Կադիրովապետությունն ընդլայնվում է. Չեչնիայի ղեկավարն իր զարմիկներին նշանակել է տարբեր պաշտոններում

02/07/2024 schedule15:03

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակել իր 27-ամյա եղբորորդուն՝ Խամզաթ Կադիրովին (լուսանկարում), իսկ Շալիի շրջանի վարչակազմի ղեկավար՝ զարմիկ Թուրպալ-Ալի Իբրահիմովին։

Այս մասին նա հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

«Շրջանի նոր ղեկավարը կլինի սիրելի եղբայր Թուրպալ-Ալի Իբրահիմովը:

Հարգելի եղբորորդի Խամզաթ Կադիրովը նշանակվել է Չեչնիայի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Նրանք երկուսն էլ ունեն մեծ փորձ ղեկավար պաշտոններում իրենց վերապահված պարտականությունների կատարման մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

27-ամյա Խամզաթ Կադիրովը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Չեչնիայում 21 տարեկանից։ 2018 թվականի ապրիլին նա նշանակվել է Կուրչալոևսկի մունիցիպալ շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, իսկ երկու ամիս անց՝ զբաղեցրել ղեկավարի պաշտոնը։

2023 թվականի փետրվարին հորեղբայրը նրան նշանակել է Չեչնիայի կառավարության նախագահի տեղակալ՝ հանրապետության ունեցվածքի և հողային հարաբերությունների նախարար։

Իբրահիմովը երկրորդ անգամ է նշանակվում Շալինսկի շրջանի ղեկավարի պաշտոնում։ Նա այն վարել է 2012-2021 թվականներին, որից հետո տեղափոխվել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։ 2021 թվականին Ռուսաստանից փախած Կադիրովի գնդի սերժանտը «Նովայա գազետա»-ին ասել էր, որ Իբրահիմովն անձամբ մասնակցել է կալանավորված չեչենների արտադատական մահապատիժներին։

2018 թվականի դեկտեմբերին Գրոզնիում Իբրահիմովն իր «Մերսեդես»-ով մեծ արագությամբ բախվել էր Ժիգուլիին։ Վթարի հետևանքով զոհվել էին վարորդը, ինչպես նաև՝ «Ժիգուլի»-ի 22-ամյա և 3-ամյա ուղևորները։ Սկզբում իշխանությունները հերքում էին, որ Իբրահիմովն է վարել մեքենան:

Ավելի ուշ կրոնական հարցերով Կադիրովի խորհրդական Ադամ Շախիդովը տեսանյութ էր հրապարակել, որում զոհվածների հարազատները գովաբանում էին Իբրահիմովին և խնդրում Չեչնիայի ղեկավարին չպատժել նրան։

Ռամզան Կադիրովի հարազատները, ներառյալ՝ նրա քույրերը, զարմիկները, հորեղբայրները, քույրերի և դուստրերի ամուսինները, տարբեր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում Չեչնիայում։ Նրանցից ոմանք դաշնային մակարդակով բարձր պաշտոնների են նշանակվել։

Տպել
428 դիտում

Տեղի է ունեցել ՔՊ Արտաշատի տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր, ԵՄ առաքելության հետ դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

Ժամանակակից տեխնիկայով, հատուկ հանդերձանքով և պատրաստված. ջրային պարեկներն անցել են ուժեղացված ծառայության (տեսանյութ)

Երևանում վերջին 6 ամսում ավելի քան 100 ծառ է տապալվել. խնդիրը առաջնահերթ լուծում է պահանջում

Հայտնի են «Երևան»-ի մրցակիցները ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլում

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի

Հսկա պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջը (լուսանկարներ)

Oգոստոսի 1-ից 4 մարզում քաղաքաշինական թույլտվությունների կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով. փորձարկվել է համակարգը

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ երկխոսության վերափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՝ նշանակալից հանգրվան է. Ալեն Սիմոնյան

Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում

Անձին ծեծել են, սափրել գլուխը, ստիպել մերկանալ, անել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ. կան կալանավորվածներ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել պայմանագրերը (տեսանյութ)

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին

Վստահ եմ՝ այսուհետ ևս կզարգացնենք մեր երկրների ավելի քան 30-ամյա բազմաշերտ հարաբերությունները. Խաչատուրյանը՝ Բայդենին

Ակնկալում ենք ՀՀ-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ կայուն Հարավային Կովկասի․ Միրզոյան

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Ողջունում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Ալիևը՝ Բայդենին

Նոր մանրամասներ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ

Հայաստանի սահմանադրության օրվա միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ կփակվեն

Էրդողանը չեղարկել է այցն Ադրբեջան, նա մեկնելու է Գերմանիա ոչ սովորական պատճառով

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մշակույթի և արվեստի 8 երիտասարդ գործիչ պարտադիր զինծառայությունից տարկետում է ստացել

Ալեն Սիմոնյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործելու նպատակով նետվել Ողջի գետը

Սփյուռքի կենտրոնները չենք դիտարկում Օսմանյան կայսրության Միլեթի մնացորդներ, դրանք ազգային համայնքներ են․ Սինանյան

Գևորգ Պապոյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը

Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ. Ավանեսյանը՝ իր՝ լավ նախարար լինելու մասին

Բաղրամյանը մանրամասնել է, թե ինչու են մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներ լինում

Ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով, այնուհետ գրեթե նույնքան կնվազի, անձրևները կշարունակվեն

Ստորագրվել է ՇՀԿ-ի Աստանայի հռչակագիրը և նշանակվել է նոր գլխավոր քարտուղար

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից

Կառավարությունը 2,5 մլրդ դրամ կհատկացնի Երևանում ճանապարհների ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքների համար

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Փարիզի՝ Հայաստանին զինելու ֆոնին. Bloomberg

Արաբկիրի թաղապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն գրավը, նրա տեղակալները կալանավորվել են

Վարչապետի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար