Բառացի այդ թիվը՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր չի ասվել, կա քննարկվող պայմանագիր, որի կետերով առաջ ենք գնում․ Սիմոնյան

15/01/2024 schedule15:30

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին:

«Ոչ մի կտրուկ բան տեղի չի ունեցել. բանակցությունները, փոխանակումը շարունակվում են, և դրական առումով կարելի է ասել, որ զարգացում կա, իսկ վարչապետի արձագանքն ավելի շատ կարելի է զարմանք որակել, որովհետև հաճախ այդ հռետորաբանությունը դուրս է այն խոսակցություններից, այն փոխանակված փաստաթղթերից, թեզերից, որոնք որ տեղ են գտել: Դա հաճախ անհասկանալի է: Հետընթաց չկա. զարմանք և տարակուսանք կա այն հռետորաբանության վերաբերյալ, որի մասին վարչապետն իր արձագանքը տվեց»,- ասել է նա: 

Անդրադառնալով հարցին, թե այդ հայտարարություններից հետո ինչի՞ մասին են բանակցությունները, Ալեն Սիմոնյանը նկատեց․ «Բանակցությունները խաղաղության մասին են: Կողմերը պարտավորվում են մի քայլ ամեն մեկը հետ անել. ամբողջ պայմանագիրը և ամբողջ թեզերը, որոնք որ կան, վերաբերում են երկու կողմերին: Չկա թեզ, չկա մի բան պայմանագրի մեջ, որ, օրինակ, վերաբերում է մի կողմին, մենակ Ադրբեջանը պետք է այսպիսի քայլ անի: Երբ որ խոսքը զորքերի հետքաշման մասին է, խոսվում է հայելայինի մասին: Երբ որ խոսքը ինչ-որ տարածքների մասին է, մի տեղ Հայաստանն է, մի տեղ՝ Ադրբեջանը, բոլոր թեզերը վերաբերում են հա՛մ Ադրբեջանին, հա՛մ Հայաստանին: Չկա որևէ կետ, որտեղ ասվում է, որ այս պայմանագրով Հայաստանը միակողմանի պայմանավորվում է»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ընդունմանը, ապա ԱԺ նախագահն ընդգծեց․ «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարություն է արել, հրապարակային արել է. ՌԴ նախագահի ներկայությամբ, նաև՝ իր հարցազրույցների ժամանակ: Եթե խոսքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին է, այո՛, բառացի այդ թիվը չի ասվել, և մենք սպասում ենք և ակնկալում ենք, որ դա նույնպես տեղի կունենա, բայց դրա բացատրությունը և պատճառները ադրբեջանական կողմի այն է, որ առանց սահմանագծման, սահմանազատման դեռ զերծ են մնում կոնկրետ թիվ հայտարարելուց: Միգուցե դա պահում են ինչ-որ ձևով սակարկման կամ հետագա բանակցությունների համար, բայց ասել հետընթաց, նշանակում է, որ ինչ-որ բան է եղել, և դրանից հետ ենք կանգնել: Ես կարող եմ ասել, որ կա պայմանագիր քննարկվող, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահի դրությամբ»:

Տպել
1232 դիտում

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը և ցուցումներ տվել հրամանատարներին

ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կարևոր է․ վարչապետ

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է

Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք և փոխադարձման պարագայում հնարավոր է հասնել խաղաղության․ Միրզոյան

8 թունավորում՝ 2024-ին․ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել անհայտ ծագման սունկ

Պարո՛ն Հակոբյան, երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք․ վեճ և Կառավարությանը հղված ուղերձ՝ Գյումրու ավագանու նիստում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դու պրովակատոր ես, «արա»-ով խոսելու արժանի կին, Կիրանց եկել եք՝ Արցախ 2 անե՞ք. Գեղամ Նազարյանը՝ Անի Գևորգյանին

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատարանում է

Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին

Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի շրջանակում քննարկվել է ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը տեղափոխվել է ոստիկանություն, երեխան՝ մանկատուն (տեսանյութ)

Սփյուռքում գործում է ավելի քան 800 հայկական դպրոց․ Փաշինյանը կարևորել է այդ կրթօջախներին աջակցության ցուցաբերումը