Ցինիզմ ու էժանագին մանիպուլյացիա. Հայկ Մարությանի թիմակիցները տեղները չեն գտնում

13/10/2023 schedule22:45

Երեւանի նախկին քաղաքապետ, ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի թիմակից-աջակիցները, որոնք ներկա չգտնվեցին Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնի ստանձնման՝ երդման արարողությանը, որոշել են «պոստ ֆակտում» էժանագին մեկնաբանություններ անել հիշյալ միջոցառման վերաբերյալ՝ զերծ չմնալով մանիպուլյացիայի հնարքից։

Մարությանի քաղաքապետ եղած ժամանակ վերջինիս մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, որը, ի դեպ, մինչեւ վերջերս «Փաստերի ստուգման հարթակ»-ի գլխավոր խմբագիրն էր (հարթակ, որի առաքելությունն է բացահայտել ԶԼՄ-ներում տեղ գտած մասնավորապես մանիպուլյատիվ հրապարակումները եւ իսկությունը), ֆեյսբուքյան գրառում է արել՝ կիրառելով մանիպուլյացիայի հնարքը։

Զետեղելով Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունից կադր (Հակոբ Կարապետյանի հրապարակումը՝ այստեղ), որում վերջինս քաղաքապետարանի ֆոյեում է՝ շրջապատված լրագրողներով, Կարապետյանը կից գրել է․ «Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը լրագրողների ներկայությունը նպատակահարմար չի համարվել՝ «հյուրերի մեծաթիվ քանակի» պատճառով։ Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառման համաձայն, լրագրողները միջոցառումը լուսաբանելու համար կարող են օգտվել պաշտոնական հեռարձակումից: Հյուրերի մեծաթիվ քանակը, կարծում եմ, վատ պատճառաբանություն է լրագրողներին այս կարեւոր իրադարձությանը չթողնելու համար։ Իսկ պաշտոնական հեռարձակմամբ «յոլա գնալու» առաջարկը գրեթե վիրավորական է»։ 

387323285_1356312868601380_232813603285840381_n.jpg (285 KB)

Նկատենք, որ Կոստանյանի գրառման մեջ, որին հղում է անում Կարապետյանը,  «լրագրողների մուտքը համարվում է ոչ նպատակահարմար» ձեւակերպումը (նման եզրակացությունը բացառապես Կարապետյանի սուբյեկտիվ ընկալման արգասիքն է) առկա չէ, եւ նրա խոսքից էլ չի հետեւում, որ քաղաքապետարանը «ոչ նպատակահարմար» է գտել լրագրողների ներկայությունը՝ այսպիսով արգելելով նրանց մասնակցել միջոցառմանը։ 

386893153_312852808029298_1646215640987280459_n.png (108 KB)

Կոստանյանը պատճառաբանել է լրագրողների՝ երդման արարողությանը ներկա գտնվելու անհնարինության հիմքը։ Ըստ այդմ՝ «Միջոցառումը կհեռարձակվի առցանց՝ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով, ֆեյսբուքյան էջով եւ յութուբյան ալիքով: Հաշվի առնելով հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորությունները՝ լուսաբանման համար խնդրում ենք օգտվել պաշտոնական հեռարձակումից: Երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ վերը նշված պատճառով, սակայն լրատվամիջոցներին կտրամադրվի երդմնակալությունից տեսանյութեր եւ լուսանկարներ»։ 

Հակոբ Կարապետյանը լրագրող է, եւ, ենթադրվում է, որ նա տեքստեր կարդալ-ըմբռնել-մեկնաբանելու հետ կապված որեւէ խնդիր չպետք է ունենա։ Եթե կարդացել ու ընկալել է, ապա պետք է որ ֆիքսած լիներ Կոստանյանի խիստ հասկանալի ձեւակերպումը՝ «երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ...»։ 

Սա նշանակում է, որ երդմնակալությունից հետո լրագրողները կարող էին մուտք գործել շենք եւ մուտք են գործել։ Ի դեպ, լրագրողները նախապես տեղեկացվել էին նաեւ Տիգրան Ավինյանի՝ երդմնակալությունից հետ տեղի ունենալիք ճեպազրույցի մասին, ինչին մասնակցել են եւ իրենց հուզող հարցերը հղել քաղաքապետին։ 

Մարությանի նախկին մամուլի խոսնակը, նկատենք, իր հրապարակած լուսանկարը մեկնաբանել է, որ այն արվել է Մարությանի ճեպազրույցից հետո, այսինքն՝ ոչ երդմնակալության արարողության ժամանակ։

«Լուսանկարում հեղափոխական 2018 թ.-ն է՝ Հայկ Մարությանի երդմնակալության օրը, լրագրողների հետ նորընտիր քաղաքապետի ճեպազրույցից հետո (կամ ժամանակ, ես էն ժամանակ դեռ էնտեղ չէի)։ Ուզում եմ հպարտությամբ նշել, որ մեր աշխատանքի առաջին իսկ օրերից փաստացի վերացրեցինք Տարոն Մարգարյանի օրոք լրագրողերի համար դրված սահմանափակումները։ Մեր սահմանած կանոնի համաձայն, ցանկացած լրագրող ցանկացած աշխատանքային օրվա ցանկացած ժամի կարող էր առանց բարդության, առանց հավատարմագրի մտնել քաղաքապետարան։ Հուսով եմ, քաղաքապետարանի ներկա գործընկերները կկանխեն ռեգրեսիվ միտումները»։

Հակոբ Կարապետյանին թերեւս պետք է հորդորել զուր տեղը չանհանգստանալ՝ երդման արարողությանը հարգելի պատճառով լրագրողների ներկա չգտնվելը հիմք չէ՝ «ռեգրեսիվ միտում»-ների մասին սպեկուլյատիվ կանխատեսում անելու համար։

Մարությանի մեկ այլ թիմակից՝ ավագանու անդամ Հովսեփ Կուբատյանը ևս որոշել է անդրադառնալ երդման արարողությանը՝ ֆեյսբուքյան իր գրառման մեջ զերծ չմնալով ցինիզմից։ Զետեղելով արարողությունից կադր (Հովսեփ Կուբատյանի գրառումը՝ այստեղ)՝ վերջինս կից գրել է․ «Մեր տեղերը ծախել են, լրագրողների մուտքն էլ արգելել) Քանի որ լրագրողների մուտքի արգելքի մասին ադեն Հակոբ Կարապետյանը գրեց, չկրկնվեմ: Այս լուսանկարում պարզ երեւում է, որ դահլիճում նստելու տեղ չկա: Նշեմ, որ սա ավագանու հատուկ նիստ է, բայց առնվազն մեր խմբակցությունը ներկա չի եղել: Բա մեր տեղերն ուրա՞: Ասեմ նաեւ, որ մենք նախօրոք չենք հայտարարել, որ ներկա չենք լինելու»։

387459047_883924223160388_6771030841973449228_n.jpg (139 KB)

Պարոն Կուբատյանը թեեւ քաղաքապետարանի լրատվության վարչության պետն է եղել, սակայն, փաստորեն, տեղյակ չէ, որ քաղաքապետի երդման արարողությունը տեղ է ունենում ավագանու ոչ թե «հատուկ» կամ «առանձնահատուկ» նիստում, այլ ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստում՝ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո՝ երրորդ օրացուցային օրը։ Ի դեպ, Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի 124 կետի՝ «նիստին կարող են ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հրավիրվել պետական, հասարակական, մշակութային, կրոնական կազմակերպությունների գործիչներ, պատվավոր հյուրեր»:

«Կարող են ներկա գտնվել» կապակցությունը պետք է որ հուշի մասնագիտությամբ լրագրող Կուբատյանին, որ նիստին թվարկված անձանց, ինչպես նաեւ լրագրողների ներկա գտնվելը պարտադիր պայման չէ, այլ՝ ըստ հայեցողության։ Ինչ վերաբերում է «տեղերը ծախելու», երդման արարողությանը իրենց մասնակցել-չմասնակցելու մասին նախապես չհայտարարելու մասին դիտարկումներին, ապա դրանք վկայում են հեղինակի, մեղմ ասած, անլրջության ու անադեկվատության մասին։

Ստացվում է՝ ավագանու այս՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը որոշեց բոյկոտել Երեւանի քաղաքապետի ընտրության նիստը՝ «ՔՊ-ի վերարտադրությունը» կանխելու համար, եւ հիմա, երբ Ավինյանը պետք է ստանձներ քաղաքապետի պաշտոնը, որոշել է այդ արարողությանը իրենց «տեղերի», ներկա գտնվելու հարցը բարձրացնել, ետին թվով վիճարկել իրենց մասնակցության հարցը։

Հարկ է նկատել, որ Կուբատյանի այս գրառումը մեկնաբանել է ավագանու մեկ այլ անդամ՝ Լարիսա Ալավերդյանի դուստր, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ժամանակ փորձագետ հանդես եկած Նարինե Արամյանը՝ գրելով․ «Արի համարենք, որ հատուկ նիստին մարդաբանական հետազոտության շնորհալի առանձնյակներին ենք մեր տեղը մեծահոգաբար զիջել, որպեսզի ընդհանուր պատկերը ներդաշնակ լինի»։

387493934_987810545666224_1298891500490131788_n.png (17 KB)

Նիստին ներկա գտնված մարդկանց մասին նման ծաղրահեգնական միտք է արտահայտել մեկը, որն իրեն իրավապաշտպան է համարում։ Ուզում ենք հասկանալ՝ ավագանու սույն անդամների անլրջության պատճառն արդյոք ա՞յն է, որ վերջիններս կոմիկ դերասանի թիմի անդամներ են, թե՞ ավելի լուրջ պատճառ կա։  

Ի դեպ, 2018-ին Հայկ Մարությանի երդման արարողությանը հրավիրվել էին իշխանության մի շարք ներկայացուցիչներ, սակայն, մոդայիկ բառով ասած, բոյկոտել էին հրավերը:

Հիշեցնենք՝ ՀՀԿ-ն դեռ կառավարող ուժ էր։ Լրագրողների հարցին, թե պատգամավորները եւ նախկին քաղաքապետները երդման արարողությանը մասնակցելու հրավեր ստացե՞լ են, Հայկ Մարությանը պատասխանել էր՝ բոլորին էլ հրավեր ուղարկել են։

«Հրավեր ենք ուղարկել ԱԺ նախագահին, տեղակալներին, ԱԺ խմբակցություններին, հանձնաժողովների նախագահներին, վարչական շրջանների ղեկավարներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։ Անկեղծ չգիտեմ, թե նրանք ինչու չեն եկել, գուցե քաղաքում չեն եղել, գուցե ցանկություն չեն ունեցել, կամ այլ խնդիր է եղել»,- հայտարարել էր Մարությանը։

Հ․Մ․

Տպել
10660 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)