Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

18/03/2024 schedule23:00

Քաղաքական գործիչ, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը յութուբյան հաղորդումներից մեկի ժամանակ անդրադարձել է հումորիստ, ստենդ-ափեր Հովհաննես Դավթյանին։ Պարզվում է՝ Արզաքանցյանին դուր չի եկել այն, որ հումորիստը իր ներկայացումներում նաև նմանակում է իրեն։

Նկատենք՝ Դավթյանը իր ստենդ-ափ ներկայացումներում շատ հաճախ է անդրադառնում այս կամ այն քաղաքական գործչին և նմանակում նրանց։

Հաղորդման ընթացքում Արզաքանցյանը փորձել է նախ հիշել Հովհաննեսի անունը և արել հետևյալ արտահայտությունը․ «Էն գյադեն, անունը ի՞նչ էր, հա՛, Հովհաննես Դավթյանը, տարբեր տեսակի հումորներ է անում, չափից էլ անցնում է։ Ուրեմն, տղա ջան, դու քեզի բիզնես ես դրել, դու իրավունք չունես մարդկանց արժանապատվության հետ խաղաս»։

Հետո վերջինս ընդգծել է, թե դա բոլորին է վերաբերում․ «Բոլորին եմ ասում՝ այդ կապիկություն անողներին։ Տենց էլ կարամ ասեմ, որովհետև հումոր անողը էդի մեծ արվեստ է, ձեր խելքով արեք, գաղափարով, ձեր ծրագիրը մշակեք։ Մարդկանց անունների հետ մի խաղացեք։ Էն անգրագետ մասսան էլ դնում հռհռում ու խնդում ա։ Մեղկ եք, մեղկ»։

Նրա հնչեցրած խոսքերին չի ուշացել նաև հումորիստի՝ Հովհաննես Դավթյանի արձագանքը։

«Ինստագրամ»-ի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է՝ հյուրախաղերով պայմանավորված՝ տեղյակ չի եղել հաղորդման մասին, այլ տեղեկացել է հետևորդներից:

«Շատ խառն էի, թռիչքներ-վայրէջքներ, անընդհատ նամակներ էր գալիս հետևորդներիս կողմից՝ «տեսել ես ի՞նչ է ասել էդ շան տղեն քո մասին, «էդ տուպագոլովին»․ ես էլ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, չի բացվում վիդեոները, հասա, ինտերնետը կարգավորեց, տեսա, որ Տիգրան Արզաքանցյանը ինչ-որ անհասկանալի գառլախ հաղորդման հյուր է եղել ու ինձ «գյադա» է ասում, կապիկություն է անում ու վիրավորում է ինձ։

Տիգրան Արզաքանցյան, ես միշտ ջոգել եմ, որ դու չես հասկանում՝ ինչ ես ասում, բայց, որ դու չգիտես՝ ում ինչ բառով կարելի է բնորոշել կամ ում ինչ ասել, ինչ չասել, այ դա ես չգիտեի: Տե՛ս, ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», «ես քո սենցնունենցը»։ Դու ինձ վիրավորել ես, ես՝ քեզ դեռ չէ»,- ասել է նա:

Այնուհետև հումորիստը զգուշացրել է․ «Ե՛վ քեզ, և՛ այդ տարածող էջին զգուշացնում եմ՝ բռնվեք, շատ պինդ, շատ ամուր, շատ պինդ, նենց քոքից բռնվեք։ Հիմա մի քիչ խառն եմ, շատ շուտով մենք ձեզ կանդրադառնանք, շատ շուտով մենք կհանդիպենք սիրելիներս»։ 

Տպել
1970 դիտում

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Զինծառայության առանձին պարտականություններից հրաժարվելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ․ մանրամասներ Կիրանցի ակցիայից

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են