ՌԴ քաղաքացին վիճել է խանութպանի հետ, կրակել վերջինիս ոտքերին և ձերբակալվել Հայաստանը լքելու փորձի ժամանակ

17/04/2024 schedule12:51

ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են նույն մարզի 47-ամյա բնակչի առողջությանը հրազենի գործադրմամբ վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։

2024 թվականի ապրիլի 12-ին «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ ոտքին հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ։

Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս վնասվածքը ստացել է Արարատ գյուղում գտնվող իր խանութի մոտ հնչած կրակոցների հետևանքով։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով կատարված դեպքի վայրի զննությամբ՝  հիշյալ խանութի հետնամասից հայտնաբերվել և վերցվել են 2 կրակված պարկուճներ։

Իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի բնակչին առերևույթ մարմնական վնասվածքներ է պատճառել ՌԴ քաղաքացի հանդիսացող  34-ամյա մի տղամարդ։

018.jpg (116 KB)

Վերջինս, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2024 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի բնակչին հանդիպելու պատրվակով, որպես հաճախորդ գնացել է նրան պատկանող խանութ, ապա անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, նրա հետ քայլել խանութի հետնամաս։

Այնտեղ տեղի ունեցած խոսակցության ժամանակ տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերված և իր մոտ ապօրինի պահվող ակոսափող ատրճանակով 2 անգամ կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝  պատճառելով մարմնական վնասվածնքեր։

Նույն օրը ձեռնարկված քննչական, ինչպես նաև օպեատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 34-ամյա տղամարդը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՀՀ տարածքը լքելու պահին, և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Հայտնաբերվել և առգրավվել է նաև առերևույթ հանցագործության գործիք հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակը։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,  ինչը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով։

Նախաքննությունը շարունակվում է։  Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքերն, այդ թվում գործադրված հրազենի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

Տպել
772 դիտում

Ինչպիսին է Հայաստանում գետերի ջրի մակարդակը, ինչ ցուցանիշեր են առկա

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումները շարունակվում են

Օձունի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ դին՝ գլխի շրջանում վնասվածքներով

Տաշիրի տներից մեկից մոտ 5 տոննա անձրևաջուր է հեռացվել

Կրկին ուժգին ամպրոպ է․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մայր Աթոռը չի՞ ցանկանում Գալստանյանի հետ կապակցվել. ի՞նչը չէր բավարարում նրան հոգևորականի կարգավիճակում

Կապան-Ծավ քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են

Լոռու և Տավուշի հեղեղված բնակավայրերը կհայտարարվեն աղետի գոտիներ․ խնդիրների լուծման համար 300 մլն դրամ կհատկացվի

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկի մոտ, կռվի մասնակիցները անչափահասներ են․ երեխաներից մեկը հիվանդանոցում է

ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում կդիմի գործընկերներին՝ Տավուշում և Լոռիում աղետի ազդեցությունը մեղմելու համար․ ԱԳՆ խոսնակ

Պատգամավորին բերման ենթարկած ոստիկանության ծառայողներից մեկի լիազորությունները դադարեցվել են

Երևի փող են վերցրել, հաշվետվություն են տալիս՝ փողոց փակեցինք, գնացինք ամառանոց, տակից պիտի դուրս գան. Ստեփանյան

Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն կբացի

19-ամյա վարորդը «Տեսլա»-ով մխրճվել է կիսամաշված անվադողերի մեջ և բախվել երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր

Ադրբեջանցի զինծառայողը ջրանցքում խեղդվել է

Վայ, տիրացու, տիրացու, էս ինչ աչքեր բացեցիր, մի ամիս է՝ գիտեինք վերևիս հարևանը ռեմոնտ է անում․ Սաֆարյան

Ավտովթարի հետևանքով Վանաձորի ԲԿ ընդունված տուժածներից մեկը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Հոգևորականների՝ աշխարհիկ պաշտոնների ձգտումը հաճախ համարվում է որպես շեղում աստվածային կոչումից․ Բաբաջանյան

Նախօրոք իր հետ վերցրել է բենզին և լցրել Կապանի համայնքապետի «Lexus»-ի վրա․ քաղաքացին ասել է՝ ինչու է նման քայլի դիմել

Տղամարդը ընկերոջ երեխայի մկրտության ժամանակ վիճաբանել է, կանանցից մեկի հասցեին անպարկեշտ արտահայտություններ արել, կրակել

Գալստանյանն ու համակիրները գնում են Սարդարապատ

Որքանով է առկա նոր վարարումների հավանականությունը․ Գագիկ Սուրենյանը պարզաբանել է

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը բաց է, շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Սահմանապահների տեղակայմամբ Հայաստանի սահմանը դառնում է ԵՄ-ի սահման, ուզում եմ իմանալ՝ էլ ո՞վ կհարձակվի. Սուքիասյան

7 բնակավայրի հետ ճանապարհի վերականգումը շարունակվում է, սնունդն ապահովվում է ամենագնացներով և բեռնատարներով․ Մկրտչյան

Լցվածության ինչ աստիճանում են Շիրակի մարզի ջրամբարները․ աշխատանքային խումբը նոր տվյալներ է ներկայացրել

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 27-ին

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն այցելել է Քննչական կոմիտե․ գործակցության զարգացման հարցեր են քննարկվել

Սյուզի Բադոյանը մանիպուլացնում է. ցուցարարները ոչ թե արյունոտված, այլ ներկված են եղել

Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում գազատար է փլուզվել․ Շիրակի մարզպետն այցելել է դեպքի վայր

Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ակցիայի 289 մասնակից, 284-ը ազատ է արձակվել, 1-ը՝ ձերբակալվել, փակ փողոցներ չկան

Որ ճանապարհներն են փակ կամ միակողմանի երթևեկելի

Տավուշի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են նոր հանձնարարականներ

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններում ընդհատումներ չկան․ Օվերչուկ

Հայտնի են հեղեղի հետևանքով զոհվածների անունները

Եթե այլևս հոգևորական չես, ուրեմն հագիդ շորը ոչ թե սքեմ է, այլ՝ դեյրա. Սաֆարյան

Ֆրանսիան մեր առաջնային գործընկերներից է, համագործակցությունը խորացնելու ահռելի ներուժ կա․ վարչապետը՝ Ժորժ Սիֆրեդին

Ժանրի կանոնները պահանջում են, որ հնարավորինս հրատապ Գալստանյանը երդվի զենքի վրա և համալրի ՀՅԴ շարքերը. Թորոսյան

Դուք կո՞ղմ եք, որ պատգամավորը մեր հայհոյի ոստիկանին, չի՛ կարելի. ոստիկանապետը՝ լրագրողներին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին