Երևան
3 °C
«Ձեզանից որեւէ մեկն այս օրերին այս հրապարակում չէ՝ այս հարթակից որեւէ մեկին իշխանության բերելու համար։ Մենք չենք պայքարում նրա համար, որ մեզանից մեկն իշխանություն լինի, այլ պայքարում ենք նրա համար, որ Հայաստանը առհասարակ իշխանություն ունենա, հետեւաբար ձեր պայքարը սրբազան պայքար է»:
Օրերս կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Դիմադրության» ձախողված շարժման կազմակերպիչ Իշխան Սաղաթելյանը։
Համոզված ենք, որ ընթերցողը այս նախադասությունը լսելուց հետո դեժավյու ապրեց, փորձեց մտաբերել, թե սույն նախադասությունը տարբեր շարադասություններով քանի՜ անգամ է լսել նույն մարդու շուրթերից, նույն ինտոնացիայով, նույն էնտուզիազմով ու դեմքի նույն արտահայտությամբ․․․
Տպավորություն է, որ ՀՅԴ-ում կան շահագրգիռ դեմքեր, որոնք Իշխան Սաղաթելյանից որոշել են «վրեժ լուծել» ու վերջնականապես փոշիացնել վերջինիս փխրուն հեղինակությունը՝ նրան բերելով, ինչպես ասում են, առաջին պլան, հնարավորինս մոտ ու սերտ հեղաշրջման տրիբունին ու միկրոֆոնին, որպեսզի իշխանության զավթման հավանական սցենարի դեպքում չստացվի այնպես, որ Իշխանը հանկարծ փայ չունենա իշխանափոխությունից։ Իշխան, երբ ասում ենք, նկատի ունենք Արուսն էլ․․․․, ներողություն, ՀՅԴ-ն էլ հետը։
Իշխան Սաղաթելյանի, ՀՅԴ-ի եւ այսօր նորից իշխանության համար մղվող «կազմակերպված» պայքարում (Վազգեն Մանուկյանի պլանով ձեւավորված Կոմիտեն նկատի ունենք) հանդես եկող նույն ձախողված դեմքերն ու կերպարները, որոնց տեքստերը հանրությունը սերտել է ու արդեն իսկ անգիր կարող է ցիտել, փաստորեն, քաղաքական մազոխիզմով են տառապում, այլապես երկու տարում առնվազն երեք անգամ չէին փորձի կանգնել «փորձված փոցխին»՝ հերթական անգամ վայելելու դրա կոթի հարվածների հետեւանքները։ Ինչ արած, ունենք այն, ինչ ունենք։
Իսկ ի՞նչ ունենք մասնավորապես ՀՅԴ-ի իշխանական ամբիցիաների բավարարման առումով, եւ ի՞նչ հետեւանքների է բերել այն։ Շատ կարճ ժամանակ էր պետք՝ համոզվելու համար, որ ՀՅԴ-ն եւ իշխանությունը, երբ ձուլվում են, այսինքն, երբ այդ զառամյալ կուսակցության ձեռքն իշխանություն է ընկնում, այն անպայմանորեն պսակվում է ՀՀ-ի ու պատմական հայրենիքի կորուստներով։ Պատմությունն է ապացուցում։ Օգոստոսի սկզբին, հիշեցնենք, ԼՂ-ում, որի փրկության մասին ճամարտակումներով 132 տարեկան այս կուսակցությունը հասցրել է սղոցել շատերի ականջները, իշխանություն ստացավ ԱԺ-ում երեք հոգանոց խմբակցության ներկայացուցիչը՝ դարձավ ԱԺ նախագահ։ Այս՝ տարակուսանք հարուցած իշխանաստանձնումը, նկատենք, ԼՂ իսթեբլիշմենտը մեկնաբանում էր այսպես՝ ՀՅԴ-ն սփյուռքում ահռելի ներուժ ունի, որը չի իրացվում ԼՂ հարցի միջազգայնացման ուղղությամբ, քանի որ․․․․ՀՅԴ-ն մոտիվացված չէ այդ հարցում։ Այ, Դավիթ Իշխանյանը դարձավ ԱԺ նախագահ, ՀՅԴ դրսի կառույցները մոտիվացված կսկսեն աշխատել, ու ԼՂ հարցը կդառնա միջազգային քննարկումների «անշլագ», բոլորը իրենց բանուգործը կթողնեն ու անձնատուր կլինեն ԼՂ ապաշրջափակման գործին։
Սեպտեմբերի կեսերին արդեն՝ «չպետք է թույլ տալ Աղդամով հումանիտար բեռների մուտքը Արցախ» համոզմունքի խրոխտ հետեւորդ Իշխանյանն Աղդամի ճանապարհով ԼՂ մտած ռուսական հումանիտար բեռներն ընդունող-հանձնողների մեջ էր։ Բայց նախանշված ավանտյուրան դեռ առջեւում էր։ Իշխանյանի պաշտոնամուտից կարճ ժամանակ անց ԼՂ-ում տեղի ունեցավ մեկ այլ իշխանափոխություն՝ հրաժարական տվեց ԼՂ ընտրված, լեգիտիմ նախագահ Արայիկ Հարությունյանն ու նրա փոխարեն նախագահ կարգվեց Սամվել Շահրամանյանը, մի քանի օրից էլ, ահա, ԼՂ-ում տեղի ունեցավ ամենասարսափելին՝ Ադրբեջանի «հակաահաբեկչական» օպերացիայի բեմադրություն՝ անմեղ արցախցիների արյան հեղում՝ «Լավրովի պլան-2»-ը ԼՂ «նորացված», «յուղը վրեն» իշխանությունների վրա սղացնելու ակնհայտ նպատակով։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում վերջին երկու օրերին, այլ բան, քան անվերապահ իշխանահանձնում անվանել հնարավոր չէ՝ ռուսական պլանի ընդունում, զինված ուժերի կազմալուծում եւ զինաթափում, «վերաինտեգրացիա»՝ Ադրբեջանի կազմում։
Եվ այս ամենը իշխանազավթման կարճատեւ՝ ամիսուկես ժամանակահատվածում։
Ինչպես երեւում է, Իշխան Սաղաթելյանն ուզում է գնալ Իշխանյանի տրորած ճանապարհով, ՀՀ-ում էլ իրականացնել «Իշխանյան» օպերացիա, որպեսզի նույն սցենարը խաղարկի նաեւ Հայաստանի դեպքում՝ ամիսուկեսում կազմալուծի ՀՀ պետականությունն ու կազմակերպի իշխանահանձնման հանդիսավոր արարողությունը։ Թե ո՞ր երկրի կամ միութենական կազմակերպության կազմում հայ ժողովրդին «ինտեգրացիայի» տանելով, կարելի է գուշակել։
Հետեւապես, «որպեսզի Հայաստանը առհասարակ իշխանություն ունենա», ապա պետք է Իշխանին ու պոտենցիալ իշխանյաններին հնարավորինս հեռու պահել իշխանությունից, քանի որ, ինչպես փորձը ցույց տվեց, իշխանությունը հակացուցված է նրանց։
Հ․Մանուկյան
Հայտնի մուլտֆիլմի՝ «Ոսկե պայտի» ագահ, անկուշտ քաղաքական մեծահարուստ հերոսները
Վստահությունը կորցրել էր, ինչպե՞ս էր շարունակելու ծառայել ժողովրդին. Պապոյանը՝ Ալավերդու նախկին համայնքապետի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
Պետք է հետաձգել ճամփորդությունները. Իսրայելը Թուրքիան ներառել է ամենավտանգավոր երկրների շարքում
Շիրակի մարզի 100 աշակերտ հաջորդ տարի իր հանգիստը կանցկացնի Դուբայում. ովքեր են նրանք
Ողբերգական դեպք Երևանում. «Մալիբու»-ի դիմաց վրաերթի են ենթարկվել տատը, աղջիկն ու թոռը, հղին հիվանդանոցում մահացել է
ԵՄ-ն մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. «Ազատություն»
Ալավերդիում տեղի ունեցածը պետք է դաս ու օրինակ լինի մյուս բոլոր համայնքներին. Տարոն Չախոյան
Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, կարևոր են ՀՀ-ի համար. Խանդանյանն ընդունել է Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը
16 մասնակից և 10-ը մեդալ՝ Աշխարհի առաջնությունում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին
«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհը դեռ մարված չէ. փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով են ջուրը հասցնում օջախներ
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակը
Երևանի քաղաքապետարանի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կինը տեղում մահացել է
Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են. ՄԻՊ
Համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը
ԵԽ պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին
Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտություն կա. ինչ է քննարկվել Մոսկվայում
«Արթիկ» ՔԿՀ-ում դասավանդող ուսուցչի մոտ կասկածելի ծխախոտով տուփ է հայտնաբերվել
Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ, 12,6%-ը` ճարպակալում
Այս տարի Կամավորների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեկ այլ առանձնահատուկ կարևորությամբ. ԱՍՀ նախարարի ուղերձը
Երևանում առգրավվել է բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ (տեսանյութ)
Ավարտվել է Լեռնապար տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը
Դեկտեմբերի 6-ից կմեկնարկի 50 հազար դրամական աջակցության ծրագիրը. շահառու է ԼՂ-ից բռնի տեղահանված 37 հազար 100 անձ
Սահմանային անցակետում վարժական հավաքից խուսափած հետախուզվող է հայտնաբերվել
Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում և Հայաստանում, սառեցված հակամարտությունը որոշվեց ռազմական միջամտությամբ. Բորել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կենսաթոշակի, նպաստի դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից սկսած. ընթացակարգ
ՀՀ-ն մասնակցում է Կահիրեում մեկնարկած «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Կոլումբիայի հետ. դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Քաղաքապետարանից մեկնաբանել են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման լուրերը
Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը (տեսանյութ)
Հայտնի են երեկ զոհված Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը
Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում ամուսինների դիեր են հայտնաբերվել
Հրաժարվել են հոսպիտալացումից, գնացել տուն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել 15-ամյա տղայի մահվան մասին
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր
Իմ պաշտոնին չի համապատասխանում համով ասեկոսեին մի համով դխկոցով պատասխան տալ. ԲԴԽ նախագահ
Վրաստանը հայտնել է Ռուսաստան մուտքի սահմանին ավելի քան 850 ծանր բեռնատարներից կազմված հերթի մասին
Հայաստանում լույս աշխարհ են եկել բացառիկ երկվորյակներ՝ միևնույն քաշով և հասակով
Վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը
«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի առանցքային իմաստը տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացումն է. Հարությունյան
© 2023 Հայկական ժամանակ