ԼՂ-ն մնացել է առանց բնիկ հայերի և ռիսկի տակ, որ հայկական ինքնության հետքը միտումնավոր կվերացվի այդ հողում. ԵԽ համաժողով

09/11/2023 schedule09:20

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել եւ հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ։ Համաժողովին մասնակցել են հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ միջազգային եւ մարդու իրավունքների, ինչպես նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։

Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել այդ ուղղությամբ ԵՄ դերակատարության, պարտավորությունների եւ հանձնառությունների վրա։

Համաժողովը հյուրընկալող Կոստաս Մավրիդեսը բացման խոսքում նշել է, որ այս համաժողովի հիմնական նպատակն է ոչ միայն չմոռանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, այլ նաեւ արդարադատություն հաստատելը։

«Հանցագործները պետք է պատժվեն մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ վերջնական նպատակ ունենալով կանխել դրանց կրկնությունն ապագայում։ Այդ իսկ պատճառով ես տարիներ շարունակ պաշտպանում եմ ԵՄ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավասության ընդունումը երրորդ երկրների համար պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը: Նույնքան կարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ երաշխավորել նրանց իրավունքների հարգումն Ադրբեջանի կողմից։ Եվրախորհրդարանը միշտ եղել է հայերի կողքին, քանի որ մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի հարգանքը, և մենք ինտենսիվորեն կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ»,- ասել է Մավրիդեսը։

Բելգիայում ԵՄ-ում Հայաստանի դեսպան մշտական Տիգրան Բալայանն իր ելույթում նշել է, որ համաժողովին ներկա է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաեւ որպես մեկը, ում ընտանիքը եւս ենթարկվել է էթնիկ զտման եւ լքել սեփական հայրենիքն այն ագրեսիայից հետո, որն իրականացրեց Ալիեւն աշխարհի եւ միջազգային հանրության աչքի առջեւ։ 

«2020 թվականից ի վեր Ադրբեջանի կառավարության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից սահմանված վայրագության հանցագործությունների 14 գործոններին։ Մեր խնդիրն է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները մեր գործիքակազմում՝ էթնիկ զտումների և ռազմական ծանր հանցագործությունների համար Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ Ալիեւի ռեժիմը պետք է վճարի ամեն ինչի գինը, պետք է սահմանվեն անհատական պատժամիջոցներ։

Դեսպանի խոսքով՝ եթե հանցագործությունները մնան անպատիժ, դրանք դատապարտված են նորից կրկնվելու։ Բալայանը վստահ է, որ Եվրախորհրդարանն իր իրավասությունների շրջանակում կարող է ռեժիմի առանցքային անդամների դեմ անհատական պատժամիջոցներ կիրառել, վստահ է դեսպանը։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում նշել է, որ Եվրախորհրդարանը՝ որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին, պատվով է կատարում իր առաջադրանքը եւ բազմիցս դատապարտել է Ադրբեջանին եւ պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հստակ քայլեր ձեռնարկել եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։  

«Չնայած սրան՝ ԵՄ գործադիր մարմինն ականջալուր չի եղել ու կամա թե ակամա սպասարկել է Ադրբեջանի շահը։ Բայց մենք շարունակելու ենք Եվրոպայում մոբիլիզացնել թե՛ քաղաքացիական հասարակությանը, թե՛ քաղաքական ուժերին, պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հաշվետու լինել իրենց վարած քաղաքականության համար թե՛ քաղաքական, թե՛ իրավական տեսանկյունից։ Մարդու իրավունքներն աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու գործիք չեն կարող լինել, եւ մենք շարունակելու ենք պայքարել սրա դեմ»,- ասել է Կարապետյանը։

Համաժողովի գլխավոր բանախոսներից միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն իր ելույթում նշել է, որ ցեղասպանությունը միայն մասսայական սպանությունը չէ, եւ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ցեղասպանության տեսակ է։

«Շրջափակել Լաչինի միջանցքը, նշանակում էր ստեղծել պայմաններ ժողովրդին վերացնելու համար»,- ասել է Մորենո  Օկամպոն եւ ընդգծել, որ այսօր ԵԽ-ն կարող է խաղալ կարեւոր դեր եւ պատասխանատվության կանչել ԵՄ անդամ երկրներին, որպեսզի նրանք եւս քննեն ու գան եզրակացության՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է։

Համաժողովի բանախոս, Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր, իրավական հարցերով տնօրեն Իռեն Վիկտորիա Մասիմինոն իր ելույթում ուշադրություն է հրավիրել ԵՄ-ի կողմից հաճախ շահարկվող ինտեգրացման վրա։

«Ինչպե՞ս կարող են որոշ պետական պաշտոնյաներ խտրականության, խարանման, բանտերում հալածվողների, սպանությունների եւ խոշտանգումների ենթարկված մարդկանց խնդրել ինտեգրվել մի հասարակության, որը խտրականություն է դրսևորում, խարանում, հալածում է բանտերում, սպանում և խոշտանգում: Ինտեգրումը երբեք տարբերակ չի եղել: Ինտեգրումն առնվազն միամիտ տարբերակ է»,- ասել է Մասիմինոն՝ նշելով, որ Լաչինի միջանցքի ցեղասպանական շրջափակման ընթացքում միջազգային հանրությունը հրաժարվեց պատշաճ կերպով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ կապված ինքնորոշման իրավունքների հետ։

Նրա խոսքով՝ կարող էր կիրառվել նաև «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Ըստ բանախոսի՝ հիմնախնդրին արդարացի լուծում տալու համար կարող էին դիվանագիտական գործողություններ ձեռնարկվել՝ ավելի քան երեք տասնամյակ տեւած ինքնավարության պահանջի հիմքով:

«Այժմ Լեռնային Ղարաբաղի ողջ շրջանը մնացել է առանց բնիկ հայերի եւ որոշակի ու կոնկրետ ռիսկի տակ, որ հայկական ինքնության յուրաքանչյուր հետք միտումնավոր ընդմիշտ կվերացվի այդ հողում»,- հավելել է Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրը։

Ըստ վերջինի՝ այսօր կա երեք կարեւոր կետ, որոնց մասին ԵՄ-ն պետք է խոսի։ Նախ ԵՄ-ն պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայերին։ Պետք է օգնի Լեռնային Ղարաբաղի հայությանը գրանցել իրենց ունեցվածքն ու գույքը, որ ստիպված թողել են, եւ անհապաղ ստեղծել անկախ փաստահավաք առաքելություն, որը կհավաքագրի կատարված բոլոր վայրագությունները։

Միջազգային  իրավապաշտպան Գառնիկ Քերքորյանն իր ելույթում շեշտադրել է, որ իրավական պարտականություն է հանցագործություններն իրենց անուններով կոչելը։ Ըստ բանախոսի՝ Էթնիկ զտումը գործընթացի մի մաս է, որը հանգեցնում է մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների։

Իրավապաշտպանի խոսքով՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵՄ-ն, չկարողացան պաշտպանել արցախահայության իրավունքները։ Այժմ նրանք պարտավոր են գործել այդ իրավունքների հրատապ վերականգնման ուղղությամբ։ Քերքորյանն ասել է՝ անցյալի մասին մտածելն անհրաժեշտ է հաշվետվողականության համար, քանի որ առանց արդարության չի կարող լինել խաղաղություն։

«Օրենքը պետք է գործիք լինի խաղաղության համար։ Ցեղասպանությունը, այլ զանգվածային հանցագործությունների կանխումը ձախողելու դեպքում պետք է գործարկվեն պատասխանատվության մեխանիզմներ՝ որոշելու անհատական և պետական պատասխանատվությունը: Պատասխանատվությունը չի կարող հանդես գալ որպես տարբերակ, այլ որպես վերականգնողական արդարադատության բացարձակ անհրաժեշտություն կամ անհրաժեշտ քայլ»,- ասել է Քերքորյանը՝ շեշտելով, որ տարածքային ամբողջականությունն էլ չի կարող լիցենզիա լինել ոճրագործությունների եւ ցեղասպանության համար։

Համաժողովի ավարտին՝ հարցուպատասխանի ժամանակ, խոսքի իրավունք են խնդրել ներկա եվրախորհրդարանականները, իրենց համերաշխությունն ու օգտակար լինելու պատրաստակամությունը հայտնել։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել, որի հիմնական նպատակն է եղել հասկանալ, թե ինչպես ԵԽ-ն եւ պատգամավորները կարող են օգտակար լինել արցախահայությանը։  Հստակ է եղել մի բան՝ ներկաները գիտակցել են, որ վտանգված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, եւ անգործությունը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների։ 

Տպել
659 դիտում

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները