ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը նախազգուշացում է ստացել Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին սպառնալիքների համար

11/07/2023 schedule15:10

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գրասենյակները դատապարտել և անընդունելի են որակել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիքովի պահվածքը, ով սպառնալիքներ է հնչեցրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին, որոնք այցելել էին Հայաստան և տեղում ծանոթացել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։

Վագիֆ Սադիքովը «Թվիթեր»-ում ԵԽ պատգամավորների հասցեին արված սպառնալից գրառման համար կանչվել է Արտաքին կապերի եվրոպական ծառայություն, հայտնում է «Արմենպրես»-ը:

Հիշեցնենք՝ Սադիկովը, որը նաև Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանն է, հունիսի 23-ին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի, որի ընթացքում պատվիրակության անդամները մեկնել էին Ադրբեջանի հետ սահմանի մոտ:

Սադիկովը տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի նկարը՝ հետևյալ տեքստով.

«Նրանք գիտեն, թե ինչ են անում պաշտպանվելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մ կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից…»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պատասխանել էր Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովի սպառնալիքներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, Լուազոն դեսպանի այս հաղորդագրությունը գնահատել էր որպես ուղղակի սպառնալիք եվրոպացի դիտորդների համար։

Թեմային անդրադարձել էր OC Media լրատվական հարթակը՝ մեջբերելով ԵՄ խոսնակի և Հայաստան այցելած պատվիրակության ղեկավար, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոյի արձագանքները Սադիքովի գրառմանը։ Եվրոպական Միության խոսնակն ընդգծել էր, որ դատապարտում են նման պահվածքը, որը հարիր չէ ԵՄ-ում հավատարմագրված դեսպանին։

Ադրբեջանի դեսպանի սպառնալից գրառմանն անդրադարձել է նաև Euobserver-ը, որը զրուցել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավոր Նատալի Լուազոյի հետ, ով ղեկավարել էր Հայաստան այցելած ԵԽ պատվիրակությունը։

Լուազոն հայտնել է, որ Սադիքովի գրառման վերաբերյալ նամակներ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին և ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի մամուլի խոսնակը պատասխանել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է։ «Մենք ուսումնասիրում ենք այս հարցը»,- ասել է Մեցոլայի խոսնակը։

ժոզեպ Բորելի գրասենյակից նշել են, որ Արտաքին կապերի Եվրոպական ծառայությունն այդ գրառման հետ կապված կանչել է Ադրբեջանի դեսպանին և նրան հստակ ասել, որ ակնկալում են, որ դա վերջին անգամը կլինի, երբ ադրբեջանական դիվանագիտության կողմից նման անհարգալից վերաբերմունք կդրսևորվի ԵՄ-ի ինստիտուտների և դրանց ներկայացուցիչների նկատմամբ։  

Նատալի Լուազոն հավելել է, որ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի սպառնալից ու վիրավորական գրառումը միակը չէ Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին՝ հստակեցնելով, որ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ էլ նրանց կոռումպացված են անվանել։ Լուազոն ընդսգծել է, որ անձամբ Ադրբեջանի նախագահն էլ նման հռետորաբանություն է օգտագործում։

Սադիքովը մեկնաբանություն էր թողել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանի գրառման տակ, ով Թվիթերում հայտնել  էր Եվրախորհրդարանի պատգամավորների այցի մասին՝ մեջբերելով Ադրբեջանին ուղղված նրանց կոչն առ այն, որ Ադրբեջանը պետք է «անհապաղ հեռանա Հայաստանի տարածքից և հարգի իր միջազգային իրավական պարտավորությունները, այդ թվում՝ դադարեցնի Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը»։

Տպել
740 դիտում

Վաշինգտոնում քննարկվել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքը․ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՎԶԵԲ կառավարիչների նիստից հետո հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնող ֆիլմ է ցուցադրվել (լուսանկարներ)

Իրեն, հերիք չէ, նույնականացրել է եկեղեցու հետ, պետությանն էլ դրել է հակադիր կողմում և պայմաններ է թելադրում․ Վարդանյան

ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել, հարցազրույց տված անձը զինված ուժերին ծանոթ չէ․ ՊՆ

Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել

Գալստանյանի ցույցի առաջին շարքերում դաշնակներն են, որոնք սադրում են ոստիկանությանը՝ փորձելով բախում հրահրել (տեսանյութ)

Աջապահյանը Մատենադարանը, գյուղեր ու հողեր է ուզում պետությունից. որտեղից են գալիս ամբիցիաները

Մեղրիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Սևան» ազգային պարկում ծառատունկ է իրականացվել

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետ հաստատված չէ․ ԱԳՆ խոսնակ

Գրիգոր Մինասյանը կմեկնի արձակուրդ

Այս շարժման մեջ կա ևս մեկ նպատակ, ինչը բացառել չի կարելի. Արտաշես Խալաթյանը մանրամասնում է

Ռոբերտ Ֆիցոյին ճանաչում եմ որպես խիզախ և կամային անձնավորության, հույս ունեմ ՝ կհաղթահարի այս վիճակը․ Պուտին

Անահիտ Ավանեսյանը ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

Բալահովիտ գյուղում մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են․ ստուգվել է զորամասերի սպառազինության, ռազմական տեխնիկայի վիճակը

ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է․ վարչապետը հանդիպել է Օդիլ Ռենո Բասոյի հետ

Գալստանյանը վիրավորեց ոստիկաններին, փորձեց սադրել ճանապարհը փակ պահելու ժամը երկարաձգելու համար

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Արժանի չեմ եղել, չեմ ընտրվել, ի՞նչ եք ուզում. Գալստանյանին հաճելի չէր Կանադայի թեմում եղած չարաշահումների մասին հարցը

Ինչ հարցեր են քննարկել Աննա Վարդապետյանն ու Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է

Գալստանյանը բացահայտեց և´ իր թիկունքում թաքնվածներին, և´ կիրանցիների հույզով քողարկված իրական նպատակները․ Հովհաննիսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա գործիքներից մեկը, որ կսովորեցնի խաղաղ ապրել․ վարչապետ

Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ․ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը գնահատվում է ծանր (տեսանյութ)

2014-ի դասագրքում Հայաստանը 29․743 կմ է, մեկը լսե՞լ է, որ եկեղեցին բողոքեր, դաշնակները ինքնահրկիզվեին․ Պետրոս Ղազարյան

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 17:50-ի դրությամբ

Գյուղապետարանի հարևանությամբ դանակահարված հնդիկ ամուսիններ են հայտնաբերվել․ պարզվել է կասկածյալի ինքնությունը

Խաչագողե՜ր, սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ․ Ալեքսանյան

Ներողություն, ոստիկանները հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն․ Իոաննիսյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ

ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների անցկացումը. Զախարովա

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ հայտարարություն

Երևանում տեղի է ունեցել պանելային քննարկում բարձր էկոհամակարգերի զարգացման լուծումների մասին (տեսանյութ)

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 16:20-ի դրությամբ

Որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել․ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթը

ՆԳ նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

Ինչու են Օպերայի տարածքում կենտրոնացվել ոստիկանական մեծաթիվ ուժեր. ոստիկանապետը պարզաբանել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին