Հանգստյան ուղեգրերի օրերը կրկնապատկելու պատրվակով 68 քաղաքացուց շուրջ 9 մլն դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

02/07/2024 schedule14:30

Բացահայտվել են խարդախությամբ մի քանի տասնյակ տուժողներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հերթական դեպքի հանգամանքներն ու հանցավոր մեխանիզմը, նախաքննությունն ավարտվել է:

«Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում փաստացի բնակվող 30-ամյա տղամարդը 2020թ․ հուլիս-օգոստոսն ամիսներն ընկած ժամանակահատվածում թվով 68 անձանց վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանցից հափշտակել է տարբեր չափերի գումարներ։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը նշված  ժամանակահատվածում «facebook.com» սոցիալական ցանցի «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական ընկերության էջում հայտարարություն է տեղադրել՝ իր ղեկավարած նշված ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող, «X+X» վերտառությամբ ակցիա իրականացնելու մասին։ Դրա էությունը եղել է այն, որ 2020թ․ սեպտեմբեր ամսի համար հաճախորդների կողմից ձեռք բերված հանգստյան ուղեգրերի օրերն իբրև թե կրկնապատկվում են։

Իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ հայտարարության հիման վրա, քաղաքացիները զանգահարել են 30-ամյա տղամարդուն, վերջինս նրանց ծանոթացրել է, այսպես կոչված, ակցիայի պայմաններին՝ տեղեկացնելով, որ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է կապ հաստատել այն հյուրանոցի հետ, որում մասնակիցը ցանկանում է անցկացնել հանգիստը, պարզել նախընտրած հյուրանոցային համարի արժեքը, որից հետ «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի համապատասխան հեռախոսահամարին ուղարկել հյուրանոցի անվանումը, սենյակների քանակը, հանգստի մեկնող անձանց անձնական տվյալները, ապա իրենց տրամադրած վճարման եղանակներից մեկով կատարել հյուրանոցային համարների 2-օրյա արժեքի չափով վճարում, ինչից հետո իրենց տուրիստական ընկերությունն ակցիայի շրջանակներում կավելացնի նույնքան գումար և հյուրանոցում ամրագրումը կկատարի կրկնապատկված օրերի համար։

Հյուրանոցում ամրագրում կատարելու նպատակով քաղաքացիները նշված համակարգով՝ հաղորդագրությամբ, ուղարկել են պահանջված տվյալները, որից հետո, վերջինիս կողմից ուղարկված բանկային կամ այլ վճարային հաշվեհամարին են փոխանցել հյուրանոցային համարի արժեքը։ Այնուհետև վերջինս, չբացահայտվելու, խարդախությամբ հափշտակություն կատարելու իր հանցավոր մտադրությունը շարունակելու համար, հյուրանոցներում կատարել է ձևական ամրագրումներ, որի վերաբերյալ փաստաթուղթն ուղարկել է քաղաքացիներին։ Իսկ երբ գումարը հյուրանոցի հաշվեհամարին չի փոխանցվել, հյուրանոցի կողմից ամրագրումը չեղարկվել է:

Արդյունքում՝ տղամարդը ստացել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիներից փոխանցված նշված գումարները, որն ընդհանուր կազմել է 9.340.200 ՀՀ դրամ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել:

30-ամյա տղամարդու հաշիվների, հողամասերի վրա կալանք է դրվել: Քննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
501 դիտում

Երևանում վերջին 6 ամսում ավելի քան 100 ծառ է տապալվել. խնդիրը առաջնահերթ լուծում է պահանջում

Հայտնի են «Երևան»-ի մրցակիցները ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլում

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի

Հսկա պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջը (լուսանկարներ)

Oգոստոսի 1-ից 4 մարզում քաղաքաշինական թույլտվությունների կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով. փորձարկվել է համակարգը

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ երկխոսության վերափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՝ նշանակալից հանգրվան է. Ալեն Սիմոնյան

Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում

Անձին ծեծել են, սափրել գլուխը, ստիպել մերկանալ, անել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ. կան կալանավորվածներ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել պայմանագրերը (տեսանյութ)

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին

Վստահ եմ՝ այսուհետ ևս կզարգացնենք մեր երկրների ավելի քան 30-ամյա բազմաշերտ հարաբերությունները. Խաչատուրյանը՝ Բայդենին

Ակնկալում ենք ՀՀ-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ կայուն Հարավային Կովկասի․ Միրզոյան

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Ողջունում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Ալիևը՝ Բայդենին

Նոր մանրամասներ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ

Հայաստանի սահմանադրության օրվա միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ կփակվեն

Էրդողանը չեղարկել է այցն Ադրբեջան, նա մեկնելու է Գերմանիա ոչ սովորական պատճառով

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մշակույթի և արվեստի 8 երիտասարդ գործիչ պարտադիր զինծառայությունից տարկետում է ստացել

Ալեն Սիմոնյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործելու նպատակով նետվել Ողջի գետը

Սփյուռքի կենտրոնները չենք դիտարկում Օսմանյան կայսրության Միլեթի մնացորդներ, դրանք ազգային համայնքներ են․ Սինանյան

Գևորգ Պապոյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը

Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ. Ավանեսյանը՝ իր՝ լավ նախարար լինելու մասին

Բաղրամյանը մանրամասնել է, թե ինչու են մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներ լինում

Ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով, այնուհետ գրեթե նույնքան կնվազի, անձրևները կշարունակվեն

Ստորագրվել է ՇՀԿ-ի Աստանայի հռչակագիրը և նշանակվել է նոր գլխավոր քարտուղար

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից

Կառավարությունը 2,5 մլրդ դրամ կհատկացնի Երևանում ճանապարհների ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքների համար

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Փարիզի՝ Հայաստանին զինելու ֆոնին. Bloomberg

Արաբկիրի թաղապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն գրավը, նրա տեղակալները կալանավորվել են

Վարչապետի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար

1 ամսում 10 անգամից ավել հոսանքազրկման համար սպառողին կվճարվի տույժ. էլեկտրաէներգիայի ընդհատման մասին նոր կարգավորումներ

Երբ տեղի կունենան պահեստազորայինների հերթական վարժական հավաքները․ կառավարությունը որոշում է ընդունել

Բելառուսը պաշտոնապես դարձել է ՇՀԿ անդամ