Երևան
22 °C
Մեկ ամիս առաջ էր, որ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում՝ ռուս խաղաղապահների «քթի տակից», առեւանգվեց ԿԽՄԿ-ի միջոցով ՀՀ տեղափոխվող ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանը։ Խաղաղապահների պատասխանատվության գոտուց՝ Լաչինի միջանցքից, երեկ նույն ձեռագրով առեւանգվել է եւս երեք (ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության) ԼՂ բնակիչ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լեւոն Գրիգորյանը։
Առեւանգված վերոհիշյալ քաղաքացիները ՀՀ էին գալիս մեկը բուժման, մյուսները ուսումը շարունակելու նպատակով։ Մեկ ամսվա մեջ առեւանգման երկրորդ դեպքը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում հերթական շառաչուն ապտակ է Պուտինին, նրա ստորագրությամբ ԼՂ-ում տեղակայված առաքելության հեղինակազրկման հերթական ակտը, պրոցես, որին ռուսական կողմը դիմադրելու ցանկություն, ինչպես երեւում է, չի ցուցաբերում, եւ միակ բանը, որն ի վիճակի է ցուցաբերել ԼՂ անվտանգության երաշխավոր դաշնակից երկիրը, պոֆիգիզմն է, դրա «լավագույն կանոններով» առաջնորդվելը։
Հընթացս հիշեցնենք, որ ռուս խաղաղապահների մանդատի փաստաթղթում թվարկված են հետեւյալ գործառույթները. ղարաբաղյան շփման գծի եւ, ընդգծում ենք, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անվտանգ տարանցումը, միջազգային մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումները, ինչպես նաեւ մշտադիտարկի հրադադարի ռեժիմը, արձագանքի ուժի չկիրառման պարտավորությունների խախտմանը, իր պատասխանատվության գոտում հակազդի անկարգություններին, նպաստի Ղարաբաղում լիարժեք կյանքին, պաշտպանի կենսական նշանակության օբյեկտները եւ այլն։
ԼՂ կառավարական եւ ոչ կառավարական շրջանակների ներկայացուցիչները ահազանգում են՝ Ադրբեջանի այս վարքագիծը, որի ռեցիդիվին այսօր ականատես եղանք, կարող է շարունակական լինել, եւ ապօրինի տեղադրված անցակետով տեղաշարժվող ցանկացած անձ, մասնավորապես՝ արական սեռի ներկայացուցիչները, հավանական է՝ հայտնվեն Բաքվի ապօրինությունների թիրախում, որը կարող է հղում անել այդ մարդկանց նկատմամբ իբրեւ թե հարուցված ենթադրյալ կեղծ եւ շինծու քրեական գործերին եւ հաշվեհարդար տեսնել սեփական երկրի օրենքներով՝ գլխատում, խոշտանգում, նվաստացում, ցմահ բանտարկություն եւ այլն։
ՀՀ ԱԳՆ-ն էլ, արձագանքելով տեղի ունեցածին, մասնավորապես հայտարարել է․ «Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին եւ 2020թ. ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիաներին եւ պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը»։
Հիշեցնենք, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ իբրեւ թե «ցեղասպանական գործողություններ» կատարելու համար։ Հարկ է նկատել, որ ապրիլին ապօրինի անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում Ադրբեջանը մեկնաբանում էր միջանցքով «մարդուժի, սպառազինության, ականների, ինչպես նաեւ Հայաստանից ռազմական նշանակության մյուս միջոցների անօրինական տեղափոխման» համար։
Անցակետի տեղադրումից հետ, ինչպես հայտնի է, Բաքուն միայն ԿԽՄԿ-ի մեքենաներին է թույլ տալիս տեղաշարժվել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի Լաչինի միջանցքով, այն էլ՝ ժամանակ առ ժամանակ սահմանափակելով նաեւ միջազգային այդ կազմակերպության տեղաշարժը, իսկ ԼՂ-ից մարդուժի տեղաշարժը, փաստորեն, ամեն անգամ ուղեկցվում է նման ինցիդենտներով՝ ռուս խաղաղապահների անգործության, չի բացառվում նաեւ՝ թողտվության հետեւանքով, եւ որ ամենակարեւորն է՝ մնում է անպատիժ։
Անցակետի տեղադրմամբ Ադրբեջանը, փաստացի, միանձնյա չեղարկել է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի սահմանած ռեժիմը, ըստ որի՝ պետք է երաշխավորի միջանցքով «քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը» եւ գործում է նոր ռեժիմով՝ երաշխավորելով տեղաշարժի խոչընդոտումը, տեղաշարժ թույլ տալու դեպքում էլ՝ տեղաշարժվողների նկատմամբ ահաբեկչական գործողությունների իրականացումը։
Բաքվի ցուցաբերած(ող) այս անարխիան, նկատենք, տեղի է ունենում ՄԱԿ-ում մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած՝ ՀՀ առաջարկով հրավիրված ԱԽ նիստից հետո, որի արդյունքում որեւէ հայտարարություն եւ բանաձեւ չընդունվեց, ինչը կանաչ լույս վառեց Ալիեւի վարչակազմի առաջ՝ շարունակել գործել միջազգային իրավունքի նորմերը տրորելու եւ ցինիզմի ամբողջ սպեկտրով։
Հիշեցնենք, որ նիստից հետո արտահոսք եղավ, թե իբր ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը դիմել է ԱԽ անդամ երկրներին՝ «հորդորելով ձեռնպահ մնալ Լաչինի միջանցքի հարցով որեւէ բանաձեւ կամ հայտարարություն բերելու» քայլից։ Եվ թեեւ ԱՄՆ-ն հերքեց այս տեղեկությունը՝ «քաջալերելով» Ադրբեջանին շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն եւ մասնավոր փոխադրումների համար», սակայն ԱԽ նիստից շաբաթներ անց ՄԱԿ-ի անունից որեւէ փաստաթուղթ ընդունելու բացակայությունը, կարծեք, ԱՄՆ-ի վերոհիշյալ հերքման հերքումը լինի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նկատենք, պատասխանելով հիշյալ տեղեկատվական արտահոսքի մասին լրագրողի հարցին, օգոստոսի 22-ին Հայաստանի եւ Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում մասնավորապես հայտարարել էր․ «Մի քիչ դժվար պատկերացնելի կլինի դա ինձ համար։ Ես կարծում եմ եւ հուսով եմ՝ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերը եւ ահագնացող տեմպերը Լեռնային Ղարաբաղում եւ նաեւ գիտակցում են, որ ՄԱԽ ԱԽ հնարավոր բանաձեւը կգար օգնելու հանգուցալուծել այս իրավիճակը»։
Արարատ Միրզոյանի այս՝ «բավ է խոսելը, գործե՛ք, պարոնայք» մեսիջը, ինչպես երեւում է, հասու չդարձավ միջազգային հանրությանը, որը երեկ վերստին բախվեց Բաքվի սանձարձակ վարքագծի հերթական դրսեւորմանը։ Հանդուրժելով Ադրբեջանի՝ միջազգային իրավունքը հետեւողականորեն անարգելու եւ անպատիժ մնալու վարքագիծը՝ նույն միջազգային հանրությունը ստանձնում է լատենտ մարդասպանի ու ահաբեկչի կարգավիճակը՝ այսպիսով կիսելով Ալիեւի վարչակազմի կողմից ԼՂ նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունների պատասխանատվությունը, եթե չասենք՝ դառնալով դրանց գործուն մասնակիցը։
Հ․Գ․Նշենք, որ Ադրբեջանի տելեգրամյան ալիքները հայտնում են, որ առեւանգված երիտասարդ(ները) ԼՂ Մարտունու «Ավո» ֆուտբոլային ակումբից են, որոնք իբրեւ թե պատժվելու են այն բանի համար, որ 2021-ին «անարգել են ադրբեջանական դրոշը»։ Նկատենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը 2021-ին տեսանյութ էր տարածել եւ կոչ արել «դաս տալ» ԼՂ «Ավո» ֆուտբոլային ակումբի տղաներին։
«Պետք է ադրբեջանցի զինվորականները հիշեն այդ տականքների դեմքերը եւ նրանց «Ջուջուլարիմ» երգելու դաս տան»,- գրել էր տելեգրամյան ալիքը՝ ատելություն քարոզելով հայ ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ։ Հարկ է նկատել, որ ադրբեջանցիները «դրոշ անարգող» հայ մարզիկների տեսանյութից առաջ տեսանյութ էին տարածել, որտեղ երեւում էր, թե ինչպես են մի քանիսը ՀՀ դրոշը նետում գետնին ու անարգում՝ կոխկրտում այն։
Հ․Մանուկյան
Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև. Արման Եղոյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բեռլին
Անհրաժեշտ է հրատապ կերպով Լեռնային Ղարաբաղում ապահովել միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը. Ժոզեպ Բորել
ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերի բուժօգնությունը, այդ թվում՝ հիվանդանոցային, կիրականացվի անվճար. ինչպես դիմել
Մեր նպատակն է բոլոր վիրավորներին ուղղաթիռներով ԼՂ-ից ՀՀ տեղափոխել․ Ավանեսյան
Այս պահին 23 տուժած անհրաժեշտ բուժօգնություն է ստանում. Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ԼՂ-ի պայթյունից տուժածներին
Հակարիի կամուրջի հերթի մեջ երեխա է ծնվել. արցախցի երգիչ Լյոկա
Երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս, չենք գտնում. Մանե Գրիգորյանը լուսանկար է հրապարակել
ԼՂ-ից ժամանող յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. Տիգրան Խաչատրյան
ԼՂ-ի պայթյունից տուժածներին օգնելու համար Հայաստան կժամանի բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ Սթիվ Ջեֆերին
ՀՀ ՄԻՊ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Կոռնիձորի Հումանիտար կայանում ծանոթացել են ընթացող աշխատանքին
Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով. Տիգրան Խաչատրյան
Ազատում Կադաստրի կոմիտեում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ
Մոբիլիզացվում են մարզերի հյուրանոցներն ու հյուրատները, հումանիտար կենտրոնն աշխատում է 24/7 ռեժիմով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովը 5 միլիոն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց աճող կարիքների բավարարման համար
Ժեստերի լեզվով հաղորդակցվող բռնի տեղահանվածները Գորիսի թատրոնում ստանում են անհրաժեշտ ծառայություններ. նախարարություն
Երբ կկայանա Լատվիա-Հայաստան հանդիպումը, և ինչպես ձեռք բերել խաղի տոմսերը. մանրամասնել է ՀՖՖ-ն
ԵՊՀ-ն հետևողական է բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերի բացահայտման հարցում
Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ են քննարկել
Էրդողանը մանրամասնել է, թե ինչ է ասել վերջին հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին
Հավաքի մասնակիցը նստել է անցնելու փորձ կատարած մեքենայի վրա, ոտքերով և ձեռքերով հարվածել փողոցը բացող տարեց կնոջը. ՔԿ
Եթե Հայաստանը ճանապարհը չբացի, այն անցնելու է Իրանի տարածքով. Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար. Սամանթա Փաուեր
Պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը. Անդրեասյան
Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում. ԼՂ առողջապահության նախարարությունը՝ պայթյունից տուժածներին ՀՀ տեղափոխելու մասին
Ընդդիմությունը սկսեց հետաձգել հանրահավաքները. այսօր այն չի կայանա
Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել
Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների տվյալների ճշտման համար գործում է հեռախոսահամար
Մի մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. Հակոբ Արշակյանը զգուշացնում է
Սամանթա Փաուերը կայցելի Ադրբեջան
ՌԴ-ն միանշանակ գնում է, ինչ գին ենք վճարում դրա դիմաց, ցավալի է, բայց մեր երազանքը մոտ է իրականությանը. Միսկարյան
ԼՂ-ից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան
Ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից և վերադառնալ, պետք է տրամադրվի անվտանգ անցում. Միլլեր
Ադրբեջանը հրապարակել է ԼՂ ՊԲ-ից առգրավված զինամթերքի ցանկը
Ռուսաստանի դեսպանը կոչ է արել ԱՄՆ-ին չբորբոքել հակառուսական տրամադրություններ Հայաստանում
ՀՀ տեղափոխվել ցանկացող ԼՂ քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում
ԼՂ-ում պայթյունից տուժած 7 քաղաքացի Երևանում է. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնել նրանց վիճակի մասին
Ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիայի 66 մասնակից. ՆԳՆ
Ադրբեջանական բանակն ունի գրեթե 200 զոհ. Meydan TV
Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն. ԱՄՆ Պետդեպ
© 2023 Հայկական ժամանակ