Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

16/04/2024 schedule14:35

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում ազգությամբ հայերի նկատմամբ։ 

«Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է»,- ընդգծել է Կիրակոսյանը։ 

Նա նշել է, որ ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունն իր գագաթնակետին է հասել, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ, որի հայտարարված նպատակն էր վերացնել և վտարել հայերին իրենց հայրենիքից։

Եղիշե Կիրակոսյանը մեջբերում է կատարել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ հետագայում ասված խոսքերից, որտեղ վերջինս նշել էր, որ թշնամու (հայերի) նկատմամբ ատելությունն է ադրբեջանցիներին առաջ շարժում։

«44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում էին էթնիկ հայերին և հպարտորեն նկարահանվում էին իրենց զոհերի առաջ․․․»,- դատարանին հիշեցրել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս բռնությունը և ահաբեկումն Ադրբեջանի կողմից օգտագործվեց ԼՂ-ի հայերին էթնիկ զտման ենթարկելու և առնվազն 30 հազար հայերի իրենց հայրենիքից վտարելու համար։ 

ՀՀ ներկայացուցիչը պարզաբանել է, որ այս ամենից հետո Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո և դիմեց դատարանին, որպեսզի վերջինս հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, որոնք դեռևս չէին սպանվել և չէին վտարվել իրենց հայրենիքից։

Միևնույն ժամանակ, նա հավելել է․ «Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց»։

Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակում նախաձեռնեց՝ հարյուր հազարավոր հայերի ստիպելով հեռանալ իրենց հայրենիքից։ Նա հիշեցրել է, որ մինչ այդ Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքը, շրջափակել էր Լեռնային Ղարաբաղը՝ զրկելով ԼՂ-ի բնակչությանը կենսական անհրաժեշտության մատակարարումներից։ Կիրակոսյանը հիշեցրել է նաև, որ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջել էր բացել Լաչինի միջանցքը, բայց Ադրբեջանն այդպես էլ չկատարեց դատարանի որոշումը։

«Ադրբեջանը ոչինչ չի արել, որ այս իրադարձություններից հետո ցանկացողները կարողանան ապահով իրենց հայրենիք վերադառնալ»,- նշել է Կիրակոսյանը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերադարձի հնարավորության մասին։

Նա դատարանին հիշեցրել է, որ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը՝ ընդգծելով, որ այս բոլոր հանգամանքներն են պատճառ հանդիսացել, որպեսզի Հայաստանը դիմի դատարան։

Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի կողմից նախօրեին արված հայտարարություններին՝ որոնցով վերջինս փորձել էր հավասարության նշան դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Կիրակոսյանը դա անընդունելի է համարել՝ հայտարարելով, որ այդ փորձերը անլուրջ են և ցինիկ։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի համար դժվար է ապացույցներ ներկայացնել դատարանին, քանի որ դրանք ուղղակի գոյություն չունեն՝ անվանելով դրանք հավասարություն դնելու հուսահատ փորձ Ադրբեջանի կողմից։

Տպել
845 դիտում

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից