Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

16/04/2024 schedule22:00

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի հարցը քննելու երկու համատեքստ կա. մեկը իրավականն է, մյուսը՝ «սովետահայկական» բազարը:

«Իրավական ճանապարհը օրենքի շրջանակն է, խախտո՞ւմ է, թե՞ չէ, եթե՝ այո, ուրեմն բարի ճանապարհ օրենքը խախտողին: Եթե սա չենք անում, դուրս ենք գալիս իրավական պետության դաշտից, մտնում ենք սովետահայկական ախմախությունների մեջ՝ «ես էս իրավունքը ունեմ», էն մեկի կարծիքով ճիշտ է մարդուն գնդակահարելը, դառնում է սուբյեկտիվ որոշումների դաշտ, մեկը պատկերացնում է, որ պետք է հայհոյի, մյուսը՝ դանակահարի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սուքիասյանը:

Ըստ քաղաքագետի՝ սա խիստ սովետական մտածողություն է՝ չկա օրենք, կան «պանյատներ». «Ինչ-որ մեկը հայրենասեր է, ու քանի որ «հայրենասեր» է, կարող է դիմացինին գնդակահարել, եթե գտնում է, որ նա սխալ է: Սա սովետական ավանդույթ է, որը չի թողնում, որ դու պետություն դառնաս: Կա՛ ժողովուրդ, կա՛ն ախպերական հարաբերություններ, կա՛ սեփական սուբյեկտիվ վերաբերմունք, և այս ճանապարհով բացառվում է, որ մենք կդառնանք պետություն: Ենթադրում եմ՝ որոշ մարդկանց նպատակն է հարցը հանել իրավական դաշտից և սարքել բազար, հասարակությանն էլ քաշել դրա մեջ»:

Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ հարցը պետք է քննվի իրավական պետության և ՀՀ օրենսդրության շրջանակներում, և պարզ կլինի՝ ով ինչ իրավունք ունի, ոչ թե մարդն իր համար իրավունք ստեղծի. «Ինչո՞վ է դա քո իրավունքը՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքի հետ ես պայմանավորվել: Ինչ է նշանակում՝ դու որոշում ես՝ ով եմ և իմ նկատմամբ դատաստան ես տեսնում առանց իրավական հիմքերի: Բա՞ եթե հակառակը լինի, բա, որ հենց էդտեղ քեզ մխեն ասֆալտի մեջ: Չկան այդպիսի հասկացություններ՝ «նիկոլական», եսիմինչական, բա՞ իրենք ի՞նչ են՝ кгб-շնի՞կ»:

Վերջինիս դիտարկմամբ՝ պետք է սովորենք պետություն դառնալ, իսկ պետություն դառնում են հարցերը իրավական ճանապարհով լուծելու շրջանակներում, ոչ թե այլ տարբերակով:

«Եթե ճաշակով լիներ մեր ժողովուրդը, վաղուց մի հատ գերեզման փորել, իրենց լցրել էր մեջը, որովհետև մեծ մասը կարծում է, որ իրենք պետք է գերեզմանում լինեն, բայց չէ՞ որ էսօր իրավական պետության մեխանիզմներից օգտվում են նաև իրենք, թե չէ ՀՀ-ում ինչքա՜ն մարդ կա, որ իրենց գերեզմանաքարի տեղը վաղուց աչքի տակով ունի: Հարցերը պետք է քննվեն օրենքի շրջանակներում, ով ճիշտ է՝ ճիշտ է, ով սխալ է՝ կենթարկվի պատասխանատվության»,- ասում է Սուքիասյանը:

Նա նկատում է, որ Հայաստանում պետությունը շրջանցելու մշակույթ կա ամեն ինչում, և դա ներկայացվում է որպես հայրենասիրություն. «Հայրենասեր մարդը օրինապահ քաղաքացին է, դրանից այն կողմ հայրենասեր մարդ ՀՀ-ում չկա և չի էլ կարող լինել: Ավանդույթ է դարձել՝ մեկը 4 հոգանոց ֆիդայական ուղեղով վեր է կացել, գնացել Ոսկեպար, պետությանը շրջանցում է, բայց հայրենասեր է, որովհետև պետություն է փրկում՝ իր մտածելով: Այս մարդիկ պետությանը շրջանցելը դիտարկում են որպես իրավաչափ գործողություն, և սա վտանգավոր ավանդույթ է»:

Ըստ Հայկ Սուքիասյանի՝ սա խոսում է նաև պետության թուլության մասին. «Ժողովուրդը պետության ուժը պիտի տեսնի, և թուլությունը դեմոկրատիայով չի կարելի քողարկել: Տպավորություն է, որ օրինախախտությունը վերածվել է սովորական երևույթի, և դա դառնում է լեգիտիմ բան. կարելի է անընդհատ օրենք խախտել, համաձայն չեմ ինչ-որ մեկի հետ՝ կարելի է մեքենայի տակ գցել, էն մեկը նռնակ է վերցնում գնում: Սա սովորական բան է դառնում և շատ վտանգավոր է: Նշանակում է, որ ժողովրդի մոտ կարող է ձևավորվել պատկեր՝ պետությունը թույլ է, և եթե հանկարծ այդ մտածողությունը ուժեղացավ, ռևանշիստները արագ պետությունը կտապալեն: Ցանկացած մարդ պիտի զգա իրավական պետության պաշտպանությունն իր համար, ցանկացած օրինախախտ պիտի իմանա, որ այդ իրավական պետությունը իջնելու է իր գանգին, սա լինում է իսկական դեմոկրատիա»:

Ինչ վերաբերում է այն իրավապաշտպաններին, որոնք անվերապահ պաշտպանում են օրինախախտներին, քաղաքագետը նկատում է՝ անմիջապես քաղբանտարկյալի տիտղոս են տալիս. «ՀՀ-ում քաղբանտարկյալի տիտղոսը նվաճելու մարաթոն է»:

Սուքիասյանի խոսքով՝ նրանց նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ ամեն գնով հանցագործությունը արդարացնելը, հակապետականությունը, պետությանը շրջանցելը:

Հերմինե Կարապետյան

Տպել
3355 դիտում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը