Համոզված ենք՝ կլինեն մրցանակներ. որ ներկայացումներով և քանի անվանակարգում կպայքարի Գյումրու դրամատիկականն «Արտավազդ»-ում

27/03/2024 schedule17:49

Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» և լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանին»։

2023-ին բեմադրված այս երկու ներկայացումներով է Գյումրու Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնն այս տարի ներկայացել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն անկեղծանում է՝ սպասելիքներն արդարանալու են։

«Վստահ ենք, համոզված ենք, լավատես ենք, որ թատրոնը կունենա մրցանակներ, շատ հետաքրքիր անվանակարգերում ենք մասնակցում»,- ասում է Հարությունյանը:

0.jpg (359 KB)

Դրամատիկականն «Արտավազդ»-ում 9 անվանակարգում է պայքարելու։

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում ներկայացված է Տիգրան Գաբոյանը՝ «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացումում Քեսունի Վասիլ Իշխանի դերով։

409464205_739810194843576_5370129132262042372_n.jpg (391 KB)

«Լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում» Ջեմմա Ադամյանն է՝ «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացումում Աննա Իշխանուհու դերով։

392813630_739810741510188_6281649613868264303_n.jpg (405 KB)

Նույն ներկայացումում «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգի համար ներկայացված է Նառա Սանթոյանը՝ Սաբեթի դերակատարմամբ։

409633376_740397481451514_2983812549903689073_n.jpg (222 KB)

«Ինկած բերդի իշխանուհին» կպայքարի նաև  «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն ներկայացում» անվանակարգերում՝ Լյուդվիգ Հարությունյան։

Այս ներկայացումը նաև այլ անվանակարգերում է իր տեղն ամրագրել՝ «Լավագույն զգեստների նկարիչ»՝ Լուսինե Խաչատրյան և «Լավագույն լուսային նկարիչ»՝ Հակոբ Պողոսյան։

409610510_739810378176891_681392289362390135_n.jpg (268 KB)

«Տունը սահմանին» ներկայացումը երկու անվանակարգից սպասելիք ունի՝

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» և «Լավագույն երիտասարդական ներկայացում»՝ Արտուշ Միքայելյան։

339129985_751692066657987_3697912816240091367_n.jpg (377 KB)433265795_805360411621887_4109780110052085857_n.jpg (304 KB)

«Արտավազդ» ամենամյա թատերական 23-րդ մրցանակաբաշխությունը, որը տեղի կունենա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

Ընդհանուր առմամբ, Գյումրու դրամատիկականը Թատրոնի միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում մեկնարկած «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակներում հետաքրքիր ձեռնարկներ է իրականացրել։ Թատրոն են այցելել Գյումրու և Շիրակի մարզի տարբեր դպրոցների աշակերտներ, դերասանների հետ հանդիպել բեմից հեռու, սովորական միջավայրում։

«Մեր նպատակն էր, որ աշակերտներն իրենց ճանաչած արտիստներին տեսնեին առանց գրիմի ու բեմական հագուստի, ծանոթանային, շփվեին, խոսեին թատրոնի ու իրենց հետաքրքրող հարցերի մասին»,- ասում է Հարությունյանը։

432204174_804499551707973_7427436415226215603_n.jpg (210 KB)

Նույն ծրագրի շրջանակներում պատանի հանդիսատեսների այլ խմբեր են այցելել դրամատիկական, հայտնվել թատրոնի կուլիսային աշխարհում։

u.jpg (152 KB)uu.jpg (131 KB)

Մեկ այլ խումբ էլ մարտի 29-ին կհրավիրվի թատրոն՝ իր տարիքին համապատասխան ներկայացում դիտելու։

Այլ անակնկալ էլ ապրիլին կա։ Երևանից հրավիրված ռեժիսոր Ալինա Արարատյանը հետաքրքրիր, շատ նուրբ և գունեղ ներկայացում է պատրաստել։ Ապրիլի 13-ին կկայանա «Ալիսան հրաշքների աշխարհում ներկայացման առաջնախաղը»։

Տպել
2146 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է