Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման գործընթացը համակարգող խմբի՝ հետախուզվող անդամը

04/07/2024 schedule11:43

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2009 թ. մարդկանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի՝ ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Այս մասին տեղեկացնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավորապես բնակվող կինը, սեռական շահագործման նպատակով, իր ծանոթների միջոցով, խարդախությամբ, ՀՀ-ում հավաքագրել և ԱՄԷ է փոխադրել ՀՀ քաղաքացիների և նրանց ներգրավել պոռնկության մեջ։

Դեպքի առթիվ  դեռևս 2009 թվականին հարուցվել է քրեական գործ։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է հանցավոր գործունեություն ծավալած հիշյալ անձի ինքնությունը, որը ՀՀ-ում հաշվառում չունեցող, ԱՄԷ-ում բնակվող 1965 թ. ծնված Ռ.Հ.-ն է:

Ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներին օտար երկրում սեռական շահագործման ենթարկելու նպատակով գործել է խումբ:

Քննությամբ պարզվել է խմբի երեք ղեկավարների ինքնությունը:

Տվյալներ են ստացվել այն մասին, որ խմբի գործողությունները համակարգվել են Ռ.Հ.-ի, ինչպես նաև՝ Ն.Խ.-ի և Ա.Մ.-ի կողմից:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև խմբի մյուս անդամների, ինչպես նաև՝ վերջիններիս գործողություններից տուժած անձանց ինքնության վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Հ.-ն, շահագործման նպատակով, մարդկանց հավաքագրելու, փոխադրելու, ստանալու և սեռական շահագործման մեջ ներգրավելու դիտավորությամբ, 2006-2007թթ. ընթացքում, իր հանցակիցների միջոցով, աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիների՝ ՀՀ տարբեր մարզերի բնակչուհիների:

Վերջիններիս փախուստը կանխելու նպատակով վերցրել և իր մոտ է պահել նրանց անձնագրերը, ապա, օգտագործելով անձնագրի բացակայության, օտար երկրի օրենքները չիմանալու, գումար չունենալու, Դուբայ փոխադրելու և մուտքի հրավերք ձեռք բերելու ծախսերը մարելու հանգամանքը, տուժողների մոտ ծագած վիճակի խոցելիությունն օգտագործելու եղանակով, ինչպես նաև որոշ դեպքերում նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նշված կանանց ներգրավել է պոռնկության մեջ, ենթարկել սեռական շահագործման և տիրացել վերջիններիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին։ Առանձին դեպքերում, անձնագիրը վերադարձնելու համար, նրանցից պահանջել է տարբեր չափերի գումարներ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2009թ. հունիսին Ռ.Հ.-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նույն թվականի հոկտեմբերին քրեական գործի վարույթը կասեցվել է։ Շուրջ 14 տարի անց կասեցված վարույթը վերսկսվել է:

2024թ. հունիսի 8-ին Ռ.Հ.-ն հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ` դեռևս 2009 թվականի հուլիսին, մեղադրանք է առաջադրվել նաև Ռ.Հ.-ի հանցակից, խմբի ղեկավարներից ևս երկուսին՝ Ա.Մ.-ին և Ն.Խ.-ին, որոնց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
470 դիտում

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Ռեֆորմիստ և սրտային վիրաբույժ. ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի մասին

Երևանի ՀԷԿ-ում հրդեհի մասին ահազանգ է ստացվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակով շրջված քաղաքացիներին

Վարչապետը հետևել է Խաշթառակի ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզի Պոմպիդու կենտրոնում գործադուլ է սկսվել

Ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. 4-ամյա աղջիկը մահացել է. երեխաներից մեկը սանավիացիայով հասցվել է Երևան

Ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է. վարչապետը՝ բանակային խաղերի մասնակիցներին

Հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը կմեծացնի վստահությունն ու բարեկամությունը. Մայքլ Վեներդի

Վարչապետը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին (տեսանյութ)

Սահմանի խախտում չի արձանագրվել. վարչապետն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աճարկուտ (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը կներդրվի Հայաստանում

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին (տեսանյութ)

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ են նախատեսված հուլիսի 6-ին. ժամանակացույց

Համոզված եմ՝ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նոր հաջողություններ կգրանցի. Փաշինյանը՝ Քիր Սթարմերին

Համոզված եմ՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան համագործակցությունը կշարունակի ընդլայնվել. նախագահը՝ Փեզեշքիանին

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման դրական միտումներ կան, պատրաստ ենք բանակցությունների հարթակ առաջարկել. Տոկաև

Ալիևը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին և նրան հրավիրել Բաքու

Հնդկաստանի վարչապետը կայցելի Ռուսաստան

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները. վարչապետը՝ Իրանի նորընտիր նախագահին

Երևանի մարդիկ. Հայկազ Սարգսյանը քաղաքի արտաքին լուսավորությունն անխափան ապահովող մասնագետներից է (տեսանյութ)

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում հյուրանոցում. հափշտակել են խոշոր չափի գումար և չհրկիզվող պահարանը

Ռուսաստանի քաղաքներից մեկում երեխաների զանգվածային թունավորում է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում

Թուրքիան ակնկալում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում. Հաքան Ֆիդան

Դանակահարություն Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ․ Զուրաբիշվիլի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին

Տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը. Արմեն Խաչատրյանը՝ Տավուշի պետական սահմանի ծառայողների մասին

Բայրամովը ԹՊԿ արտգործնախարարներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Օպելը»-ը. մեքենայի 28-ամյա ուղևորը մահացել է, վիրավորների թվում երեխա կա

Ալիևն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

«Օպել»-ը բախվել է էլեկտրասյանը. 41-ամյա ուղևորը տեղում մահացել է

Արմավիրի մարզի 20-ից ավելի համայնքում 36 ժամ ջուր չի լինի. հասցեներ

Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Պատմական երեկո էր, Իսպանիան կարող է դառնալ առաջնության հաղթող․ Դե լա Ֆուենտե

Կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ․ ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին Վրաստան ուղևորվելիս