Կմշակվի համագործակցության ռազմավարություն. ինչն է Մարտունիում հետաքրքել Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի ներկայացուցիչներին

03/07/2024 schedule23:12

Հուլիսի 2-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում, գտնվում են Գեղարքունիքի մարզում։

Համայնքապետարանի հաղորդմամբ, այցի նպատակը ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունն է եղել։

Մարտունի համայնքի ղեկավարը ֆրանսիական կողմին ներկայացրել է Մարտունի համայնքի գյուղատնտեսության առանձնահատկությունները, զարգացման հեռանկարները և հիմնախնդիրները, համայնքում գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղղությունները՝ բուսաբուծության, անասնապահության, պտղատու այգեգործության ճյուղերը, ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։

Խոսվել է համայնքի բնակչության զբաղվածության, հիմնականում մշակվող բանջարաբոստանային կուլտուրաներից կարտոֆիլի, կաղամբի, լոբազգիների, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի մասին։ Ներկայացվել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների ցեղատեսակների, դրանցից ստացվող կաթի, մսի որակի ու արտադրողականության, կաթնամթերքի վերամշակման արտադրամասերի վերաբերյալ տեղեկություններ:

Հյուրերի մոտ հետաքրքրություն է առաջացրել Մարտունի համայնքի բավականին թվով արոտավայրեր ունենալու փաստը, որը մեծ հնարավորություններ է ընձեռում ոչխարաբուծությամբ զբաղվելու համար: Նրանք ցանկություն հայտնեցին նոր ցեղատեսակներ տրամադրելու միջոցով՝ ներդրումներ կատարել տվյալ ոլորտում:

Ֆրանսիացիներն իրենց հերթին ներկայացրել են Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսական ձեռքբերումները, ֆերմերային խոշոր տնտեսությունների ձևավորման ու կառավարման փորձը և պատրաստակամություն հայտնել՝ համատեղ ուժերով ուսումնասիրել համայնքի գյուղատնտեսության առանձնահատկությունները և մշակել համագործակցության ռազմավարությունը՝ գործողության մեջ դնելով ոլորտային զարգացում ապահովող ծրագրեր հողագործության, անասնապահության, գյուղատնտեսական կրթության զարգացման ուղղություններում։

Ներկաներն անդրադարձել են համայնքի պտղատու այգիներին, իրականացրին պտղատեսակների, որակի, բերքատվության վերաբերյալ ուսումնասիրություն, որը հյուրերի կողմից նույնպես արժանացել է հավանության: Նրանք ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել այդ ոլորտի զարգացման մեջ՝ նոր սորտերի ձեռքբերման և սառնարանային տնտեսությունների թվաքանակն ավելացնելու միտումով:

Հանդիպման վերջում մասնակիցները պայմանավորվել են ամբողջական ուսումնասիրություններ իրականացնելու ավարտից հետո անցնել գործնական փուլի:

Համայնքի ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամների ներկայացրած առաջարկը՝ նշելով, որ համագործակցության իրականացման արդյունքում Մարտունի համայնքը կունենա գյուղատնտեսության ոլորտի նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորումներ, նոր սերմացուներ ու ցեղատեսակներ, և դրա շնորհիվ կունենանք ժամանակակից, զարգացած գյուղատնտեսություն:

Տպել
635 դիտում

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում հյուրանոցում. հափշտակել են խոշոր չափի գումար և չհրկիզվող պահարանը

Ռուսաստանի քաղաքներից մեկում երեխաների զանգվածային թունավորում է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում

Թուրքիան ակնկալում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում. Հաքան Ֆիդան

Դանակահարություն Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ․ Զուրաբիշվիլի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին

Տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը. Արմեն Խաչատրյանը՝ Տավուշի պետական սահմանի ծառայողների մասին

Բայրամովը ԹՊԿ արտգործնախարարներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Օպելը»-ը. մեքենայի 28-ամյա ուղևորը մահացել է, վիրավորների թվում երեխա կա

Ալիևն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

«Օպել»-ը բախվել է էլեկտրասյանը. 41-ամյա ուղևորը տեղում մահացել է

Արմավիրի մարզի 20-ից ավելի համայնքում 36 ժամ ջուր չի լինի. հասցեներ

Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Պատմական երեկո էր, Իսպանիան կարող է դառնալ առաջնության հաղթող․ Դե լա Ֆուենտե

Կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ․ ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին Վրաստան ուղևորվելիս

Հրդեհ է բռնկվել Տեղ գյուղի տներից մեկին կից ծածկի տակ. մոտ 800 հակ անասնակեր է այրվել

Մասուդ Փեզեշկիանը՝ Իրանի նախագահ. հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները

Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Բայդենն ու Նեթանյահուն հնարավոր է հանդիպեն Վաշինգտոնում

Շերեմետևոյից 9 ինքնաթիռ մեկնել է այլընտրանքային օդանավակայաններ

Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

Հուլիսին որքա՞ն կլինի ամենաբարձր ջերմաստիճանը, Վարդավառին տեղումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ. մանրամասնում է Սուրենյանը

Բրիտանիայում ձևավորվել է նախարարների նոր կաբինետը. առաջին անգամ գանձապետարանի կանցլերը կին է

Ֆրանսիան հայտնել է պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

«Յուվենտուս»-ը նոր դարպասապահ ունի

Ուկրաինայի հարցով բանակցություններում դեռ առաջընթաց չկա. Պեսկով

Բայդենը հայտարարել է, որ կարող է հաղթել Թրամփին ընտրություններում

Հայտնի է «Փյունիկ Աղջիկների» մրցակիցը ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում

ԱՄՆ կոնգրեսականներն աներկբա աջակցություն հայտնեցին ՀՀ անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Խանդանյան

Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցեն

Ինչու է Ֆրանսիան օգնում ՀՀ-ին, ինչ ընթացք կունենան հայ-ֆրանսիական հարաբերությունները Մակրոնի պարտության դեպքում

Ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորակում. ուղևորն ու վարորդը հոսպիտալացվել են (լուսանկարներ)

Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից. Օրբան

Հակոբ Արշակյանի պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել համառուսաստանյան փառատոնի բացմանը

Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը՝ տեղում մահացել