Ձեռքին առկա լույսը, նրանց կողմն ուղղելով, հարցրել է՝ խանգարո՞ւմ է․ ինչու է երիտասարդը դանակահարել անծանոթ տղամարդկանց

27/03/2024 schedule17:58

29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս դստեր ամուսնուն մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից կատարված տակտիկապես ճկուն և հետևողական քննչական գործողությունների շնորհիվ բացահայտվել է Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ 2024թ․ փետրվարին կատարված կրկնակի դանակահարության դեպքը։

2024թ․ փետրվարի 24-ին՝ ժամը 01:29-ին, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ Պարզվել է, որ նրանցից մեկը Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ է, իսկ մյուսը՝ 29-ամյա երիտասարդ՝ նրա դստեր ամուսինը:

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական և վարութային գործողությունների, նշանակվել է նաև դատագենետիկական փորձաքննություն։

Փետրվարի 28-ին Ոստիկանության ծառայողների կողմից սառը զենք կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով Երևան քաղաքի Վանթյան փողոցի հասցներից մեկից Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա Մ․Ս․-ն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է դանակ և թղթադրամ` արնանման հետքերով։ Վերջինս հետագայում  ազատ է արձակվել: Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն։

Նշանակված փորձաքննությունների եզրակացության համաձայն, սակայն, պարզվել է, որ ձերբակալումից հետո վերոնշյալ անձի գրպանում հայտնաբերված դանակի բռնակից և դանակահարության դեպքի վայրից հայտնաբերված հովարով գլխարկից վերցված քրտնաճարպային հետքերից անջատված ԴՆԹ-ները պատկանում են միևնույն անձին։ Որոշում է կայացվել հիշյալ երկու վարույթները, համատեղ քննություն կատարելու նպատակով, միացենելու մասին:

Տուժողի մասնակցությամբ լուսանկարով ճանաչման քննչական գործողության ընթացքում վերջինս ճանաչել է իրեն և կնոջ հորը մարմնական վնասվածքներ հասցրած Մ.Ս.-ին:

Կատարված վերոնշյալ, ինչպես նաև՝ անհրաժեշտ մի շարք այլ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մ․Ս․-ն 2024թ. փետրվարի 24-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սվաճյան փողոցում հանդիպելով իրեն անծանոթ 50-ամյա տղամարդուն և նրա դստեր ամուսնուն, ձեռքին առկա լույսը նրանց կողմ ուղղելով, հարցրել է՝ արդյոք լույսը նրանց խանգարում է:

Բացասական պատասխան ստանալուց հետո, խուլիգանական դրդումներով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, 50-ամյա համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ առկա դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։

Սակայն տուժողի փեսայի միջամտության, ինչպես նաև ժամանակին ցույց տրված բուժօգնության արդյունքում հնարավոր է եղել փրկել տղամարդու կյանքը։ Այդ ընթացքում Մ.Ս.-ն նույն դանակով հարվածներ է հասցրել նաև 29-ամյա երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (խուլիգանական դրումներով սպանության փորձ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով (խուլիգանական դրումներով այլ անձի առողջությանը զենքի գործադրմամբ միջին ծանրության վնաս հասցնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ոստիկանությանը հանձնարարվել է ձերբակալել Մ․Ս․-ին և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, ինչն իրականացվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
2892 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ