Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

15/04/2024 schedule22:33

Օրերս ՀՀ Ազգային ժողովը հավանության արժանացրեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որում եղած «զուգընկեր» տերմինը եկեղեցու շրջանում քննադատությունների տեղիք է տվել:

Ըստ Մայր Աթոռի՝ նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև միասեռական անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը:

«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ անհասկանալի են այս մտահոգությունները. երբ Հայաստանում 2018 թվականին ընդունվել է ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքը, կազմակերպությունը այդ ժամանակ էլ է նախաձեռնել «զուգընկեր» արտահայտության առկայության անհրաժեշտությունը, և դա մի նպատակ ունի:

«Մեր շահառուներից շատերը ապրում են իրենց սիրելի տղամարդու հետ, կան, որ նշանված են ու միասին են ապրում։ Հատկապես շատ ուսանողներ ունենք, որ ևս դիմում են մեզ ու հայտնում իրենց ընկերոջ կողմից բռնության ենթարկվելու մասին, բայց քանի որ օրենքում չկար ոչ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց վերաբերյալ որևէ պաշտպանություն, չենք կարողանում նրանց օգնել։ Այժմ այդ պաշտպանվածությունը հնարավոր կլինի տրամադրել»,- մանրամասնում է նա:

Ըստ զրուցակցի՝ 2018 թվականին էլ, երբ օրենքը ընդունվեց, «զուգընկեր» հասկացության տակ շատերը կրկին փորձում էին ընկալել միասեռականներին, այն ժամանակ օրենքում չէր հստակեցվել ոչ օրինական հարաբերությունների մեջ գտնվող աղջիկների կամ կանանց պաշտպանվածությունը ընտանեկան բռնությունից։

««Զուգընկեր» հասկացությունը հստակ սահմանում է՝ ինչ հարաբերություններ ունեն տվյալ անձինք, չգիտեմ՝ ինչպես է որոշվում, որ դա նշանակում է կամ վերաբերում է միասեռականներին, բայց այստեղ մենք դիտարկել ենք կանանց, աղջիկներին, որոնք ուսանող են, ընկեր ունեն ու ենթարկվել են բռնության, որովհետև երբ դիմում են մեզ, պարզապես չենք կարողանում օգնել նրանց։ Իսկ այդ տերմինի ներմուծումը նման կանանց աջակցման հնարավորություն կտա»,- ասում է նա։

Գևորգյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ կինն ու տղամարդը միասին ապրել են ու երեխաներ ունեցել, հետո նկատվել է բռնություն․ «Նման գործերով բռնարարին պաշտպանող կողմը միշտ ընդգծում է կամ ընդգծել է այդ հանգամանքը, որ ամուսնացած չեն, պարզապես միասին ապրել են։ Ըստ նրա՝ դատարանը այդ ժամանակ որևէ միջոց չի կիրառում բռնարարի դեմ, ու կինը ստիպված լքում է երկիրը. «Միասին ապրող, բայց օրինական հարաբերությունների մեջ չլինող անձանց շրջանում այդ բռնությունը պարբերաբար է լինում, դա տարիների ընթացքում շարունակվող բռնություն է։ Ուստի «զուգընկեր» բառը ևս կնպաստի, որ այդ բռնությունն էլ համարվի ընտանեկան»։

Այսպիսով՝ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ զուգընկեր է համարվում այն անձը, որի հետ առկա են հարաբերություններ՝ անկախ համատեղ բնակության և միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից։

Այժմ կինը, կամ աղջիկը, որը բռնության է ենթարկվում ընկերոջ կամ նշանածի կողմից, նույնպես կարող է օրենքով իրեն պաշտպանված զգալ. «Կարող է դիմել ոստիկանություն և ստանալ անհետաձգելի պաշտպանական միջոց, լիարժեք օգտվել օրենքի հնարավորություններից, ստանալ դրամական աջակցություններ, ինչից զրկված են եղել, քանի որ համարվել են զուգընկեր»։

Միայն 2023 թվականին Կանանց աջակցման կենտրոնը կացարան է տրամադրել 250 կնոջ իրենց երեխաների հետ։ Ըստ Գևորգյանի՝ ընտանեկան բռնության մասին ահազանգող դեպքերը այժմ շատ են, և դրան է նպաստել համապատասխան օրենքի առկայությունը՝ միաժամանակ բռնության դեպքերը աճել են: Ըստ միջազգային ցուցանիշների՝ ընտանեկան բռնության դեպքերը մշտապես շատ են լինում այն երկրներում, որոնք գտնվում են պատերազմական իրավիճակում։ 

««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 23 հոդվածից 11-ը փոփոխության է ենթարկվել, չհաշված խմբագրական փոփոխությունները։

Մասնավորապես՝

վերանայվել է օրենքի վերնագիրը հետևյալ խմբագրությամբ՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք.

հստակեցվել են առկա սահմանումները և օրենքի հիմնական հասկացությունները, դրանք համապատասխանեցվել ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացվել է նոր՝ «զուգընկեր» հասկացությամբ.

որպես բռնության ենթարկված անձ՝ դիտարկվում է երեխան, որը ականատես է եղել բռնության կիրառմանը և/կամ կրել է այդ բռնության բացասական հետևանքներն իր վրա (անուղղակի զոհեր).

վերանայվել են անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման իրականացման, դրանց ուժի մեջ մտնելու և ծանուցման ժամկետները.

ուժը կորցրած է ճանաչվել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը.

առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով.

սահմանվել է բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Վերանայվել են ՀՀ քրեական օրենսգրքի թվով 20 հոդվածների ծանրացնող հիմքերը, մասնավորապես՝ սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ՝ կատարած լինելու փաստը այնպիսի հանցակազմերում, ինչպիսիք են՝ սպանությունը, ինքնասպանության հասցնելը, ինքնասպանության հակելը, ինքնասպանությանը նպաստելը, առողջությանը ծանր վնաս պատճառելը, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան ներգործությունը, ֆիզիկական ներգործությունը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, մարդուն առևանգելը, շորթումը, գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով հոդվածներից:

Նոր կարգավորում է նախատեսվել ՀՀ քրեական օրենսգրքում հետամտելու համար. «Հետամտելը՝ անձին հետեւելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը կամ ներգրավելու փորձ կատարելը, անձնական իրերի վրա հետքեր թողնելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար եւ անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար կամ ստիպել է էապես փոխել իր կենսակերպը կամ այն փոխելու իրական անհրաժեշտություն է առաջացրել...»։

Սահմանվել են ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում (նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի փոխարեն սահմանել երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկ)։

Նկատենք, որ ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է 2017 թվականին։ Այն առաջին նախագիծն է, որը ծավալուն և հիմնավոր կերպով անդրադառնում է օրենքի կիրարկումից հետո առաջ եկած խնդիրներին և բացերին։

Փոփոխությունների փաթեթը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։

Մերի Խաչատրյան

Տպել
1525 դիտում

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի