Ինչո՞ւ է սահմանազատման պրոցեսը սկսվում Տավուշից․ Սանոսյանը մանրամասնել է

27/03/2024 schedule16:06

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի տիրապետում որևէ ինֆորմացիայի, որը վերաբերում է սահմանագծման և սահմանազատման պրոցեսի գործնական փուլի ժամկետներին, քանի որ այդ հանձնաժողովի անդամը չէ։

Իսկ թե ինչո՞ւ է այդ գործընթացը սկսվում հենց Տավուշից և ոչ թե, օրինակ, Ջերմուկից, որտեղ ՀՀ-ի տարածքները օկուպացված են, նախարարը նկատեց․ «Տավուշում էլ ունենք հողեր, որոնք այդ քարտեզներով ու պրոցեսներով ենթադրվում է, որ պետք է վերադարձվեն մեզ»։

Ինչ վերաբերում է Ոսկեպար Փաշինյանի այցից հետո քննարկումներին և որոշումներին, ըստ նրա՝ Կառավարությունում պարբերաբար քննարկումներ ունենում են տարբեր հարցերի շուրջ․ «Մարզպետը և մարզպետի աշխատակազմը անընդհատ կապի մեջ են բնակչության հետ։ Եթե նոր փոփոխություններ, առաջարկներ լինեն, կտեղեկացնենք»,- ասաց նա։

Տեղի բնակչության անորոշության պատճառը, նրա կարծիքով, այն է, որ որոշ մարդիկ փորձում են անորոշ, անհասկանալի լուրեր տարածել․ «Վարչապետի միտքը եղել է շատ պարզ, որ հաջորդ հանդիպմանը նույնիսկ կարող է ինքը գալ, եթե կա այնպիսի նորություն կամ փոփոխություն, որ կարող է ինքն արտահայտել։ Քանի որ որոշում չկա, փոփոխություն չկա, ամեն օր հանդիպման կարիք միգուցե չկա։ Բայց գրեթե ամենօրյա ռեժիմով կա՛մ Ոսկեպարում, կա՛մ մարզպետարանում կան հանդիպումներ, պարզաբանումներ»։

Հարցին՝ հնարավո՞ր է չորս տարածքները չվերադարձնելու հարց լինի, նա պարզաբանեց․ «Խոսքը երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի մասին է, որը միտված է, որ երկու երկրների միջև տեղի ունենա սահմանազատման, սահմանագծման պրոցես։ Դինամիկա կա, հանդիպումներ են լինում, կողմերը վերադառնում են իրենց մոտ, պրոցես է, չգիտեմ՝ երբ է հաջորդ հանդիպումը։

Մենք տարբեր ուսումնասիրություններ իրականացնում ենք։ Սահմանին մոտ անցնող հատվածներում կան ենթակառուցվածքներ՝ կարող է լինել գյուղի ջրագիծ կամ գազատար, հիմա պետք է հասկանանք սահմանազատման գործընթացից հետո, երբ սահմանապահները կանգնեն՝ որտե՞ղ են կանգնելու, իրար մոտի՞կ են կանգնելու, թե՞ ինչ-որ չափով հեռու, կառաջանա՞ չեզոք գոտի, թե՞ ոչ, եթե չեզոք գոտի առաջանա, այդ հատվածում ենթակառուցվածք կլինի՞, թե՞ ոչ։ Հիմա կա պարզ կազմակերպչական աշխատանք, որը մի շարք գործոններից է բաղկացած և ամեն գերատեսչություն ունի հանձնարարական, որ երկու հարևան երկրներ այս պրոցեսով անցնեն, ինչ հարցեր կարող են առաջանալ»։

Նախարարը ընդգծեց, որ ՀՀ տարածքում գտնվող տունը սահմանազատման արդյունքում չի կարող հայտնվել մյուս տիրույթում։ Ամբողջ գործընթացի հիմքում դրված է խաղաղությունը։

Տպել
977 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից