Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

29/03/2024 schedule14:56

Վերջերս անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում և պետական հատուկ ծառայությունների անվան տակ այցեր է կատարում Շիրակի մարզի տարբեր համայնքներ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ նշելով, որ ինքնակոչների խումբը ուսումնասիրություն է կատարում տարբեր՝ շինարարական, հակահրդեհային, անվտանգային, բուժօգնության և սպասարկման, կրթության ոլորտների աշխատանքների ընթացքի վերաբերյալ, դիտողություններ անում պետական համակարգի աշխատակիցներին այս կամ այն թերացումների համար, հիվանդանոցներ է մուտք գործում առանց համապատասխան հանդերձանքի և բախիլների, նկարահանում է նոր վիրահատված կամ բուժում ստացող բուժառուներին, մտնում է դպրոց, նկարում դպրոցականներին՝ առանց ծնողների թույլտվության, մտնում է մանկապարտեզներ, կեղտոտ ձեռքերով կպնում իրերին, որոնք երեխաներն են հետո ձեռք տալու, և շատ հնարավոր է՝ վարակի աղբյուր հանդիսանա երեխաների համար, նկարում է երեխաների քնասենյակը:

Պատգամավորը տեղեկացնում է, որ վերոգրյալ խմբավորման անդամները պետական որևէ պաշտոն չեն զբաղեցնում, կուսակցական պատկանելիությունը դեռ հայտնի չէ և չունեն որևէ լիազորություն նմանատիպ ստուգումեր իրականացնելու, դիտողություններ անելու, սպառնալիքներ հնչեցնելու պետական կամ համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին։

«Նշեմ նաև, որ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար կան գերատեսչություններ, որոնք ունեն համապատասխան լիազորություններ՝ հարկ եղած դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար։

Վերոնշյալ կազմակերպության անդամները իրենց այցերի ժամանակ չեն ներկայանում որպես հասարակական կազմակերպություն՝ փորձ անելով պետական կառավարման հատուկ մարմինների անվան տակ թելադրողի դիրքում հանդես գալ և հրամաններ արձակել, մինչդեռ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետով հստակ արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման օգտագործում, որը նույնական է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին։

Այս անձինք, հատուկ ընտրելով հասարակական կազմակերպության այնպիսի անվանում, որը հանրության մոտ նույնականացվելու է պետական հատուկ ծառայության հետ, փորձում են ինքնահաստատվել՝ անգործության մեջ մեղադրելով պետական գերատեսչություններին։

Կարծում եմ՝ այստեղ անելիք ունեն նաև ուժային կառույցները։

Ու վերջում.

Սիրելի Շիրակցիներ,

Խնդրում եմ չտրվե՛լ այդ ինքնակոչների սադրանքներին։ Նմանատիպ այցերի ժամանակ պահանջե՛ք, որ պատշաճ ներկայանան, եթե ներկայանում են որպես հասարակական կազմակերպություն, պահանջե՛ք ներկայացնեն այն հիմքերը, որով կարող են այց կատարել տվյալ հաստատություն, պարզե՛ք՝ արդյոք իրենց հասարակական կազմակերպությունն ունի՞ այդ ամենն իրականացնելու լիազորություն, մի՛ շփոթեք նրանց պետական հատուկ ծառայությունների հետ։

Եղե՛ք իրազեկ, իմացե՛ք Ձեր իրավունքները՝ դրանով իսկ պաշտպանված լինելով ինքնակոչների սադրանքներից»,- գրել է նա:

Նշենք, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» ներկայացող «կառույց»-ի անդամների մասին է, որն ունի «ղեկավար» և գործում է որպես հասարակական կազմակերպություն:

Խմբի անդամները խմբով, նկարահանողների ուղեկցությամբ, արագությամբ մուտք են գործում դպրոցներ, մանկապարտեզներ, մասնավոր տնտեսվարողների տարածքներ, ներկայանում որպես վերահսկողական ծառայություն, կատարում նկարահանումներ, իրականացնում «ստուգումներ», այնուհետև այդ մասին հոլովակներ տեղադրում իրենց էջում:

Տպել
1318 դիտում

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից