Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

19/03/2024 schedule09:35

«Այսօր բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը չեմ տա, ոչ թե նրա համար, որ դրանք չեմ պատկերացնում, այլ որովհետև այդ հարցերի պատասխանը պայմանավորվածություններով պետք է ձևակերպվի և միայն մեզնից չէ կախված»։

Այս մասին մարտի 18-ին Տավուշի մարզի Կիրանց համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք կարող ենք գնալ լուծումների՝ առնվազն վստահության որոշակի մակարդակ ունենալով, որ անվտանգությունն ապահովելու ենք։ Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով։ Սահմանը մի երևույթ է, որն իրավական պարիսպ է կառուցում։

Սահմանագծման ամենակարևոր արդյունքը կարող է լինել այն, որ զորքերը դիրքերը թողնեն ու նրանց փոխարեն գան սահմանապահները, քանի որ այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, իրար վրա կրակելն ընդունված չէ։ Կրակում են, որովհետև վեճ է լինում, եթե վեճ չկա, կրակելու իմաստ էլ չկա։ Եթե մենք սահմանը գծենք, ֆիքսենք և ապահովենք, որ գյուղերի բնակիչների միջև բախումներ տեղի չունենան, դրա առիթները բացառենք, կրակելը դառնում է անիմաստ, եթե երկիրը երկրին պատերազմ չի հայտարարում», - նշել է վարչապետը։

Նա հավելել է, որ սահման ունենալու դեպքում երկիրն ունենալու է իրավական պարիսպ և արդեն երկրի որոշելու հարցն է լինում՝ ցանկանու՞մ է ունենալ նաև ֆիզիկական պարիսպ, թե՝ ոչ։

Բնակիչներից մեկը հարց է ուղղել՝ նշելով, որ դեռ վերջերս «Google»-ի քարտեզներով նայել ու տեսել են, որ սահմանն անցնում է իր տան միջով, իսկ հիմա այն ընդամենը մի քանի մետր տեղափոխվել է, սակայն զինվորների ներկայության դեպքում իրենք ինչպե՞ս են ապրելու այդ տանը:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ իրենք պետք է գան ու տան այդ հարցի պատասխանը։

«Մենք հիմա առաջիկա աշխատանքների ու բանակցությունների ընթացքում պետք է սեղանին դնենք նաև Ձեր հարցը, այսենք՝ այս մարդն իր տանը ո՞նց է ապրելու, ի՞նչ երաշխիքներ ենք մենք տալիս։ Ու դա արդեն այն հարցը պետք է լինի, որին ոչ միայն ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի, այլ նաև Ադրբեջանը։ Ես հիմա եկել եմ ոչ թե Ձեր հարցին պատասխանելու, այլ Ձեր հարցը վերցնելու, ինձ հետ տանելու և այդ սահմանագծման աշխատանքի օրակարգի սեղանին դնելու»,- հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
2381 դիտում

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ