Էլեկտրոնային տոմսային համակարգ, ներդրումների վերադարձ, ստեղծագործողների խրախուսում. 2023 թ. մշակույթի կատարողականը

22/03/2024 schedule20:04

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի արտահերթ նիստում շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ի թիվս մյուս ոլորտների, ներկայացրել է նաև մշակույթի ոլորտի հիմնական ցուցանիշները:

Այս մասին հայտնում են նախարարությունից։

Հաստատվել է մշակույթի զարգացման և հանրահռչակման ռազմավարությունը Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաստատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը: Դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրով սահմանվում են ոլորտի կառավարման և զարգացման նոր մոտեցումներ և բանաձևեր:

«Ռազմավարության ընդունումը համարում եմ տարվա ամենակարևոր անելիքը, որը օգնեց սահմանել մեր առաջիկա թիրախները և զարգացման ուղղությունները: Բնականաբար, կարևորագույն ուղղություններից է հուշարձանների ոլորտում մեր քաղաքականությունը: Տևական ժամանակահատվածից հետո նախորդ տարի առաջին անգամ այս ոլորտի օրենսդրության մեջ կատարել ենք փոփոխություններ, որոնք թույլ տվեցին էապես բարելավել մեր մոտեցումները հատկապես նորահայտ հուշարձանների ճանաչման գործընթացում: Այժմ մենք շատ ավելի թափանցիկ կարգավորման դաշտ ունենք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հուշարձանների վերականգնում և ամրակայում

Նախարարի խոսքով՝ 2023 թ. վերականգնվել է 8 հուշարձան, մշակվել են ևս 3 հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը և հատկացվել են 3 տեղեկատվական կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Այս նպատակներով պետական բյուջեից նախորդ տարի հատկացվել է 563,3 մլն ՀՀ դրամ: 2022 թվականի համեմատ սա շուրջ 368 մլն դրամով ավելի է։ Այս տարի նախատեսված են 1.3 միլիարդ դրամի հատկացումներ պետական բյուջեից, ինչը 2 անգամ ավելի է, քան նախորդ տարի»:

«Շարունակվել են պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների՝ Լոռու և Տավուշի բերդերի, Ամբերդի ամրոցի, Տափի բերդի, Սմբատաբերդի և այլ հուշարձանների վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը կարևորել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծման աշխատանքները և նշել է, որ առաջիկայում կներկայացվի նաև «Արտաշատ մայրաքաղաք» պատմական հնավայրի զարգացման հայեցակարգը:

Թանգարաններ. մշակվել է էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը

Նախարարի տեղեկացմամբ՝ սահմանվել են թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և էքսկուրսիոն տոմսերի նոր սակագները՝ նվազագույնը 1000 դրամ շեմով, մինչև 12 տարեկան երեխաների մուտքը դարձել է անվճար։ Թանգարանների՝ տոմսերի վաճառքից ստացված եկամուտները նախորդ տարվա նկատմամբ աճել են շուրջ 50%-ով։

«Մշակվել է թանգարանների էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը, որը կգործի այս տարվանից: Վերականգնվել է թանգարանները մշակութային արժեքներով համալրելու պետական ծրագիրը, որը չէր գործում ավելի քան 13 տարի։ 6 թանգարաններ համալրվել են 15 մշակութային նոր արժեքներով: Կառավարությունը գնել և Մատենադարանին է փոխանցել 1405 թվականի մեծարժեք Ավետարանը: Սա շարունակական քաղաքականություն է, այս տարվա բյուջեում նունպես դրված է և առաջիկայում կլինեն նոր ձեռքբերումներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանում

Ձևավորվել է Հայաստանի համայնքներում կիրառվող 250 ազգային ուտեստների շտեմարանը. «Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանումը մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է և նաև դիմել ենք ոլորտի հաստատություններին, օրինակ որպեսզի ռեստորաններն իրենց ճաշացանկերում ներառեն այս ուտեստները: Տարբեր հեռուստատեսային խոհանոցային հաղորդումներին նույնպես առաջարկել ենք անդրադառնալ նման ուտեստներին, ինչպես նաև շտեմարանները տրամադրել ենք բոլոր համապատասխան մարմիններին՝ ուտեստների կիրառությունը ապահովելու համար: Գիտական հետազոտության առանձին թեմա ունենք ազգային տոների և ուտեստների ուղղությամբ, որը ներառում է նաև հանրահռչակման և գիտական հրատարակությունների բաղադրիչ»,- ասել է նախարարը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման 11 ծրագրերին մասնակցել են 2 200 այցելուներ Երևանում և մարզերում (10%-ով ավելի, քան նախորդ տարի):

«Դպրոցական բաժանորդային համակարգ»

Բարելավվել է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագիրը․ այցելությունը թանգարաններ և թատրոններ այլևս իրականացվում է դպրոցական ուսումնական ծրագրի շրջանակում: Սահմանվել է նաև տրանսպորտային փոխհատուցում։

Ծրագրի մասնակիցների թիվը կազմել է ավելի քան 205 000:

Գրադարաններում և թանգարաններում իրականացվել է ավելի քան 1400 կրթամշակութային միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 30 000 այցելու:

Փորձարկվում է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը

Ներդրվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելը, համաձայն որի՝ պետությունը թատերահամերգային կազմակերպությանը յուրաքանչյուր տարի տրամադրում է կազմակերպության կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այս մոտեցման արդյունքում, օրինակ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն իսկ գրանցել է սեփական եկամուտների աճ՝ շուրջ 17%-ով, ինչպես նաև աշխատավարձերի աճ՝ մինչև 40%:

«Նոր մոդելի շնորհիվ այսօր՝ մարտի 22-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջնախաղ է. տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ոլորտում չեղարկվել են դերասանական կարգերը, ներդրվել է վարձատրության նոր մեխանիզմ՝ հիմնված ստեղծագործական անձնակազմերի ատեստավորման և ելույթավճարների վրա։

Մշակութային հաստատություններում շարունակվել են կապիտալ աշխատանքները․ շուրջ մեկ տասնյակ հաստատությունների տրամադրվել է ավելի քան 500 մլն ՀՀ դրամ՝ անհրաժեշտ հիմնանորոգումներն ու հագեցվածությունն ապահովելու նպատակով:

Խրախուսման նոր մեխանիզմ՝ 300 հազարից 600 հազար դրամ

«Կարևոր փոփոխություն. նախորդ տարի մշակեցինք և այս տարի արդեն հաստատվել է մշակույթի ոլորտում միջազգային հեղինակավոր մրցույթներում և փառատոններում նվաճումներ ունեցող արվեստագետներին և ստեղծագործողներին անվանական թոշակ տրամադրելու կարգը, որով նախատեսվում է նրանց համար սահմանել ամսական 300 հազարից 600 հազար ՀՀ դրամ խրախուսման հնարավորություն»,- նշել է նախարարը և հավելել՝ կանխատեսվում է, որ առաջիկայում այս ուղղությամբ կլինեն դիմումներ տարբեր ոլորտներում նվաճումներ ունեցող ստեղծագործողներից:

Մշակույթի ապակենտրոնացման, մարզերում և սահմանամերձ շրջաններում մշակութային կյանքի ակտիվացման նպատակով իրականացված միջոցառումներին մասնակցել է ավելի քան 70 000 մարդ:

Անհատ ստեղծագործողներին և ինքնազբաղ արվեստագետներին օժանդակելու նպատակով Հայաստանում կազմակերպվել է 161 համերգ: Շուրջ 137 անհատ կատարողների և 22 խմբերի՝ 15 երկրներում միջազգային փառատոնների, մրցույթների, բիենալեների և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն է ընձեռնվել։

Հոբելյաններ

«Հայաստանում և արտերկրում մեծ հանդիսավորությամբ նշվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, որի շրջանակում 12 երկրում կազմակերպվել է 65 համերգային ծրագիր. «Այս տարի, կարծում եմ, շատ ավելի մեծ ցուցանիշներ կունենանք, որովհետև շատ կարևոր հոբելյաններ արդեն սկսել ենք նշել՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակները: Պետք է ասեմ, որ սա մեր կարևոր ուղղություններից է նաև մշակույթի հանրահռչակման տեսանկյունից»,- ասել է նախարարը:

Կրթամշակութային ծրագրեր

Իրականացվել են 18 կրթամշակութային ծրագրեր: Ներառականության ապահովման շրջանակում անցկացվել է թիրախային 5 ծրագիր՝ 1800 շահառուների մասնակցությամբ:

Գրահրատարակչություն

Կազմակերպվել է Երևանյան Գրքի միջազգային փառատոնը՝ շուրջ 40 հրատարակչությունների, գրավաճառների և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ, որն ունեցել է շուրջ 15 000 այցելու, վաճառվել է շուրջ 10 000 գիրք։

Կազմակերպվել են 25 միջոցառումներ՝ 6 երկրներից 50-ից ավելի գրողների, քննադատների և թարգմանիչների մասնակցությամբ։ Աջակցություն է տրամադրվել 9 լեզվով թվով 17 գրքի թարգմանությանը:

Կինեմատոգրաֆիա. գործում է ներդրումների մասնակի վերադարձի համակարգը

Անդրադառնալով կինոյի ոլորտում առկա փոփոխություններին՝ նախարարը նշել է, որ այն իրականացվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հետ համագործակցությամբ, որի համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին:

«Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում Հայաստանում այլևս կիրառվելու է ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգը։ Մեծ հետաքրքրություն է առաջացել այս համակարգի շուրջ: Ունենք արդեն իսկ կնքված հուշագրեր և հետաքրքրությունը օրեցօր աճում է: Մշակել և այս օրերին արդեն շրջանառում ենք ենթաօրենսդրական ակտերը, որոնք թույլ կտան 10-40 տոկոս վերադարձ ապահովել մեր երկրում համատեղ կինոարտադրության շրջանակում իրականացվող նախագծերի համար: Այս պահին կնքված հուշագրեր կան օտարերկրյա ֆիլմարտադրողների հետ»,- նշել է նախարարը։

Շուրջ 74%-ով աճել է հայկական արտադրության ֆիլմերի մասնակցությունը միջազգային կինոփառատոններին: Թվով 10 ֆիլմեր մասնակցել են 110 կինոփառատոնների՝ շահելով 28 մրցանակներ։ Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը ճանաչվել է «Լավագույն ֆիլմ» Ամստերդամի IDFA և նույն փառատոնի FIPRESCI կինոքննադատների և կինոմամուլի մրցանակի: Առաջին անգամ պետական աջակցությամբ նկարահանված «Ամերիկացին» լիամետրաժ կինոնկարն ընդգրկվել է «Օսկարի» կարճ ցուցակում (ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան)։

Բազմակողմ համագործակցություն

«Մեծ աշխատանք ենք տարել մեր մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում ներկայացնելու և պաշտպանելու ուղղությամբ: Ամեն տարի հայտեր են մշակվելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնին ներկայացնելու նպատակով: Նախորդ տարի մշակվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոն է ներկայացվել Արագածոտնի մարզի Տիրինկատար լեռան տարածքում գտնվող 12 վիշապաքարերի հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի շրջանակում Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,- նշել է նախարարը։

Մյուս կարևոր համագործակցությունը, ըստ նրա, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ աշխատանքն է. 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանը պաշտոնապես ՖՄԿ-ին է փոխանցել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու վերաբերյալ հայտը, որը միաձայն բավարարվել է:

Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում:

Տպել
2955 դիտում

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը