Երևան
0 °C
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է սեպտեմբերի 17-ին կայացած Երեւանի ՏԻՄ ընտրությունների արդյունքները, եւ պաշտոնապես արդեն հայտնի է, թե մասնակից ուժերից որը քանի մանդատ է ստացել։ Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 24, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 14, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 12, «Հանրապետություն» կուսակցություն՝ 8, «Հանրային ձայն» կուսակցություն՝ 7։
Հարկ է նկատել, որ մայրաքաղաքի ընտրությունները կայացան այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ի նկատմամբ իրականացվող հիբրիդային պատերազմը ագրեսիվ բնույթ է ստանում, եւ ակնհայտ էր ընտրական գործընթացի աշխարհաքաղաքական կոնտեքստը։ Հիբրիդային պատերազմի դրսեւորումներից մեկն էլ սահմանադրական կարեւոր ինստիտուտներից մեկի՝ ընտրական համակարգի նկատմամբ տոտալ անվստահություն ու անտարբերություն սերմանելն է, մի համակարգ, որը դեմոկրատիայի անանցանելի երաշխիքն է։
Երեւանի ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցության ցածր տոկոսը, թերեւս, պայմանավորված էր հանրությանը հետեւողականորեն ներշնչվող հատկապես այն մտայնությամբ, որ ընտրությունների միջոցով երկրում այլեւս բան չի փոխվելու, մեկ է, իշխանությունը, ինչպես մերժված՝ նախկին ռեժիմի օրոք էր, նորից վերարտադրվելու է՝ գործի դնելով նախկին «ավանդույթներն» ու բռնելով ՀՀԿ-ացման ճանապարհը՝ վարչական ռեսուրսի եւ տասոֆշիկների «ինստիտուտի» կիրառում, քվեարկությունից հետո էլ՝ ընտրողների կամքի խեղաթյուրում՝ թվանկարչություն։
Նկատենք, որ 2018-ի Երեւանի ՏԻՄ ընտրություններն իրենց ուղերձով ու բովանդակությամբ հանդիսացան ընտրական կեղծարարության էջը շրջած ընտրություններ, եւ հեղափոխական իշխանությունը որպես հավատամք որդեգրեց ժողովրդի կամարտահայտության նկատմամբ հարգանքը՝ սկիզբ դնելով ընտրական համակարգի առողջացման ու կազդուրման գործընթացին։
2018-ի ՏԻՄ ընտրություններին հաջորդած մնացած բոլոր՝ համապետական եւ տեղական ինքնակառավարման ընտրություններն անցկացվել են հենց այդ՝ վերանայված ընտրական փիլիսոփայությամբ։ Այն, որ մի շարք համայնքներում, մասնավորապես՝ Կապան, Մեղրի, Վանաձոր, Գյումրի, Ալավերդի, Աբովյան, կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել են ընդդիմադիր ուժերը, ապացույցն է այն բանի, որ իշխանությունը հավատարիմ է մնացել իր հեղափոխական խոստմանն ու չի գնացել ընտրական եղկելի աճպարարությունների ճանապարհով։ ՀՀԿ-ի կառավարման շրջանում, երբ քաղաքականության մեջ առաջխաղացման համար որպես կարեւոր պայման դիտարկվում էր «Հանրապետական» կոչվող «կրոնի» ընդունումը, ո՞վ կպատկերացներ, որ, ասենք, հանրապետության երկրորդ կամ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում, դիցուք, ՔՊ-ի կամ մեկ այլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը կհաղթեր ու ստանձներ համայնքի կառավարումը։ Կա՛մ հաղթում էին ՀՀԿ-ական գյուղապետերը՝ կարգվելով հավերժական կառավարիչներ (համայնքներ կային, որոնց ղեկավարները կառավարում էին՝ սկսած ՀՀՇ-ի իշխանության տարիներից՝ շուրջ 25 տարի), կա՛մ էլ ՀՀԿ-ի կոալիցիան գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչները։ Այս՝ քաղաքական քարացած ավանդույթը առ ոչինչ դարձավ, երբ ընտրական համակարգը «ռեստարտ» արվեց, ու տեղական նշանակության ընտրությունների վերջնարդյունքում արձանագրվեց ոչ թե ՀՀԿ-ի «զնաչոկի» ու կուսակցական տոմսի, այլ՝ ժողովրդի կամքի հաղթանակը։
Հարկ է նշել, որ արդար, ազատ ընտրությունների նկատմամբ հիբրիդային պատերազմում մեծ է հատկապես ընտրական համակարգը խեղաթյուրած նախկին ռեժիմի մասնակցությունն ու ներդրումը։ Եվ պատահական չէ, որ հատկապես 2021 թվականի ընտրություններից հետո, որի արդյունքներն էլ, նկատենք, շոկի ենթարկեցին քաղաքական համակարգը, ընտրությունների միջոցով ռեւանշի հասնել չկարողացած ուժերը սկսեցին անվստահություն սանձազերծել սահմանադրական կարեւոր այդ ինստիտուտի նկատմամբ՝ իշխանափոխության ճանապարհ դիտարկելով ոչ թե ժողովրդի կամարտահայտությունը, այլ՝ հեղաշրջումը, որին դեմոկրատական փաթեթավորում հաղորդելու համար պետք էր ժողովրդական լայն զանգվածներ հանել փողոցներ ու շուրջօրյա միտինգներ անել։
Մի բան, որը տեղի է ունենում նաեւ այս օրերին։ Թե ինչպես ավարտվեցին այդ՝ պսեւդո «արցախափրկչկական» միտինգներն ու մյուս ակցիաները, հիշեցնելու կարիք չկա։ Ընթերցողը կհիշի նաեւ, որ ընդդիմությունը փորձեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել խորհրդարանում, սակայն այս սահմանադրական գործիքի կիրառումն էլ ձախողեց անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով։
Քոչարյանի «ինքնաքոքամաշումը»
Իշխանափոխության՝ ոչ ընտրությունների, այլ՝ վարչապետին հրաժարական պարտադրելու եղանակի կողմնակից խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես հայտնի է, որոշեց սեփական դեմքով չմասնակցել նաեւ Երեւանի ՏԻՄ ընտրություններին՝ աչքի առաջ ունենալով մեկ տարի առաջվա փողոցային պայքարի ֆիասկոն ու դրա հետեւանքով հանրության շրջանում ի հայտ եկած խորը հիասթափությունը։ Եվ միայն «Հայաստան» դաշինքը լքած պատգամավորն է, որ որոշեց իշխանափոխության տարբերակ որպես դիտարկել ընտրություններն ու մտնելով ընտրապայքարի մեջ՝ «չերեզ Երեւան» ամբողջական իշխանափոխություն անելու պլան գեներացնել։ Այժմ, երբ արդեն հայտնի են ընտրությունների արդյունքները, կարելի է մի քանի դիտարկում անել։
Նույնիսկ ուղտին է հասկանալի, որ սույն ընդդիմադիր պատգամավորն ու նրան առաջադրած դաշինքը չէր կարող անցողիկ շեմը հաղթահարել, եթե չլիներ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի եւ ռադիկալ ընդդիմության հետ աֆիլացված մնացած ընդդիմադիր խմբակների աջակցությունը։ Հենց նրանց եւ նրանց համակրող էլեկտորատն էլ քվե է տվել ընտրություններում։
Ի՞նչն է ուշագրավ. դաշինքն այդ ստացել է 15,43 տոկոս, այն դեպքում, երբ 2021 թվականի համապետական ընտրությունների ժամանակ ստացել էր 27,97 տոկոս քվե։ Սա նշանակում է՝ անցած երկու տարվա ընթացքում նույնիսկ հակաիշխանական ագրեսիվ ու հետեւողական քարոզչության, ԼՂ հարցի շահարկման պայմաններում նախկին ռեժիմի տեսքով հանդես եկող ընդդիմությունը չի կարողացել ավելացնել իր հանրային վստահության ցուցիչը, ավելին՝ արձանագրել է «քոքամաշություն»՝ ավելի քան 12 տոկոս վարկանիշային անկում։ Այսինքն՝ Քոչարյանը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու սրանց արբանյակ ուժերը միասին վերցրած Երեւանում ունեն 15 ու մի քիչ ավելի տոկոս քվե։
Նկատենք, որ 2021-ի համապետական ընտրություններում Երեւանում արձանագրած արդյունքի՝ 41,9 տոկոսի համեմատ՝ հանրային վստահության անխուսափելի անկում է արձանագրել նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ այս ընտրություններում արձանագրելով մոտ 33 տոկոս ձայն։ Աներկբայորեն, ՔՊ-ի դեպքում վարկանիշի այսպիսի անկումը մեծապես պայմանավորված է ՀՀ-ի եւ ԼՂ-ի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներով, իսկ ԼՂ-ի ու ՀՀ-ի անվտանգության հարցերի նկատմամբ, ինչպես հայտնի է, հանրությունը չափազանց զգայուն է, եւ այդ զգայությունն ուղիղ կերպով արտահայտվում է նրա ընտրական վարքի վրա։
Իսկ ահա «Անդրանիկ Թեւանյան» ծածկագրի տակ հանդես եկող ընդդիմության գլխավոր օրակարգը՝ երկրում հասնել ամբողջական իշխանափոխություն, օրակարգ, որն արդեն իսկ մերժվել էր փողոցային սակավաթիվ պայքարի միջոցով, փաստորեն, մերժվեց ու հերթական ֆիասկոն արձանագրեց նաեւ ՏԻՄ ընտրությունների միջոցով։
Մտահոգիչ ֆենոմեն
Այս ընտրությունները վեր հանեցին նաեւ մեկ այլ մտահոգիչ իրողություն՝ կապված հանրության քաղաքական նախընտրությունների հետ. ակնհայտ դարձավ, որ մայրաքաղաքում մոտ 22 ու կես հազար մարդ որպես ընդդիմադիր այլընտրանք դիտարկում է քաղաքական զրո հետագիծ ունեցող, նորահայտ քաղաքական մի ուժի, որի առաջին դեմքն իր քաղաքական ասելիքը ձեւակերպում է ոչ նորմատիվային բառապաշարով ու հայհոյախոսության ժանրում (այս որակին ձայն տվողների վարքը սոցիալ-հոգեբանական խորը վերլուծության հրատապ կարիք ունի)։ Ի դեպ, մեկ տարի առաջ այս օրերին վերջինիս կոչով փողոցներ դուրս եկան ու պետական շենքերի մոտ հավաքվեցին հազարավոր քաղաքացիներ՝ չթողնելու, որ «Նիկոլը ստորագրի հերթական դավաճանական փաստաթուղթը»։ Մի՝ գոյություն չունեցող, ֆեյք փաստաթուղթ, որը շրջանառվում էր տելեգրամ ալիքներով։ Այս դիպվածը երեւանցի ընտրողների մի մասի ադեկվատության խոսուն ցուցիչներից էր։
Այսօր մայրաքաղաքում նույնպես աղմկոտ է, ընտրություններում փաստացի մերժված ընդդիմադիր ուժերը Կրեմլից անթաքույց ուղարկված «կանչով» դուրս են եկել ու փորձում են հնամաշ դեմքերով, հեղափոխության օրերին կիրառված մեթոդները կրկնօրինակելով՝ իրագործել իշխանափոխության մի քանի անգամ փորձարկված, բայց չիրագործված օրակարգը։
Հ․Մ․
Բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ. Արա Մինասյանի ապօրինի գույքի գործով նախնական դատական նիստ է նշանակել
Հայտնի է Եվրամիության «ամենադժբախտ» երկիրը
Էլմիրա Կարապետյանը 2-րդն է, Հրաչ Բաբայանը` 8-րդը. հրաձիգները Բելգրադից մեդալներ են բերում
Նեթանյահուն ընդհատել է կառավարության նիստը՝ Պուտինի հետ խոսելու համար. զրույցը տևել է մոտ 1 ժամ
Հրդեհ Լեփսիուսի փողոցի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի
Արայիկ Հարությունյանը Կատարի Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Հրդեհ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի են եղել 100 մետրից
Հռոմի պապը խոսել է հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման մասին՝ նշելով, որ երջանիկ է
ԱՄԷ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդման վերջին քայլերը
Ուկրաինան սեփական ոչինչ չունի, հետևաբար ապագա էլ չունի, իսկ Ռուսաստանն ունի այն. Պուտին
Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը
Սյունիքի մարզում փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա
Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ մամուլի խոսնակ
Ինքնահրավե՞ր, թե՞ սառն ընդունելություն. ինչպես է անցել Ռաիսի-Պուտին հանդիպումը և ուր է պատրաստվում մեկնել ՌԴ նախագահը
Ներկայացվել է նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը
Շենգավիթում ժամանակավորապես կփակվեն փողոցներ
Ամեն հայկականը կմնա հայկական. Երուսաղեմի Հայոց պատրիարքը՝ «Կովերի պարտեզ»-ի մասին
ՀՀ նախագահն Արգենտինայի հայկական կազմակերպություններին ներկայացրել է Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները
Անձրև ու մառախուղ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին մարզերում և Երևանում
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծննդի նախաշեմին հրապարակել են ընտանեկան լուսանկար
Ձմեռ է, անձրև... Գագիկ Սուրենյանը կատակել է եղանակի մասին
Զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա աշակերտուհուն
Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է պատրաստում տեղեկատվական անվտանգության ոլորտում
ԱՄՆ-ում փոթորկի պատճառով վեց մարդ է մահացել, 74 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները. գործող նախագահի շանսերը բարձր են գնահատվում
Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին
Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է շարժիչ ուժը, որը նպաստում հանրային համերաշխությանը. Մանասյան
Լարսը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ, հրավիրել նրան Հայաստան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Արարատի մարզում մառախուղ է
Նադեժդա Բաբկինան նկարահանումների ժամանակ ուշագնաց է եղել
Մահացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը. հայտնի է մահվան պատճառը
Արթուր Վանեցյանի որդին վթարի է ենթարկվել. մեքենաներից մեկում հայտնաբերվել է թմրամիջոց
Իջևանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ է տեղի ունեցել
Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը. Ժաննա Անդրեասյան
Բուժական գյուղի տարածքում մեքենաներ են բախվել. տուժածերից 7 տարեկան երեխան Եղվարդից տեղափոխվել է Երևան
Մրգերը նետել են աշխատակցի վրա, հայհոյել, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել․ ռուս բլոգերները ձերբակալվել են
Միակ մարզադպրոց արտահայտությունը ցույց է տալիս ինչ ծավալի խնդիր կա. վարչապետը մասնակցել է Դիլիջանի մարզահամալիրի բացմանը
Վայքում անձրև է, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն
Լսվել է կրակոցի ձայն, պահակակետում գտել են արնաշաղախ ոստիկանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ինքնասպանության փորձի մասին
© 2023 Հայկական ժամանակ