Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

30/04/2024 schedule12:31

«Սիրելի քաղաքացիներ, մի պահ պատկերացրեք՝ ԱԺ-ն ընդուներ այս հայտարարությունը: Ի՞նչ էր փոխվելու ՀՀ-ի և Ադրբեջանի համար՝ ոչինչ»․ այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած նախագծին։

«Մեր գործընկերները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ միջազգային փաստաթուղթ է մեզ առաջարկվել, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է՝ առաջնորդվեք սրանով, մեծամասնությունը դեմ է: Խոսքը վերաբերում է բացարձակապես միջազգային իրավունքի որոշ՝ կտոր-կտոր հավաքած մոտեցումների, որոնք ոչ ոք չի կիսում և չի էլ կարող կիսել»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ եթե խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրի մասին, Ալմա Աթայի հռչակագիրն ասել է շատ հստակ՝ եթե ձևավորում եք անկախ պետություններ, ձևավորելու եք այդ անկախ պետությունները նախկին մետրոպոլիայի վարչական սահմաններով:

«Որևիցե շփման գծի հիման վրա հիմնված սահման չկա և չպետք է լինի: Այն արտահայտությունը, որ դուք փորձում եք, ցավոք, մանիպուլյատիվ ձևով օգտագործել՝ հղում կատարելով 1970 թվականի Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի վրա, այնտեղ օգտագործվում է «Демаркацио́нная линия», և խոսքը վերաբերում է աշխարհում ճանաչված դեմարկացիոն գծերի, որոնք առնչվում են, օրինակ՝ Հյուսիսային և Հարավային Կորեային, Հնդկաստանի և Պակիստանի միջև առկա դեմարկացիոն գծին, դեմարկացիոն գծին, որը գոյություն է ունեցել Հյուսիսային և Հարավային Վիետնամի միջև սահմանված, միջազգային փաստաթղթերով հստակեցված, որոնք որևիցե եղանակով չեն դիտարկվում որպես պետական սահման»,- հայտարարեց նա:

Տիտղոսը տարածքի նկատմամբ և տարածքի փաստացի վերահսկողությունը, ըստ պատգամավորի, միանգամայն տարբեր բաներ են:

«Մենք արձանագրում ենք, որ Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա»,- եզրափակեց խոսքը Վարդանյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում էր նաև «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայտարարության» նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն:

Որոշումը չընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 27 պատգամավոր, դեմ՝ 51, ձեռնպահ՝ 0:

Տպել
456 դիտում

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատումը, կարելի է ասել, ավարտվել է․ Սիմոնյան

Գալստանյանի թեկնածությունը որպես քաղաքական լիդեր 2023-ին առաջ է քաշել ռուս պրոպագանդիստ Արամ Գաբրիելյանովը. Ալեքսանյան

Մարտի 1-ին Քոչարյանը մարդ էր գնդակահարում, մարդիկ գնացել էին կաթողիկոսի մոտ, ոչինչ չարեց, դուրս չեկավ․ Սիմոնյան

Քաղաքացին կծանուցվի 4 եղանակով, չներկայանալու դեպքում պատասխանատվություն կլինի. ՊՆ փոխնախարար

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին

Մեր պատգամավորներից մեկը հիմա «Հայաստան» դաշինքում է, չի ուրախանա, որ իր տեղափոխումը առնետավազք եք անվանում. Ալեքսանյան

Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ սրբազանով, թե ինչ կերպարանքով հանդես կգան, իրենց նախասիրությունն է․ Ալեն Սիմոնյան

Կիրանցում չափագրական աշխատանքներ են իրականացվում

Թավրիզում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին, Աբդոլլահիանին և մյուսներին. արարողություններ են սպասվում ևս 5 քաղաքում

Չգիտեմ՝ Քոչարյանի հերթական պայքարը սրբազան կոչելը ինչքանո՞վ է օգնում դրան, ավելի շատ կոմիկ դաշտում է. Ալեքսանյան

Երևանում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց է անվանակոչվել

Ավագանիները չեն վճարվում, հիմա նրանց արգելում ենք աշխատել, ո՞նց են ապրելու․ Գաբրիելյան

Սահիբա Գաֆարովան անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը

Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, եղանակային վատ պայմաններում 45 տարվա ուղղաթիռ են կիրառում. Պետդեպ

Ո՞նց ես դու էդ մարդկանց կողքին, նրանց նազիր-վեզիրների խառնամբոխում խոսում Վազգենից և ուրանալուց. Մկրտչյանը՝ Գալստանյանին

Որ մեր հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ «պոստ» դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել է՝ սահման չկա, ի՞նչ եք ասելու. Սիմոնյան

Անունը դրել են «սրբազան շարժում», շարժման առաջնորդ սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը, էս չե՞ք․ Ալեքսանյան

Էրդողանն Իրանի նախագահի և ԱԳ նախարարի մահվան կապակցությամբ 1-օրյա սուգ է հայտարարել

Մեր նոր զորամասերից մեկն է, մեծ բարեփոխումները իրականություն են դառնում. Արայիկ Հարությունյան (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը

Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել. Կոնջորյան

Արման Խոջոյանն ու Քու Դոնգյուն անդրադարձել են պարենային համակարգերի ամրապնդմանն ու կայունացմանը

Ռաիսիի հուղարկավորության կապակցությամբ Իրանում մայիսի 22-ը հայտարարվել է ոչ աշխատանքային

Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Լոռու մարզի որոշ բնակավայրերում 8 ժամ գազ չի լինի

«Շիրակ Ավիա»-ի ինքնաթիռներն անվանակոչվել են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի անուններով

Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն»-ը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներ

Կիրանցի մոտից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)

Համացանցում տարածվել են Իրանի նախագահի ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերը (տեսանյութ)

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից