Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրապարակել է կանոնադրությունը. հայհոյել և ջուր շփել կարելի՞ է, թե՞ ոչ

29/11/2023 schedule23:00

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում վերջապես հրապարակվել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կանոնադրությունը:

Նկատենք, որ մինչեւ ավագանու վերջին՝ սկանդալային նիստը, այն դեռեւս հրապարակված չէր, հավանաբար մայրհայաստանականներն այդպես էլ չէին կարողանում հաղթահարել հետընտրական դեպրեսիան, որպեսզի իրենց մեջ ուժ գտնեն, կանոնադրություն մշակեն ու փոխանցեն քաղաքապետարանի՝ կայքի աշխատանքներով զբաղվող համապատասխան վարչությանը։  

Ուսումնասիրելով կանոնադրությունը՝ պարզեցինք, որ խմբակցության գործունեության հիմնական սկզբունքների թվում նշված են մասնավորապես «բազմակարծությունը, փոխադարձ հարգանքը խմբակցության ներսում, փոխօգնությունը խմբակցությունների ներսում»։

Ուշագրավ է, որ սույն խմբակցությունն իր կանոնադրության մակարդակով անգամ չի ֆիքսել հարգանքը ավագանու այլ անդամների նկատմամբ (ի դեպ, «Ազգային առաջընթացը» նույնպես իր կանոնադրության մեջ այդպիսի սկզբունք չի արձանագրել), սակայն խմբակցության ղեկավարի մակարդակով մի գլուխ ճամարտակում է ավագանու անդամների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների, զուսպ լինելու, հանդուրժողականության մասին եւ վայելչախոսության դասեր տալիս։ 

Թե՛ «Հանրապետություն», թե՛ «Հանրային ձայն» խմբակցությունները եւ թե՛ «Քաղաքացիական պայմանագիրը», նկատենք, իրենց կանոնադրություններում որպես գործունեության սկզբունք արձանագրել են փոխադարձ հարգանքը խմբակցության անդամների միջեւ, ինչպես նաեւ հարգանքը այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ։

Ուշադրություն է գրավում նաեւ «Մայր Հայաստան»-ի կանոնադրության մեջ խմբակցության անդամին ներկայացված պահանջներից մեկը՝ «խմբակցության անդամը պարտավոր է իր գործունեությամբ եւ վարքով բարձր պահել խմբակցության հեղինակությունը»։ Թե ինչպե՞ս էին մայրհայաստանական Սոնա Աղեկյանն ու Նարինե Հայրապետյանը «բարձր» պահում իրենց խմբակցության հեղինակությունը, նրանց ձայն տված երեւանցիներն ականատես եղան նախորդ շաբաթ տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ․ նրանցից մեկը, հիշեցնենք, այդ պատիվը բարձր էր պահում՝ ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի վրա ջուր շփելով, հավանաբար՝ որպես բազմակարծությունը հարգելու ապացույց, մյուսն էլ ոչ նորմատիվային բառապաշար գործածելով՝ հայհոյանքներ տեղալով էր իր «փոխօգնությունը» հայտնում Խաչատրյանին։

Ընդ որում՝ այնպիսի ժրաջանությամբ ու «ջիգյարով», որ անգամ հանրության քաջ հայտնի Վարդան Ղուկասյանն էր «ցնցվել»։ Տիկին Հայրապետյանը, ի դեպ, միայն քաղաքամայր Երեւանի վարչական շենքի պատերից ներս չէ, որ սիրում է հայհոյանքներ տեղալ, նա հայհոյախառն ստատուսներով է զարդարում նաեւ ֆեյսբուքյան իր պատը, անգամ այդ ստատուսներից մեկի համար էլ կանգնել է դատարանի առաջ։  

Ի դեպ, այս խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը վերջին մի քանի օրերին որոշել է շանտաժի լեզվով խոսել՝ «սպառնալով» Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, թե այս ավագանին կարող է մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտ չձգել, այսինքն՝ կարող են տեղի ունենալ ավագանու արտահերթ ընտրություններ։ Նա նման մի հաթաթա էլ հնչեցրեց ավագանու վերջին նիստի ժամանակ՝ բարձրացնելով ավագանին ցրելու հարցը։

Ի պատասխան, հիշեցնենք, Տիգրան Ավինյանն ասաց․ «Եթե մենք բոլորով խնդիրը լուծել չկարողանանք, վստահաբար, ավագանու ինստիտուտը, այո, միգուցե պետք է ցրել եւ գնալ նոր ընտրությունների։ Որովհետեւ եթե մեր համագործակցությունը չստացվեց, ես բազմաթիվ անգամներ շեշտել եմ, հարգելի գործընկերներ, մենք նոր ընտրություններից չենք վախենում։ Եվ խնդրում եմ՝ այդ հաթաթաների լեզվով մեզ հետ չխոսել, մենք ձեզ հետ էդ լեզվով չենք խոսում»։

Հետաքրքիր է՝ արդյոք արտահերթ ընտրությունների պատրա՞ստ է գնալ «Մայր Հայաստանը», եւ եթե այո, քանի՞ տոկոս ձայն ստանալու հույսով. չէ՞ որ գետը, կապ չունի՝ հյուսիսի՞ց հոսող, թե՞ հարավից, ամեն անգամ գերան չի բերում։ 

Ի դեպ, Մանուկ Սուքիասյանը «արբանյակ», «խմբակ» է անվանում ավագանու «Հանրապետություն» խմբակցությանը։ Մինչդեռ «արբանյակ» կոչվելու բոլոր տվյալները հենց Սուքիասյանն ունի, միայն թե՝ նա պետք է որոշի, թե հատկապես ձգողության ո՞ր «կենտրոնի» արբանյակը, այն էլ՝ ինտելեկտուալ։ Ասենք՝ «Հայ ազգային կոնգրես»-ի՞, Լեւոն Տեր Պետրոսյանի՞, որին ի թիվս մի շարք ՀԿ-ների և քաղաքական ուժերի սատարում էր 2007-ին եւ ուզում, որ նորից իշխանության գա, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՞, որի հետ դաշինք կազմեց՝ որպես «Առաքելություն» կուսակցության համահիմնադիր եւ մասնակցեց 2017-ի ԱԺ ընտրություններին (ցուցակում 30-րդն էր), թե՞ Ռոբերտ Քոչարյանի, որին սատարում էր 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, եւ որի սատարումին արժանացավ նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ։

Քանի որ «արբանյակների» թեման շոշափվեց, մի բան էլ․ մեծ է ցանկությունը ընթերցողի հետ միասին կռահել, թե ո՞ւմ «արբանյակն» է սույն խմբակցության նախընտրական ցուցակը գլխավորած, ավագանու անդամի մանդատը վայր դրած, ՀՀ-ում ռուսական նարատիվների անխոնջ քարոզիչ Անդրանիկ Թեւանյանը։ Նա, որը շաբաթներ առաջ, ինչպես արդեն անդրադարձել ենք, հանդիպել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին, ապա Մոսկվայի պետական ալիք «գործուղվել»՝ ի լուր ամենքի զրպարտելու եւ կեղտ լցնելու ՀՀ իշխանության վրա՝ անվանելով «Արեւմուտքի, Սորոսի դրածո»։    

Հ․Մ․

Տպել
6430 դիտում

Ամենից առաջ աղոթենք․ Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված բնակչությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային

Հնարավորություն է ստեղծվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան

Աննա Հակոբյանը ցուցադրել է զգեստները, որոնք կրել է պաշտոնական այցերի ժամանակ (լուսանկարներ)

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում առաջարկվում են նոր լուծումներ «Հայֆիլմի» համար

Փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը

Երևանի 34-ամյա բնակիչն իր մեքենայով վրաերթի է ենթարկել պապ ու թոռան․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր են արել անցյալը թողնելու և առաջ գնալու համար․ Անալենա Բարբոք

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է այրվել

Ով է այսօր Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինված զինծռայողը․ լուսանկարներ

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած վիրավորանքների մասին

ԱՄՆ-ի աջակցությամբ կամ առանց՝ մենք չենք թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ասել՝ մի այցելեք Գեղարքունիք և Սյունիք, հիմք չունի․ վարչապետը համաձայն չէ ՌԴ նախազգուշացնող հայտարարության հետ

ՀՀ կառավարությունը շուտով մրցույթ կհայտարարի նոր կենսաչափական անձնագրերի համար

Երևանում տասը հնդիկների միջև ծեծկռտուք է եղել․ նրանցից երկուսը որոնվում են

Ադրբեջանը կարող է լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջապես դուրս գալու հարցը. Ալիև

Ադրբեջանի համար լավ հնարավորություն էր. Բայրամովը՝ Գերմանիայում հայ-ադրբեջանական բանակցություններից հետո գրառում է արել

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք․ վարչապետ

Ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունեն. վարչապետը՝ Ներքին Հանդի մասին

Ադրբեջանի նախագահը գանգատվել է Արևմուտքի երկրներից, Միացյալ Նահանգներից և սիրաշահել Ռուսաստանին

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում

Ռուսաստանը դեմ է արտահայտվում «Խաղաղության խաչմերուկին», սրանով հասկանալի է՝ ինչ եղավ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Սաֆարյան

Զախարովան անդրադարձել է Զելենսկու հնարավոր այցին Հայաստան

Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները զբոսնել են

Սերժ Սարգսյանը կենցաղային հարցերով անընդհատ նամակ էր գրում, բա վերահաս արհավիրքի մասին ինչի՞ չգրեց. վարչապետ (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բերբոք-Բայրամով հանդիպումը

Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան. Զախարովան մեղադրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է տասը միլիոն դրամով

Երբ սահմանազատման աշխատանքները ավարտվեն, փաստաթուղթը ՀՀ-ն և Ադրբեջանը կդնեն շրջանառության մեջ. Գրիգորյան

Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում կարևոր է ԱՄՆ օժանդակությունը․ Սիմոնյանը հանդիպել է Էվա Բուսզային

ՌԴ-ն չի կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղու. Զախարովա

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին

«Ոչ բարեկամական պահվածքի հերթական դրսևորում». Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը (տեսանյութ)

Դավիթ Բալայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր

Որտեղի՞ց տեղեկությունը, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա. Ալիև

Վիզայի ազատականացման երկխոսությունը կարևոր քաղաքական ազդակ կհղի ՀՀ քաղաքացիների համար. Բորել

Վարչապետին է ներկայացվել Պետական պահպանության ծառայության գործունեության հաշվետվությունը

ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը․ ինչ ծրագրեր է առաջարկում Գարեգին Բաղրամյանը