրջանառության և շուրջ 28 մլն դրամի փողերի լվացման հերթական դրվագը

02/07/2024 schedule11:18

Մեկ անձի մասով ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման հերթական դեպքի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ իրականացված վարութային և ապացուցողական հսկայածավալ գործողություններով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակիչը, 2021-2023թթ. ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Ապա թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացումը:

«Քննությամբ հիմնավորվել է, որ նշված անձը  իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ սկսել է զբաղվել դեռևս 2021 թվականից և թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով 2022 թվականի կեսերից կառավարել է «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված խանութ-հարթակ, իսկ 2023թ․ սկզբին գնել է նման ևս մեկ խանութ-հարթակ:

Հիշյալ առցանց խանութ-հարթակների միջոցով երիտասարդը տելեգրամյան հարթակում գրանցված այլ խանութ-հարթակներից գնել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո այն բաժանել է տարբեր քաշերի և իրացնելու նպատակով տեղադրել իր իսկ կողմից ստեղծված թաքստոցներում, լուսանկարել դրանք՝ լուսանկարների վրա նշելով դրանց հստակ կոորդինատները և թմրամիջոցի ստույգ տեղի հուշումները:

Գնորդների կողմից պատվեր ստանալուց հետո երիտասարդը պահանջել է թմրամիջոցի դիմաց վճարվող գումարը փոխանցել իր՝ «Քոինբեյզ» հարթակում դեռևս 2021թ․ հունիսին ստեղծված մտացածին անվամբ օգտահաշվով նույնականացված կրիպտոարժութային դրամապանակներին, իսկ երբ հավաստիացել է, որ վճարումը կատարված է, գնորդներին առցանց եղանակով փոխանցել է թմրամիջոցի թաքստոցների լուսանկարները:

Հիշյալ եղանակով ձեռք բերված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մի մասը հայտնաբերվել և վերցվել է երիտասարդի բնակության վայրում և ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ։

Քննությամբ պարզվել է նաև, որ երիտասարդի կողմից շահագործվող հեռախոսահամարի միջոցով «Քոինբեյզ» հարթակում ստեղծված մտացածին անվամբ օգտահաշվով նույնականացված դրամապանակներին 2021թ․ հունիսից մինչև 2023թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում տարատեսակ կրիպտոարժութային հաշիվներից մուտքագրվել է ընդհանուր 27.824.957 ՀՀ դրամին համարժեք՝ 1.6133 «Բիթքոին» (48.486 ԱՄՆ դոլար) և 269.7351 «Դաշքոին» (14.180 ԱՄՆ դոլար) տեսակի կրիպտոարժույթներ։

Այնուհետև հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով կրիպտորաժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից։

Փողերի լվացման այս սխեմայի կիրառմամբ երիտասարդի և քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 27.824.957 (27 միլիոն 824 հազար 957) ՀՀ դրամ գումար: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22-ամյա երիտասարդին մեղադրանք է  ներկայացվել: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանքը:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբի մյուս անդամների մասով, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր քրեական մեծ վարույթից առանձնացված՝ նշված սխեմայով ևս 6 անձի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ընդհանուր շուրջ 386 միլիոն դրամի փողերի լվացում կատարելու ևս 3 դրվագով քրեական գործեր դատարան ուղարկելու մասին։

Սոցիալական ցանցերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ստացված եկամուտները կրիպտո և այլ արժույթների փոխակերպման, տարբեր հաշիվներով շրջանառության և տնօրինման (փողերի լվացման) դեմ համակարգված պայքարը, մյուս իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ, շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
350 դիտում

Հայաստանի սահմանադրության օրվա միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ կփակվեն

Էրդողանը չեղարկել է այցն Ադրբեջան, նա մեկնելու է Գերմանիա ոչ սովորական պատճառով

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մշակույթի և արվեստի 8 երիտասարդ գործիչ պարտադիր զինծառայությունից տարկետում է ստացել

Ալեն Սիմոնյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործելու նպատակով նետվել Ողջի գետը

Սփյուռքի կենտրոնները չենք դիտարկում Օսմանյան կայսրության Միլեթի մնացորդներ, դրանք ազգային համայնքներ են․ Սինանյան

Գևորգ Պապոյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը

Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ. Ավանեսյանը՝ իր՝ լավ նախարար լինելու մասին

Բաղրամյանը մանրամասնել է, թե ինչու են մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներ լինում

Ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով, այնուհետ գրեթե նույնքան կնվազի, անձրևները կշարունակվեն

Ստորագրվել է ՇՀԿ-ի Աստանայի հռչակագիրը և նշանակվել է նոր գլխավոր քարտուղար

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից

Կառավարությունը 2,5 մլրդ դրամ կհատկացնի Երևանում ճանապարհների ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքների համար

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Փարիզի՝ Հայաստանին զինելու ֆոնին. Bloomberg

Արաբկիրի թաղապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն գրավը, նրա տեղակալները կալանավորվել են

Վարչապետի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար

1 ամսում 10 անգամից ավել հոսանքազրկման համար սպառողին կվճարվի տույժ. էլեկտրաէներգիայի ընդհատման մասին նոր կարգավորումներ

Երբ տեղի կունենան պահեստազորայինների հերթական վարժական հավաքները․ կառավարությունը որոշում է ընդունել

Բելառուսը պաշտոնապես դարձել է ՇՀԿ անդամ

Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման գործընթացը համակարգող խմբի՝ հետախուզվող անդամը

Ֆուտբոլի ազգային հավաքականի մինչև 19 և 21 տարեկանների կազմի երկու ֆուտբոլիստ ազատվեց զինծառայությունից

Ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետին

Հուլիսի 11-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի․ հայտնի է՝ ինչ նպատակով

Մհեր Մկրտչյանը կդառնար 93 տարեկան. նրա անունը կրող թատրոնում սպասվում է միջոցառում

Վաղեմի թշնամություն, վեճեր ու ծեծ որդիների միջև. ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Ամբերդի սպանության գործից

Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Թալանել են «Դարոժնիկ» ՍՊԸ-ի էսքկավատորը․ վնասը հասնում է մի քանի միլիոն դրամի

Արմեն Գրիգորյանը 2 օգնականների հետ մեկնում է Մեծ Բրիտանիա

Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ է

ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

Երազանքիդ ղեկը քո ձեռքերում. Ամիօ ավտովարկ

Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Կմշակվի համագործակցության ռազմավարություն. ինչն է Մարտունիում հետաքրքել Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի ներկայացուցիչներին

Սերժ Սարգսյանի սանիկը, Քոչարյանի նախկին խորհրդականը․ ովքե՞ր են կառուցելու «սրբազան շարժման» «Բաբելոնի աշտարակը»

42 hաջողակ կին գործարարները ստացել են 1-ական մլն դրամ ֆինանսական աջակցությունը. «Իմ քայլը» հանձնել է հավաստագրերը