Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

09/05/2024 schedule11:07

Ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքական կարծիք ունենալու և այն տեղ հասցնելու, բայց եթե եկեղեցին ձևավորում է քաղաքական օրակարգ, ապա պետք է պատրաստ լինի, որ քաղաքական բնույթի հարցեր էլ են հնչելու։

Այս մասին Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Մենք նայում ենք խնդիրները, խոսույթը և այն մարդկանց, ովքեր շարժումն ուղեկցում են, և այնտեղ քաղաքական գործիչներ են։ Եթե առաջ է քաշվելու այսօր հրապարակում իշխանափոխության պահանջ, ինչը բարձրաստիճան հոգևորականների շուրթերով հնչել է մի քանի անգամ, ապա դա ուղիղ քաղաքականություն է»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով հարցին, թե շարժումը բարձրաձայնում է նաև սահմանազատումը կասեցնելու և հայանպաստ կերպով իրականացնելու հարցը, Թունյանը նկատեց. «Սահմանազատման գործընթացը կասեցնելու և չկասեցնելու, մի բան անելու կամ չանելու համար կան համապատասխան կառույցներ, և նման որոշումներ ընդունելու համար պետք է ունենալ դրա իրավասությունը և բավարար տեղեկատվություն»։

Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականությունը որոշում է դիվանագիտական կառույցը. «Շարժումը սկսեց Կիրանցից, և հիմնական խնդիրը կապված էր Կիրանցի և Ոսկեպարի հարող տարածքների հետ։ Մենք այսօր տեսնում ենք, որ թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն ու ասում են, որ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել»:

Նրա հավաստմամբ՝ սահմանազատման գործընթացն առաջին հերթին արվում է ՀՀ անվտանգության համար, եթե այս տարբերակներին դեմ են, ապա այլընտրանքային ոչ լղոզված տարբերակներ պետք է առաջարկեն. «Ես ոչ մի շարժման հետ կապված մտավախություն չունեմ։ Իշխանափոխությա՞ն են ուզում հասնել, ինչքան հիշում եմ, իրենց վերջին հայտարարություններում նման բան այս պահին օրակարգում չունեն, թող հավաքն անեն, իրենց պահանջները հասկանանք և հետո նոր կորոշենք»։

Վերջինս շեշտեց՝ Հայաստանում իշխանության փոփոխություն լինելու է ընտրությունների միջոցով:

«Հավատալը կամ չհավատալը, եկեղեցուց անջատվելը կամ մնալն օրենքով չի կարգավորվում։ Բազում մարդիկ անցել են այլ կրոնական կազմակերպությունների շարքեր, խնդրի պատճառն է պետք հասկանալ, ու առաջնահերթ եկեղեցու խնդիրը պետք է լինի։ Եթե ես տեսնում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին զբաղված է ուրիշ խնդիրներով՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական, ապա ենթադրում եմ, որ գուցե այդպիսի կարծիք լինի, որ մնացած տեղերում անելու բաներ չկան, իսկ ես կարծում եմ, որ շատ անելու բան կա եկեղեցու տեսանկյունից»,- նշեց նա։

Տպել
475 դիտում

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին