Գալստանյանի աջակիցների կողմից ԱԳՆ-ի մոտ կատարված խուլիգանության վարույթով ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

02/07/2024 schedule13:12

Եվս երկու անձի մասով ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, այդ թվում՝ Երևանի 37 և 42-ամյա բնակիչները, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

Այդ ընթացքում 37-ամյա տղամարդը նշված վայրում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով ոտքով հարվածել է վերջինիս ոտքին, ապա՝ ոստիկանական վահանին: Իսկ 42-ամյա տղամարդը ծխարձակող առարկան նետել է ոստիկանության ծառայողների ուղղությամբ։

Վերոնշյալ գործողությունների արդյունքում խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը։

Հիշյալ երկու անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ին կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ խուլիգանություն կատարելու մեղադրանքներով 3 անձի վերաբերյալ ևս վարույթից անջատված մասն ուղարկվել է դատարան։ 

Վազգեն Գալստանյանը համակրների հետ քայլերթով գնացել էր Դատախազության շենք, նրանց մեղադրել անաչառ չլինելու հարցում, այնուհետև նա աջակիցներին ուղղորդել էր Արտգործնախարարության շենք և շենքի դիմաց պահանջել հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել էին, որ տվյալ պահին նպատակահարմար չեն համարում հանդիպում կազմակերպել: Ոստիկանությունն էլ տեղեկացրել էր, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում՝ հորդորելով ցուցարարներին ձեռնպահ մնալ խախտման որևէ գործողությունից:

Գալստանյանը սկսել էր սպառնալ, որ լրագրողների և իր համակրների հետ կմտնի շենք:

Որոշ ժամանակ սպասելով՝ հոգևոր սպասավորի կարգավիճակը սեռացրած Գալստանյանը ոստիկանների հետ բախում էր հրահրել՝ փորձելով մտնել նախարարություն: Նրա համակիրները դարձել էին անկառավարելի, շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, հասցրել են հարվածներ:

Հասարակական կարգը պահելու համար ոստիկանությունը բերման էր ենթարկել անկառավարելի վարք դրսևորած ցուցարարներին:

Տպել
354 դիտում

Նոր մանրամասներ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ

Հայաստանի սահմանադրության օրվա միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ կփակվեն

Էրդողանը չեղարկել է այցն Ադրբեջան, նա մեկնելու է Գերմանիա ոչ սովորական պատճառով

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մշակույթի և արվեստի 8 երիտասարդ գործիչ պարտադիր զինծառայությունից տարկետում է ստացել

Ալեն Սիմոնյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործելու նպատակով նետվել Ողջի գետը

Սփյուռքի կենտրոնները չենք դիտարկում Օսմանյան կայսրության Միլեթի մնացորդներ, դրանք ազգային համայնքներ են․ Սինանյան

Գևորգ Պապոյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը

Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ. Ավանեսյանը՝ իր՝ լավ նախարար լինելու մասին

Բաղրամյանը մանրամասնել է, թե ինչու են մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներ լինում

Ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով, այնուհետ գրեթե նույնքան կնվազի, անձրևները կշարունակվեն

Ստորագրվել է ՇՀԿ-ի Աստանայի հռչակագիրը և նշանակվել է նոր գլխավոր քարտուղար

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից

Կառավարությունը 2,5 մլրդ դրամ կհատկացնի Երևանում ճանապարհների ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքների համար

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Փարիզի՝ Հայաստանին զինելու ֆոնին. Bloomberg

Արաբկիրի թաղապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն գրավը, նրա տեղակալները կալանավորվել են

Վարչապետի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար

1 ամսում 10 անգամից ավել հոսանքազրկման համար սպառողին կվճարվի տույժ. էլեկտրաէներգիայի ընդհատման մասին նոր կարգավորումներ

Երբ տեղի կունենան պահեստազորայինների հերթական վարժական հավաքները․ կառավարությունը որոշում է ընդունել

Բելառուսը պաշտոնապես դարձել է ՇՀԿ անդամ

Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման գործընթացը համակարգող խմբի՝ հետախուզվող անդամը

Ֆուտբոլի ազգային հավաքականի մինչև 19 և 21 տարեկանների կազմի երկու ֆուտբոլիստ ազատվեց զինծառայությունից

Ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետին

Հուլիսի 11-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի․ հայտնի է՝ ինչ նպատակով

Մհեր Մկրտչյանը կդառնար 93 տարեկան. նրա անունը կրող թատրոնում սպասվում է միջոցառում

Վաղեմի թշնամություն, վեճեր ու ծեծ որդիների միջև. ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Ամբերդի սպանության գործից

Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Թալանել են «Դարոժնիկ» ՍՊԸ-ի էսքկավատորը․ վնասը հասնում է մի քանի միլիոն դրամի

Արմեն Գրիգորյանը 2 օգնականների հետ մեկնում է Մեծ Բրիտանիա

Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ է

ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

Երազանքիդ ղեկը քո ձեռքերում. Ամիօ ավտովարկ

Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Կմշակվի համագործակցության ռազմավարություն. ինչն է Մարտունիում հետաքրքել Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի ներկայացուցիչներին

Սերժ Սարգսյանի սանիկը, Քոչարյանի նախկին խորհրդականը․ ովքե՞ր են կառուցելու «սրբազան շարժման» «Բաբելոնի աշտարակը»