Խաղադրույք են արել վրան և ուղարկել Հայաստան, ուզում են Հայաստանի կյանքը ցնցել. Սուքիասյանը՝ Շահրամանյանի մասին

25/12/2023 schedule23:10

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ Սամվել Շահրամանյանն առաքելություն ունի Հայաստանում, այն է՝ պետության կյանքը ցնցելու:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Շահրամանյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել Լեռնային Ղարաբաղի պետական ինստիտուտները:

«Ռուսական КГБ-ն աշխատանքի բաժանում է արել, մի մասին ուղարկել է Բաքվի բանտեր, որպեսզի իր ոճիրը ծածկի, այս մեկին էլ, որպես թարմ կադր, ուղարկել է Հայաստան՝ ՀՀ-ի կյանքը ցնցելու և պետության մեջ երկիշխանություն առաջացնելու համար: Այստեղ գործ ունեն անելու մեր իշխանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը, որը այս մարդով պիտի զբաղվի: Եթե մարդը գող է, պետք չէ զարմանալ, գլխավորը գողի ձեռքը բռնողն է: Հիմա այս մարդը ֆունկցիա ունի, և դա կատարում է, վաղն էլ ուրիշ բան է անելու»,- կարծում է նա:

Սուքիասյանը կրկնում է՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն այս մարդուն պետք է պահի խիստ վերահսկողության տակ. «Մեր հասարակական դաշտում կա տեսակետ, թե սա անմեղսունակ է, բայց դա կեղծ տեսակետ է, շատ էլ մեղսունակ է, շատ էլ՝ մեղավոր: Շատ լավ գիտակցել է, թե ինչ է անում»:

Վերջինս կարծում է, որ Շահրամանյանն այս պահին քաղաքական դերակատար չէ, բայց կարող է դառնալ, քանի որ եթե իրեն ուղարկել են Հայաստան, ուրեմն խաղադրույք են արել վրան. «Եթե պետք լինի, լիդեր կսարքեն, և այս մարդիկ կգնան երկիշխանություն առաջացնելու ճանապարհով»:

Սուքիասյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ Հայաստանում կարողանա ցնցում առաջացնել, սակայն չի հաջողել, իսկ սա հերթական քայլն է. «Արցախի հարցը փորփրելու են, հոգեկան հիվանդության են վերածելու այդ պրոբլեմը, մեղադրելու են իշխանությանը աշխարհի բոլոր մեղքերի համար, որպեսզի իրենց շուրջ մոբիլիզացիա ստեղծվի, դառնան երկրորդ իշխանություն ՀՀ-ում»:

Հայկ Սուքիասյանը ևս մեկ անգամ շեշտում է՝ Հայաստանում չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի վտարանդի իշխանություն. «Երևանում չի կարող լինել Արցախի իշխանություն, ինչ հիմունքով ուզում է լինի՝ հասարակական, ոչ հասարակական, ՊՈԱԿ-ի, առևտրային կազմակերպության, ինչ ուզում են իրենց վրա գրեն: Ինչ է նշանակում հասարակական հիմունքներով, այսինքն՝ ինքը ձրի նախագահ է աշխատում իր 22-հոգանոց հրացանակիրներով»:

Հերմինե Կարապետյան

Տպել
7945 դիտում

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը և ցուցումներ տվել հրամանատարներին

ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կարևոր է․ վարչապետ

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է

Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք և փոխադարձման պարագայում հնարավոր է հասնել խաղաղության․ Միրզոյան

8 թունավորում՝ 2024-ին․ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել անհայտ ծագման սունկ

Պարո՛ն Հակոբյան, երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք․ վեճ և Կառավարությանը հղված ուղերձ՝ Գյումրու ավագանու նիստում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դու պրովակատոր ես, «արա»-ով խոսելու արժանի կին, Կիրանց եկել եք՝ Արցախ 2 անե՞ք. Գեղամ Նազարյանը՝ Անի Գևորգյանին

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատարանում է

Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին

Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի շրջանակում քննարկվել է ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը տեղափոխվել է ոստիկանություն, երեխան՝ մանկատուն (տեսանյութ)

Սփյուռքում գործում է ավելի քան 800 հայկական դպրոց․ Փաշինյանը կարևորել է այդ կրթօջախներին աջակցության ցուցաբերումը

Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Քաշքշել է քաղաքացուն, հայհոյանքներ հնչեցրել. մանրամասներ Վահագն Չախալյանի ձերբակալման մասին

Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ շիրիմներին

Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ փոխարտգործնախարար

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Օվիեդոյի» կոնվենցիան

Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի

Բոլոր խոշորացված համայնքները կունենան տիպային մարզահամալիրներ, շինարարության գործընթացները ընթացքի մեջ են․ նախարար

Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Պետք է ստեղծել պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ․ ՀՀ վարչապետ

Հայտնվել են կադրեր՝ ինչպես են հարձակվում Սլովակիայի վարչապետի վրա և կրակոցներ արձակում (տեսանյութ)