Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

28/03/2024 schedule13:55

«Ոչ մեկիս համար գաղտնիք չէր, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքները վաղ թե ուշ հակադրվելու են այն արժեքներին, որոնք առկա են այն ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական միավորումներում, որի մեջ ՀՀ-ն հայտնվել է 1990 ականներից սկսած»:

Այս մասին ՀՀ եվրաինտեգրամանն ուղղված համաժողովի ժամանակ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Խոսքս և՛ ՀԱՊԿ-ի մասին է, և՛ ԵԱՏՄ-ի, և՛ բոլոր այն երկրների համախմբի մասին, որոնք, ըստ էության, ժողովրդավարության հետ ոչ միայն լրջագույն խնդիրներ ունեն, այլ ժողովրդավարությունը համարում են թշնամական ռեժիմ: Այս կտրվածքով կարծում եմ՝ պիտի որ սպասելի լինեին այն ճաքերը, որոնք ի հայտ են գալիս:

Սրան գումարվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրա ընթացքում Հայաստանի, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցների պահվածքը և դրանից հետո ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնությունները, Ադրբեջանի ագրեսիան և վերջապես 2023 թվականի Արցախի վրա հարձակումը և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ միակողմանի անվտանգ տեղաշարժի ապահովումը՝ Արցախի էթնիկ զտման արդյունքով, բոլորիս համար ակնհայտ են դարձրել, որ ուղղակի Հայաստանի անվտանգային շահերից դրդված՝ ՀՀ անվտանգային քաղաքականությունների դիվերսիֆիկացումը, իհարկե, ուշացած, բայց կենսական անհրաժեշտություն է գոնե ՀՀ պահպանման տեսանկյունից»,- ասաց Սաֆարյանը:

Քաղաքագետը նաև նկատեց՝ ինչպես իր վերաթվարկած իրողությունները ցույց տվեցին, այդպիսի դասավորությամբ և այդպիսի դաշնակիցներով ոչ միայն ԼՂ-ն չէինք կարող պահել և պաշտպանել, այլ անգամ Հայաստանը:

«Օրերս իմ գործընկերների հետ Տավուշում էինք, և գիտեք՝ տեղի աղբյուրներն ի՞նչ ասացին. Բաղանիսի ճանապարհին տեղակայված ռուսական ռազմաբազայում մարդիկ նկատել են 7 կամ 8 մարդու՝ տաջիկների և ղրղզների, կգուշակեք, թե սա ի՞նչ կազմ է՝ ՀԱՊԿ անդամ երկրների, հո միամիտ չենք որ չհասկանանք, թե ինչին են սպասում: Բոլորս ենք հասկանում, որ սա 4 գյուղի պահանջի խնդիր չէ, այլ այս իրավիճակում ուղղակի ուզում են ստեղծել պայմաններ՝ ընդունելու այն քաղաքական որոշումը, որին դիմադրում է ՀՀ-ն և ՀՀ իշխանությունները: Այսինքն՝ ՀԱՊԿ-ի տեղակայում, կրկին խաղաղապահների, իրենք իրենց հենց այդպես էլ անվանում են, ոչ թե ռուս սահմանապահներ, այլ ռուս խաղաղապահներ, և եթե այս իրողությունները անտեսենք, այն, ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք ՀՀ-ում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետը ընդգծեց՝ այսօր Հայաստանի համար հրամայական է բոլոր խաղացողների համախմբումը. «Բիզնեսից սկսած, քաղհասարակությունով, քաղաքական ուժերով վերջացրած, որովհետև ուզենք թե չուզենք մեր անվտանգային խնդիրների լուծումները տանում են այլ տեղ, և այդ ճանապարհի հետ խնդիր ունեն ոչ միայն այն երկրները, որոնք մեր հանդեպ թշնամական քաղաքականություն են վարում, այլ նաև թղթով դաշնակիցները: Չափազանց ճակատագրական պահ ենք անցնում՝ շեղբի վրայով քայլելով, բայց նաև այլ ճանապարհ չունենալով»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
13482 դիտում

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Նոր նշանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը. ինչ է այն