ՀՀ-ն կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

30/06/2024 schedule13:26

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի «Կրթություն հանուն կայուն զարգացման: Ձեռնարկատիրական կրթություն և երիտասարդների ներգրավում» (UNESE forum on ESD: Empowering Youth for Sustainable Futures: Enterpreneurship Education and Youth Engagement) համաժողովին։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այն նվիրված է եղել երիտասարդության ներգրավմանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների կյանքի կոչմանը՝ միտված գլոբալ օրակարգի առաջմղմանը և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ձեռնարկատիրության զարգացման միջոցով երիտասարդների հզորացմանը հանուն կայուն ապագայի։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը բարձրաստիճան հյուրերի համար կազմակերպված պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով՝ մատնանշելով, որ Հայաստանը հետամուտ է համաշխարհային մակարդակով օրակարգային այս բոլոր խնդիրների լուծմանը հետևողական ջանքերի միջոցով և որ պնդման համար հիմք են հանդիսանում ինչպես ռազնավարական փաստաթղթերը, այնպես էլ իրականացվող ոլորտային քաղաքականություններն ու բյուջետային ծրագրերը։

Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ ռազմավարական փաստաթղթերում ապահովված է կայուն զարգացման օրակարգի համընդգրկուն ներառվածությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման ու ներառական աճի ապահովման հիմնական գործոն. այդ են վկայում «ՀՀ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության» գերնպատակը՝ ունենալ կիրթ և կարողունակ քաղաքացի և ազգ, և «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի կենտրոնում սովորողն է և նրա կարիքների ու տաղանդների բացահայտումը, դրանց առավելագույն զարգացումն ու իրացումը: Նշվել է, որ վերջինիս մշակման ժամանակ հաշվի են առնվել միջազգային հանձնառությունները, մասնավորապես՝ «Վերափոխելով աշխարհը. կայուն զարգացման 2030 օրակարգը», «ՄԱԿ-ՀՀ կայուն զարգացման 2021-2025 թթ. համագործակցության շրջանակը։

Մարտիրոսյանը նաև նշել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը առնչվում են ոչ միայն ԿԶՆ ուղղություններին, այլև խաչվող մյուս նպատակներին, մասնավորապես՝ աղքատության վերացում, առողջ ապրելակերպ, կանաչ օրակարգ և այլն:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանում հանրակրթության նոր չափորոշչին և ընդգծել, որ ըստ դրա՝ գիտելիքի վրա հիմնված ուսուցումից անցում է կատարվում դեպի կարողունակությունների վրա հիմնված ուսուցման։ Կարևորվել է այն փաստը, որ նոր չափորոշչում ներառված են էկոլոգիական, թվային ու ձեռնարկատիրական կրթության բաղադրիչները, քննադատական ու վերլուծական հմտությունները:

Համաժողովի օրակարգում առանձնակի կարևորություն է տրված երիտասարդության ոլորտին։ Այս համատեքստում ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, Կայուն զարգացման վերաբերյալ իրազեկման բարձրացման, սոցիալական ձեռնարկատիրության խթանման, երիտասարդական կենտրոնների ստեղծման միջոցառումները:

Արթուր Մարտիրոսյանը առանձնակի անդրադարձել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրին, որն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով և մեկտեղում է կրթության, կայուն զարգացման և նորարարության բաղադրիչները։

Պանելային քննարկումներին՝ որպես բանախոսներ, հանդես են եկել նաև Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ նախարարությունից, երիտասարդական կազմակերպություններից՝ ներկայացնելով հանրակրթության, երիտասարդության ոլորտներում կայուն զարգացման շրջանակում Հայաստանում իրականցվող ծրագրերը։

Այցի շրջանակում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միքայելիդուի հետ։

Քննարկվել են կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության, մասնավորապես՝ փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը, ինչպես նաև կրթության, երիտասարդության ոլորտներում ԵՄ համագործակցության գործիքների կիրառմամբ երկկողմ գործակցության ընդլայնման հնարավորությունները։

«Կրթություն հանուն կայուն զարգացման 2021-2030 թթ. ռազմավարությունը» ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված ռազմավարություն է, որն ունի 4 ուղղություն՝ որակյալ կրթություն, ամբողջական ինստիտուցիոնալ մոտեցում, թվային կրթություն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, ձեռնարկատիրություն, զբաղվածություն, նորարարություն։

Համաժողովը նվիրված է եղել 4-րդ ուղղությանը, մասնավորապես՝ ձեռնարկատիրության և նորարարության ոլորտում երիտասարդների ներգրավմանը։

Տպել
418 դիտում

Յուրաքանչյուրից՝ մինչև 400 հազար դրամ. կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, այնուհետ բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել

Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է

Միջազգային քրեական դատարանի նախագահը պատրաստակամ է Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում աջակցել Հայաստանին

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին (տեսանյութ)

Դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

Ռազմավարական կառավարման նոր համակարգ է մշակվել. Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Բելառուս

«Շիրակ» օդանավակայանում ռումբի կեղծ ահազանգ հնչեցրած անձը ձերբակալվել է

Վրաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվել են երկրպագուների ծեծկռտուքի պատճառով

Հրապարակվել են կադրեր, որոնցում «Ֆազ» մականվամբ քրեական հեղինակությանը սպանողը հեռանում է դեպքի վայրից (տեսանյութ)

Կադիրովապետությունն ընդլայնվում է. Չեչնիայի ղեկավարն իր զարմիկներին նշանակել է տարբեր պաշտոններում

Փոքրիկների համար ստեղծում ենք մշակութային լավագույն պայմաններ՝ ապահովելով նրանց լիարժեք զարգացումը. Ավինյան

Հայտնի են Անահիտ Չարենցի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը

Հանգստյան ուղեգրերի օրերը կրկնապատկելու պատրվակով 68 քաղաքացուց շուրջ 9 մլն դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար

«Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է

Թուրք-սիրիական ճգնաժամը խորանում է. 5-ամյա երեխայի բռնաբարությունն անկառավարելի ցույցեր ու անկարգություններ է բռնկել

Չինաստանի նախագահը ժամանել է Ղազախստան

Շարքային Հարությունյան. ՌԴ ՊՆ-ն հրապարակել է հայազգի երիտասարդի լուսանկարն ու նշել նրա հերոսական սխրանքները

Գալստանյանի աջակիցների կողմից ԱԳՆ-ի մոտ կատարված խուլիգանության վարույթով ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Երևանում ու մարզերում սպասվում է հորդառատ անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտ

Մայր Աթոռում տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունը

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին տեղի է ունեցել 12 պատահար. տուժել է 18 մարդ

Պատելն անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին և Վրաստանի հետ հարաբերություններին

Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը. ինչ ծառայություններ են ներառվել հանրային լողափերում

Էրդողանը փոխել է առողջապահության և քաղաքաշինության նախարարներին

ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հարցեր

ՄՊՀ լիազորությունները կընդլայնվեն՝ սպառողների պաշտպանության առավել արդյունավետ համակարգ ստեղծելու համար

Բացահայտվել է «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների շրջանառության և շուրջ 28 մլն դրամի փողերի լվացման հերթական դրվագը

ՃՈ տուգանքների՝ կես գինը վճարելու արտոնությունից օգտվելուն մնացել են հաշված օրեր. իրազեկում

Ողբերգական ավտովթար «Չայնիի» ոլորաններում. մեքենան բախվել է բետոնե պարսպին, կան զոհ և 3 տուժած

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը

Կոտայքի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Ահազանգ է ստացվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է 11 կրակված պարկուճ

Դեսպան Տոլմաջյանը ներկա է գտնվել Ռենսի քաղաքի հայկական կրթահամալիրի շրջանավարտների հրաժեշտի միջոցառմանը