Հայաստանի 5 առաջատար բուհերում ԼՂ-ից տեղահանված շուրջ 1500 ուսանող այս պահին կրթություն է ստանում

19/01/2024 schedule22:43

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով Հայաստան տեղափոխված ԼՂ ուսանողները Հայաստանի կառավարության որոշմամբ հնարավորություն ունեն կրթություն ստանալ կամ ուսումը շարունակել Հայաստանում գործող տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Մասնավորապես այդ հնարավորությունը նրանց տրված է Հայաստանի 16 բուհում, որոնց թվում են Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Տնտեսագիտական, Մանկավարժական և Վ. Բրյուսովի անվան համալսարանները։

«Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե վերոնշյալ բուհերը որքա՞ն ուսանող և աշխատակից են ընդունել մինչև այս պահը: Մեզ տրամադրված տվյալների համաձայն՝ այս պահին ԼՂ-ից եկած ուսանողների թիվը ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 1500։

Մասնավորապես՝

Երևանի պետական համալսարանում այս պահի դրությամբ ԼՂ-ից եկած ուսանողների թիվը կազմում է 781։ Բուհն ընդունել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված աշխատակիցների, որոնք զբաղեցնում են տարբեր հաստիքներ։

Թե կոնկրետ որքա՞ն է կազմում նոր աշխատակիցների թիվը, Մայր բուհից չկարողացան հստակ թիվ հայտնել՝ նշելով, որ դեռևս տվյալները չեն ամփոփել։

Մանկավարժական համալսարանում այս պահի դրությամբ հրամանագրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 322 ուսանող, որոնցից 16-ը՝ մագիստրոս։ Բացի այդ, 12 հոգի կցագրված է, այսինքն՝ դեռ հրամանագրված չէ, և այս պահին շարունակում է հանձնել ընդունելության քննությունները։

Ինչ վերաբերում է աշխատակիցների թվի համալրմանը, ապա այս ուսհաստատությունում 2 հոգի է անցել վարչական աշխատանքի։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնառում է ԼՂ-ից եկած 125 ուսանող, 6 հոգի էլ վարչական ստորաբաժանումներում ընդունվել է աշխատանքի, 5-ը՝ ակադեմիական կազմում, 1-ը՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, 2-ը՝ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի մանկավարժական կազմում։ Եվս 6 հոգի քոլեջում աշխատանքի կընդունվի մյուս կիսամյակից։

«Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում ԼՂ-ից բռնի տեղահանված և ուսումը շարունակող ուսանողների թիվը ընդհանուր առմամբ 107 է։ Մասնավորապես Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետում սովորում է 87, Թարգմանության և Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետներում՝ 16 և 3, իսկ Հանրային հաղորդակցության և սերվիսում՝ 1 ուսանող։ Աշխատակիցների թիվը 7-ն է, որից մեկը զբաղեցնում է ղեկավար պաշտոն. գիտության բաժնի պետ է:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար սովորում է 137 ուսանող, համալսարանի համանուն քոլեջում էլ 27 ուսանող կա։ 11 հոգի աշխատում է հաստատության պրոֆեսորադասախոսական և մանկավարժական անձնակազմում։ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցը նույնպես ունի ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողներ․ նրանց թիվը 28 է։

ՀՀ կառավարությունը ԼՂ ուսանողների համար իրականացրել և շարունակում է իրականացնել տարբեր ծրագրեր: Դրանցից է, օրինակ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:

Ըստ այդմ՝ մագիստրատուրայի ուսման վարձի չափը չի կարող գերազանցել 560 հազար դրամը, իսկ բակալավրիատի կրթական ծրագրերի դեպքում՝ 700 հազար դրամը:

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներն իրենց կրթության շարունակականության իրավունքն իրացնելու որևէ օբյեկտիվ խոչընդոտ չեն ունեցել. նույնիսկ եթե եղել է մասնագիտությունների անհամապատասխանության հարց, ապա ԿԳՄՍ նախարարության միջոցով կազմակերպվել է հարակից մասնագիտություններով ուսումնառությունը շարունակելու հեշտացված գործընթաց:

Մերի Խաչատրյան

Տպել
5529 դիտում

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Էջմիածնից 6 մարդ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

Պատերազմը ձեր համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար․ Պապոյան

Ամբողջ կտավը հյուսվում է մարդկային հույզերից․ լեգենդար «Ժիզել»-ով Երևանում է Անգլիայի ազգային բալետը (տեսանյութ)

Զորակ գյուղում պահեստավորած անասնակեր է այրվել

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց