Երևան
12 °C
Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր Եվրախորհրդարանում ունեցած ելույթը հատվածական:
«Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպական խորհրդարանի այս բարձր ամբիոնից ելույթ ունենալը, եւ շնորհակալ եմ նման հնարավորության համար: Մեր կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը Եվրոպական խորհրդարանը ճանաչում են որպես մի մարմին, որը Հայաստանի Հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղի հայերին բաժին հասած բոլոր փորձությունների ժամանակ խոսել է ու խոսել է ճշմարտության լեզվով: Նաեւ սրա համար եմ բոլորիդ շնորհակալություն հայտնում, որովհետեւ ճշմարտությունն ուժ է, եւ ձեր ձեւավորած այդ ուժից ամեն անգամ մեզ էլ է բաժին հասել:
Հիմա տարածված խոսույթ է, որ ժողովրդավարական Հայաստանը անցնում է ծանր փորձությունների միջով, եւ սա ճշմարտություն է: Բայց նույնպիսի ճշմարտություն է այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով: Եվ, այնուամենայնիվ, մեծագույն ճշմարտությունն այն է, որ ժողովրդավարությունն է Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով, ոչ միայն Հայաստանի ժողովրդավարությունը, այլեւ ժողովրդավարությունն ընդհանրապես, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետեւյալ հարցը. իսկ ի վիճակի է արդյոք ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն եւ երջանկություն:
Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու, ես այստեղ եկել եմ պատասխանելու, եւ իմ պատասխանը «Այո» է աներկբա:
Շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով: Բայց պիտի ընդգծեմ իմ համոզմունքը, որ վերջին տարիներին իրեն բաժին հասած մեծ հաշվով անխուսափելի փորձություններից Հայաստանի Հանրապետությունը պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախություն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար:
Սրա մասին են վկայում 2020-2021 թվականների իրադարձությունները: 44-օրյա պատերազմի ավարտին՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ Հայաստանի պետական ինստիտուտները ծայրահեղական խմբերի գրոհների թիրախ դարձան, երբ հանրությունը պառակտված էր ու բորբոքված, ժողովրդավարական եղանակով ձեւավորված ինստիտուտներն ամուր մնացին պետականության պաշտպանության իրենց դիրքերում՝ միեւնույն ժամանակ, չխախտելով ժողովրդավարության որեւէ սկզբունք: Խոսքի եւ հավաքների ազատությունն այդ ծանր իրավիճակում Հայաստանում չսահմանափակվեց, անհամաչափ ուժի կիրառման դեպքեր չգրանցվեցին, օրենքի գերակայությունը չնսեմացվեց:
Ու չնայած այն բանին, որ խորհրդարանում շարունակում էինք ունենալ մեծամասնություն՝ պատերազմի ծանր հետեւանքների բերումով ի հայտ եկած սոցիալ-հոգեբանական ճգնաժամը հաղթահարելու համար կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշում կայացրեց, եւ այդ նպատակով ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, ապա եւ սահմանված կարգով արձակվեց կառավարությունն ու խորհրդարանը:
Խորհրդարանի արձակումը դե յուրե ուժի մեջ մտնելուց երկու օր անց՝ 2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի հետ սահմանը՝ սահմանագծի մոտ 100 կիլոմետրանոց հատվածում մինչեւ 4 կիլոմետր ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը:
Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը եւ երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին:
Խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցած այս սադրանքի նպատակը մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելն ու Հայաստանի պետականությունը կաթվածահար անելն էր, կամ առնվազն դրածո կառավարություն ձեւավորելը: Բայց, ահա, այս միջավայրում Հայաստանի ժողովուրդը կարողացավ ամուր կանգնել Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, եւ կազմակերպվեցին խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգայնորեն ճանաչվեցին ազատ, ժողովրդավարական, թափանցիկ եւ մրցակցային:
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին ճգնաժամը հաղթահարելու միջոց եւ ոչ թե հակառակը: Սա է 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո եւ առաջ գոյություն ունեցած Հայաստանի առանցքային տարբերությունը: Եթե Հեղափոխությունից առաջ ընտրությունները սովորաբար դառնում էին ներքին ճգնաժամերի պատճառ՝ դրանց արդյունքների նկատմամբ հանրային վստահության պակասի պատճառով, Հեղափոխությունից հետո ընտրությունները կանխարգելում կամ հաղթահարում են ճգնաժամը, որովհետեւ քաղաքացիները որոշում կայացնելու եւ այդ որոշումներն իրագործելու ոչ միայն տեսական, այլեւ գործնական հնարավորություն ունեն:
2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում որեւէ մակարդակի որեւէ ընտրության որեւէ արդյունք չի նենգափոխվել, եւ եթե 6 տարի առաջ մարդիկ ծիծաղով կվերաբերվեին ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքի մասին պնդումներին, հիմա լավ չեն հասկանա, թե ինչ ասել է ընտրությունների արդյունքների կեղծում կամ նենգափոխում: Ահա սա է փոխվել վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետությունում:
Բայց ժողովրդավարությունը Հայաստանում շարունակել եւ շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով. արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով օգտագործելու փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով ներքին անկայունություն հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից:
Նման իրադրություններ 2020 թվականից ի վեր մի քանի անգամ ենք ունեցել, որոնցից խոշորագույնն Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, որի հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ:
Նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում:
Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, եւ մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ, եւ պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք:
Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի, եւ այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել առանց փախստականների ճամբարներ եւ վրանային ավաններ հիմնելու:
Մենք դա կարողացանք անել Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության շնորհիվ: Ժողովրդի, որովհետեւ երբեմն մարդիկ նույնիսկ չէին սպասում, թե կառավարությունն ինչ կանի: Իրենք էին բռնի տեղահանվածներին տրամադրում առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ անգամ ժամանակավոր կացարաններ: Շատերը նրանց պարզապես հյուրընկալել են իրենց տներում:
Ժողովրդավարության, որովհետեւ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ազատ տնտեսվարման հետ կապված բոլոր խոչընդոտներն ու արհեստական մենաշնորհները վերացել են, աճել է կառավարության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, անհաշտ, սկզբունքային եւ ինստիտուցիոնալ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, հաստատվել է օրենքի գերակայություն եւ այս ամենի շնորհիվ Հայաստանը, չնայած տեղի ունեցած արհավիրքներին եւ սպառնալիքներին, շարունակում է գտնվել բարձր տնտեսական աճի գոտում եւ մեր երկրում 2018 թվականից ի վեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 70 տոկոսով»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աննա Հակոբյանը մայրիկի հետ մասնակցել է Գինու օրերին. տեսանյութ
Նրանք այլևս շանս չեն ունենա. պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Ռուբինյան
Ձերբակալվել է ՌԴ-ից ՀՀ ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկելուց հետո երկիրն արագ լքելու մտադրության մասին
Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. մի շարք տեղերում կլինի վերահաշվարկ. ԿԸՀ նախագահ
Ժամը 20:00-ից առաջ էին զինվորները տեղամասի դռան դիմաց. կամ պետք է քվեարկեին, կամ իրենց վրա դուռը կողպվեր. ԿԸՀ
Շնորհավորում եմ ՀՀ-ին ժողովրդավարական և ազատ ընտրությունների, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով. Զելենսկի
3 նպատակ, որոնք մարդիկ անընդհատ հետաձգում են
Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումների ժամկետները
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի կայունության և բարգավաճման ամրապնդման գործում. Կոշտան՝ Փաշինյանին
Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից հունիսի 7-ը ստացված ընտրական հանցագործությունների դիմումների արդյունքը
ԲՀԿ-ին չի հաջողվել հաղթահարել 4 տոկոսի շեմը. որ ուժերն են անցնում խորհրդարան. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել
Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Կրիստեն Միխալ
Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանը սատարելու համար. Մակրոնը՝ Փաշինյանին
Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին. Էդգարս Ռինկևիչսը՝ Նիկոլ Փաշինյանին
Ժողովուրդը տեր եղավ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. ՔՊ-ն կձևավորի կառավարություն. վարչապետ
Երևանում դանակահարված երիտասարդի սպանության վարույթով 3 անձ ձերբակալվել է
Առաջին անգամ Հայաստանն ընտրություն կատարեց խաղաղության պայմաններում և տեր կանգնեց խաղաղությանը. Կոնջորյան
Մենք բոլորս ձեզ հետ միասին անցնելու ենք Հայաստանն ավելի գեղեցիկ և բարեկեցիկ դարձնելու գործին. Թորոսյան
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրական տեղամասերից ստացված տվյալները. ՔՊ-ն առաջատարն է
ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավանի՝ 1.3 կմ երկարությամբ Րաֆֆու փողոցը
Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը. Կոբախիձեն շնորհավորել է ՀՀ վարչապետին
Ղազախստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
Ողբերգական ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, դուրս է բերվել 4 դի
ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյունքները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT