Երևան
12 °C
Ինչպես հայտնել ենք, իրավապահներն այս պահին Մայր Աթոռի տարածքում են, որտեղ էլ գտնվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
Վերջինս Մայր Աթոռի բակում է բազմաթիվ հոգևորականների և Գարեգին Բ-ի հետ:
Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցեց, որ ինքը չի պատրաստվում թաքնվել:
«Ես թաքնվող չեմ, ես չեմ թաքնվել, եկել են իմ հետևից, ես կգնամ, ես էս երկրի համար սպառնալիք չեմ»,- նշեց նա:
Գարեգին Բ-ն էլ հավելեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փաստաբանի հետ կուղարկեն, որտեղ պետք է ներկայանա, իսկ ինքն ու մյուս հոգևորականները կգնան վեհարան՝ քննարկումների:
«Մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար»,- հավելեց նա:
Այնուհետև իրավիճակը լարվեց. հոգևորականներից մի քանիսը հայտարարում էին, որ չեն կարող հանգիստ հետևել կամ թույլ տալ, որ Աջապահյանին տանեն: Հրմշտոց տեղի ունեցավ իրավապահների և հոգևորականների միջև:
Այնուամենայնիվ, Շիրակի թեմի առաջնորդը փաստաբանի հետ միասին փորձեց դուրս գալ Մայր Աթոռի տարածքից, սակայն հնարավոր չեղավ, աղմուկն ու գոռգոռոցները շարունակվում են:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու և կալանավորման միջնորդություն ներկայացնելու որոշում կա:
Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանը նշել էր, որ ըստ ընթացակարգի՝ վերջինս պետք է ներկայանա Քննչական կոմիտե:
Իրավապահները, ինչպես հայտնել ենք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է
Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում. տեսանյութ
Նորամարգում հրդեհվել է 2 ավտոտնակ, այրվել է ներսում գտնվող մի մեքենա ևս
Ղազախստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Թարլան-2025» զորավարժություններին
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը համարի իրենը. վարչապետ
Որքան հասկանում եմ՝ Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որ մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել. Ալեքսանյան
Անդրեասյանն այցելել է Գեղարվեստի ակադեմիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծումները
Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը
«40 հազար փող եմ թողե, մի ծակ կփակի էլի», «քարտ տուր, թալեմ». Կարապետյանի երթի մասնակիցների ձայնագրությունները
ՌԴ քաղաքացի Սամոն ասում է՝ ՀՀ վարչապետը անելիք չունի Հայաստանում. ափերը խառնել է, փողից՝ հաբռգել. Չախոյան
Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ
Թրամփը կարող է վերսկսել Patriot հրթիռների մատակարարումը Ուկրաինային
Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին
Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով. Ավինյան
Թուրքիայում ձերբակալվել են Ադանայի, Ադիյամանի և Անթալիայի քաղաքապետերը
ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան
Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը. Սուրենյան
Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է
Այ սրա համար արժե ջանք դնել. Անդրեասյանը՝ Հագվու դպրոցի աշակերտների ամառային զբաղմունքների մասին
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներ. տեսանյութ
Մարզերում ունենք հսկայական ներուժ, որը դեռ չենք բացահայտել. Մխիթար Հայրապետյանը՝ Tech Week-ի բացմանը
Ձեր հավատն էլ համազգեստի պես է` դուք այն հագնում եք, բայց չեք կրում ձեր սրտերում․ Հայկ Կոնջորյան
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է․ ՄԻՊ
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը
Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի
Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել
Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով. նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին
Որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին
Նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են. Ղազարյան
Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչության հանցակիցների ողջ շղթան. ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ձևերով. Հովհաննիսյան
Սոցիալական ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխայի համար
Ասում է՝ Նիկոլին սպանեմ՝ ի՞նչ կլինի. եթե սա ահաբեկչություն չէ, ի՞նչ է. Արուսյակ Ջուլհակյան. տեսանյութ
Աշխատանքը չկորցնելու վախից բերված մարդկանցով անգամ չկարողացաք մարդաշատություն ապահովել. Խաչատրյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT