Թույլ չենք տա, որ Հայաստանը կղերապետություն դառնա, ընկրկում չի լինելու եկեղեցականների ցանկության դեմ. Թորոսյան

25/05/2024 schedule22:00

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի հետ զրուցել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի սկսած շարժման, դրա նպատակների և անելիքների մասին:

Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև

- Պարոն Թորոսյան, գործող իշխանության ընդդիմախոսները մայիսի 26-ին մեծ հանրահավաք են խոստանում։ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը հայտարարել է, որ օրը իրենց համար խորհրդանշական է՝ կապված Ավարայրի ճակատամարտի խորհրդի հետ։ Կարո՞ղ ենք սա այն համատեքստում հասկանալ, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը որոշել են գնալ «ճակատամարտի»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցնող օրերին այդպես էլ չարժանացան հասարակության մեծ մասի ուշադրությանը։

- Նախ նկատենք, որ Հայաստանում երաշխավորված է խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, և այդտեղ որևէ քաջագործություն չկա։ Կարծում եմ՝ քանի որ տեսնում են այլ ելք այլևս չկա, չի բացառվում, որ կգնան տարատեսակ բախումների, անօրինական քայլերի։ Այս ամեն ինչում երևում է ընդդիմության քաղաքական սննկացումը․ խոսելով Ավարայրի ճակատամարտի մասին՝ ի՞նչ են ուզում ասել՝ 451 թվականին տեղի ունեցածը փորձելո՞ւ են կրկնել 2024-ին։ Սա պլանների բացակայության մասին է խոսում, պարզապես ցանկանում են հնարավորինս շատ երկարաձգել շարժումը անհասկանալի պատճառներով, քանի որ նույնիսկ այն մարդիկ, որոնք դժգոհ են իշխանություններից, շարժման ներկայացուցիչներից հստակություն չեն ստանում։

- Գալստանյանը նաև հայտարարել է, որ այդ օրը իրենց աջակիցները շատ անելիքների մասին կիմանան, ծրագիր կա դրված սեղանին։ Շարժումը Երևան հասնելուն պես՝ մայիսի 9-ին, դրա առաջնորդը արդեն մատնանշել էր իրենց քայլերը. սկզբում մեկ ժամ ժամանակ տալով վարչապետ Փաշինյանին հրաժարականի համար, հետո անվստահություն հայտնելու մասին հայտարարեցին։ Ի՞նչ նոր անելիքների ու ծրագրերի մասին են այս անգամ խոսելու Գալստանյանը և նրա կողքին գտնվողները այն պարագայում, երբ իրենց ձեռնարկած կամ հայտարարած պահանջները այդպես էլ չեն կատարվում:

- Այո, ճիշտ եք նկատում, նրանց ասելիքները օդում են մնացել։ Առաջին օրվանից խոսում են անելիքներից, բայց խոսում են միայն անելիքները անելու մասին։ Կարող են ամեն ինչ հայտարարել, անել օրենքով սահմանված գործողություններ, իսկ ապօրինի դեպքերի ժամանակ համապատասխան քայլեր կլինեն։ Հիմնականում ասում են մի բան, որ ֆիզիկապես չեն կարող անել․ իմպիչմենտի գնալ չեն կարող, հրաժարականի մասին խոսք լինել ընդհանրապես հնարավոր չէ, քանի որ ունենք լեգիտիմ ընտրված իշխանություն։ Հիմա նման հայտարարություններով անլրջություն են հաղորդում իրենց շարժմանը։ Ըստ էության՝ այս շարժումն էլ չի տարբերվում նախկիններից։ Առաջնորդն է այլ հաստատության ներկայացուցիչ, որ իր և եկեղեցու համբավը փորձեց ծառայեցնել քաղաքականությանը, բայց կորցրեց թե՛ իր, թե՛ եկեղեցու հեղինակությունը։ Դրանից հետո մարդիկ սկսեցին նրա դեմքով ավելի վատ վերաբերվել եկեղեցուն:

- Ըստ Գալստանյանի՝ «մայիսը լավ ամիս է»։ Այս արտահայտության տակ ի՞նչ կա թաքնված։

- Իրականում այդ արտահայտությունը ծիծաղելի է։ Անհասկանալի է, թե ինչու են այդպես ասում, մինչ այդ էլ հայտարարում էին, որ 7-10 օր հավես չկա այս ամենով զբաղվելու։ Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ քաղաքական միտք չունեն։ Մեզ համար բոլոր ամիսներն էլ լավն են։ Իրենք պետք է մտածեն, թե ինչպես են անելու, որ էլ ավելի վարկաբեկված դուրս չգան այս ամեն ինչի միջից։

- Շարժման մասնակիցները հենց սկզբից չեն թաքցրել, որ գործում են Մայր Աթոռի օրհնությամբ։ Վազգեն Գալստանյանը և Միքայել Աջապահյանը հայտարարել են, որ եթե կաթողիկոսը օրհնի, պատրաստ են առաջադրվել վարչապետի թեկնածու: Ինչ եք կարծում՝ մայիսի 26-ին կաթողիկոսին կտեսնե՞նք հրապարակում, կամ Գալաստանյանի թիկունքում կանգնած ուժերի գլխավոր ներկայացուցիչներին, դիցուք՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։

- Գալստանյանի խոսքով՝ հրապարակում կարող ենք տեսնել նաև Տեր Աստծուն, եթե այլ գործող անձինք էլ տեսնենք, միևնույն է, ոչինչ չի փոխվելու, նրանք փաստացի չեն թաքցնում իրենց ակտիվ գործունեությունը շարժմանը։ Գրքի կազմն է փոխվել, բայց այն բովանդակազուրկ է մնացել։ Մի բան հստակ է. Հայաստանում չի կարող լինել կղերապետություն, դա ոչ միայն մենք չենք թույլ տա, այլ նաև՝ ՀՀ ժողովուրդը։ Չենք կարող կառավարվել եկեղեցականների կողմից, որոնք մնացել են դեռևս միջնադարում և պետությունից հողեր ու կալվածքներ են պահանջում։ Պետությունը չի ընկրկելու եկեղեցականների և եկեղեցապետության ցանկության դեմ։

- Վազգեն Գալստանյանը ավելի վաղ հանդիպել էր ԼՂ նախկին պատգամավորների, պաշտոնատար անձանց հետ։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ն են միտված այս հանդիպումները։

- Հանդիպումների շարքը նոր չէ, սակայն խոսում է այն մասին, որ հրապարակային ասելիք չունենալով՝ փորձում են տարբեր խմբերի մոբիլիզացնել։ Միևնույն է, եթե դու քո անելիքի վերաբերյալ ասելիք չունես քաղաքացիներին, կարող ես հանդիպել ում հետ որ ցանկանում ես։ ԼՂ մեր հայրենակիցները, հաշվի առնելով իրենց զգացմունքային իրավիճակը, տրվել են այդ ստին ու կեղծիքին և մասնակցել նրանց հավաքներին։ Արտահայտություններ է անում՝ «Ոսկեպարով դեպի Արցախ», ինչը նման է «Կարսով Էրզրում գնալուն», բայց դրանից հետո գիտենք, թե ինչ է եղել։ Քաղաքացիները նման սադրանքներին տրվելուց առաջ պետք է ՀՀ-ն վեր դասեն այլ դատարկ խոստումներից։

- Այս անգամ էլ ձախողելու դեպքում հետագայում՝ մինչև ընտրությունները, կրկին կփորձե՞ն փողոց դուրս գալ:

- Չենք կարող ասել ապագա պլանների մասին, բայց ժողովրդի համար պետք է պարզ լինի, որ սա Հայաստանի պետականության դեմ ուղղված պայքար է, իշխանությանը ոչ Սահմանադրական եղանակով տիրանալու պայքար, և մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքացիների այն իրավունքը, ըստ որի՝ ազատ ընտրություններով կձևավորվի իշխանություն։

Մերի Խաչատրյան

Տպել
1076 դիտում

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կողքին է. Ֆրանսիայի դեսպան

Հրդեհ «Սևան ազգային պարկ»-ում․ այրվել է մոտ 2000 քմ եղեգնուտ

Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները

Ինչ է կատարվում Երևանի մերսման սրահներում. քաղաքապետարանը գործողություններ է իրականացրել (տեսանյութ)

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ընտրվել է ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար

Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը համապատասխան է միջազգային իրավունքի նորմերին․ Աբբասը ՝ Վահագն Խաչատուրյանին

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցի հարևանությամբ զորամասի մոտ վիրավոր կա

Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության ոլորտի հետագա շփումները կախված են Մոսկվայից․ ՀՀ ԱԽ քարտուղար

Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

Ուսման վարձի փոխհատուցում կստանան աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները. ԿԳՄՍ-ն նախագիծ է ներկայացրել

Պտտահողմից լրջորեն տուժել է Վրաստանի Կախեթի մարզում գտնվող Ալավերդի վանական համալիրը

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ Գրիգորյան

Իրանի քաղաքացին փորձել է Հայաստան մտցնել 12,1 կգ քաշով «մարիխուանա» և շուրջ 4,42 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ

Բաքուն դեռ չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․ Արմեն Գրիգորյան

ՀՀ որոշ մարզերում սպասվելիք առատ տեղումների հետևանքով կա հեղեղումների վտանգ․ նախազգուշացում

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները․ Գրիգորյան

Ակնկալում ենք սերտորեն աշխատել այս անհանգիստ ժամանակներում ԵԽ-ի հետագա ամրապնդման համար. Միրզոյանը շնորհավորել է Բարսեին

Գարեգին Բ-ն կրում է շարժման տապալման ողջ պատասխանատվությունը, սուտասան տերտերը ընդամենը կամակատար էր. Չախոյան

Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի

Թմրանյութ, զենք-զինամթերք և դանակներ․ ինչեր են հայտնաբերել Գեղարքունիքի պարեկները տարբեր անձանց մոտից

Ուրախ եմ, որ այդքան շուտ վերադարձար․ Խաչանովը՝ Ջոկովիչին

Հիմնանորոգվում է Ապարան-Լուսագյուղ ճանապարհի մի հատվածը

Մեկ նպատակ կա՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»․ հանդիպել են Սան Լուիս Պոտոսի նահանգապետն ու Տիգրան Ավինյանը

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգումները պետք է արժանանան պատշաճ գնահատականի․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Գիշերը 30 րոպե օդում անկանոն պտույտներ տված ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Մի շարք ինքնաթիռներ տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում․ որն է եղել պատճառը

Եվրո-2024․ հունիսի 26-ին կայանալիք չորս խաղերի ժամանակացույցը

Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Մհեր Գանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ

Ով է իրականում «BMW» մակնիշի ավտոմեքենայով ավտոկայանատեղիի 3-րդ հարկից ընկած Ռաֆայել Առաքելյան անուն-ազգանունով անձը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են ամփոփվել

Կրասնոդարում 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով ընկել է ավտոկայանատեղիի 3-րդ հարկից

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը