ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը

02/07/2024 schedule10:44

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։

«Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ Համակարգն այժմ գործում է վեբ տարբերակով, հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգից օգտվելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն (քայլերի հաջորդականության վերաբերյալ ուղեցույց): Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Անձի նույնականացումից և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելուց հետո ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիրը ներկայացնում են ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքէջի միջոցով՝ «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» ենթաբաժնում՝  սեղմելով  հղումը։

Ի դեպ, հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացիները, որոնք չունեն հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), այն պարզեցված եղանակով կարող են անմիջապես ստանալ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում՝ եկամուտների հայտարարագրի ներկայացման գործընթացը սկսելուց առաջ (հայտարարագիր ներկայացնելու քայլերի հաջորդականության ուղեցույցը հետևյալ հղմամբ)։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար 2024 թվականին հայտարարագիր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձինք)․

  • 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
  • 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
  • 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։

Կոմիտեն, միաժամանակ, հիշեցնում է, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն․ առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում, ապա 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում՝ տուգանք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․1-րդ հոդվածով սահմանված չափերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուշադրություն Հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող հարկվող եկամուտների (օրինակ՝ գույքի վարձակալությունից այլ ֆիզիկական անձից ստացված վարձակալական վճարների) մասով ֆիզիկական անձինք (եկամտային հարկը ինքնուրույն հաշվարկելու և վճարելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք) տվյալ հաշվետու տարվա համար Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) և հաշվարկված եկամտային հարկը վճարում են պետական բյուջե:

Տպել
345 դիտում

Ողջունում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Ալիևը՝ Բայդենին

Նոր մանրամասներ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ

Հայաստանի սահմանադրության օրվա միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ կփակվեն

Էրդողանը չեղարկել է այցն Ադրբեջան, նա մեկնելու է Գերմանիա ոչ սովորական պատճառով

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մշակույթի և արվեստի 8 երիտասարդ գործիչ պարտադիր զինծառայությունից տարկետում է ստացել

Ալեն Սիմոնյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործելու նպատակով նետվել Ողջի գետը

Սփյուռքի կենտրոնները չենք դիտարկում Օսմանյան կայսրության Միլեթի մնացորդներ, դրանք ազգային համայնքներ են․ Սինանյան

Գևորգ Պապոյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը

Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ. Ավանեսյանը՝ իր՝ լավ նախարար լինելու մասին

Բաղրամյանը մանրամասնել է, թե ինչու են մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներ լինում

Ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով, այնուհետ գրեթե նույնքան կնվազի, անձրևները կշարունակվեն

Ստորագրվել է ՇՀԿ-ի Աստանայի հռչակագիրը և նշանակվել է նոր գլխավոր քարտուղար

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից

Կառավարությունը 2,5 մլրդ դրամ կհատկացնի Երևանում ճանապարհների ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքների համար

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Փարիզի՝ Հայաստանին զինելու ֆոնին. Bloomberg

Արաբկիրի թաղապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն գրավը, նրա տեղակալները կալանավորվել են

Վարչապետի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար

1 ամսում 10 անգամից ավել հոսանքազրկման համար սպառողին կվճարվի տույժ. էլեկտրաէներգիայի ընդհատման մասին նոր կարգավորումներ

Երբ տեղի կունենան պահեստազորայինների հերթական վարժական հավաքները․ կառավարությունը որոշում է ընդունել

Բելառուսը պաշտոնապես դարձել է ՇՀԿ անդամ

Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման գործընթացը համակարգող խմբի՝ հետախուզվող անդամը

Ֆուտբոլի ազգային հավաքականի մինչև 19 և 21 տարեկանների կազմի երկու ֆուտբոլիստ ազատվեց զինծառայությունից

Ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետին

Հուլիսի 11-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի․ հայտնի է՝ ինչ նպատակով

Մհեր Մկրտչյանը կդառնար 93 տարեկան. նրա անունը կրող թատրոնում սպասվում է միջոցառում

Վաղեմի թշնամություն, վեճեր ու ծեծ որդիների միջև. ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Ամբերդի սպանության գործից

Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Թալանել են «Դարոժնիկ» ՍՊԸ-ի էսքկավատորը․ վնասը հասնում է մի քանի միլիոն դրամի

Արմեն Գրիգորյանը 2 օգնականների հետ մեկնում է Մեծ Բրիտանիա

Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ է

ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

Երազանքիդ ղեկը քո ձեռքերում. Ամիօ ավտովարկ

Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Կմշակվի համագործակցության ռազմավարություն. ինչն է Մարտունիում հետաքրքել Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի ներկայացուցիչներին