Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

28/03/2024 schedule12:49

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի խոսքով՝ այժմ Հայաստանը գտնվում է ռազմավարական շրջադարձի մի կետումը, որը կարելի է անշրջելի դարձնել բոլորի ջանքերով։

Ըստ նրա՝ այս ճակատագրական շրջափուլում, երբ Հայաստանը գոյութենական կռիվ է տալիս ու հակամարտության կարգավորման խաղաղության պայմանագրի հնարավորություններ է փնտրում, պետք է ունենալ մեկ համաձայնություն։

«Եթե համաձայն ենք, որ Հայաստանը լինի, իսկ ես վստահ եմ, որ այն պետք է լինի, դա հնարավոր է բացառապես այս ճանապարհով։ Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում։ Չափազանց կարևոր է, թե մենք ինչպես կդիրքավորվենք»,- Հայաստանի եվրաինտեգրմանը նվիրված ժողովրդավարական ուժերի համաժողովի ընթացքում ասաց նա։

Բաբաջանյանը հետևյալ արձանագրումներն արեց․ «Վերջին չորս տարիները մեզ համար ճակատագրական էին, և այն գինը, որ վճարեցինք մենք տարածքների, զոհերի ու զրկանքների, մեծ հաշվով այսօր մեզ կանգնեցրել է այս ճակատագրական բացառիկ պատմական նշանակություն ունեցող ընտրության առաջ, և մենք պարտավոր ենք գիտակցել, որ այդ գինը իրավունք չունենք չկարևորել։ Երկու հիմնարար փաստաթուղթ է ընդունվել, որի հեռահար նպատակը ՀՀ պետականության կազմաքանդումն է՝ 2021 թվականի Շուշիի հռչակագիրն ու 2022 թվականին ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը»։

Վերջինս նաև նկատեց՝ Հայաստանը հակադրվում է այս փաստաթղթերին ի՞նչ համաձայնագրով․ «Ես կարծում եմ, որ այն ճանապարհը ու այն հանդիպումը, որը սպասվում է առաջիկայում, միայն այդ ձևաչափով կարող է չեզոքացվել Հայաստանը կազմաքանդելու նպատակ հետապնդողը։ Դրան այլ այլընտրանք չկա։ Միայն ԵՄ անդամակցության հեռանկարը կարող է մեր հանրությանը համախմբող օրակարգ դառնալ, և՛ Հայաստանում, և՛ դրանից դուրս, կարծում եմ, մեր հայրենակիցների գլխավոր գործը առաջիկայում կլինի ամեն գնով աջակցել այս օրակարգին ու սատար լինել»։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ սպասվող հանդիպմամբ ու հանրության ստվար հատվածի համախոհությունը ունենալով՝ Հայաստանի իշխանությունները պետք է մղված լինեն այդ օրակարգին․ «Ինչո՞ւ մինչև հիմա Եվրոպական ինտեգրացիայի նախարարություն ստեղծված չէ, ինչո՞ւ այդ օրակարգը առաջ մղող տնտեսական, քաղաքական տեխնոլոգիական իմաստներով առաջ տանելու միջոցներ գործադրված չեն։ Աշխարհաքաղաքական բարդագույն միջավայրում ենք, և, բնականաբար, կան ռիսկեր, չափազանց մեծ սպառնալիքներ, բայց Հայաստանին բաժին չի հասել ոչ ռիսկային որևէ ճանապարհ, և պետք է տևական ժամանակ միայն այս ռեժիմում շարունակել մեր ընթացքը»։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հնարավորինս արագ կարողանան նվազեցնել ՌԴ ներկայությունը տարածաշրջանում և հասնի նրան, որ մեզնում ՌԴ չլինի:

Տպել
410 դիտում

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը