Երթ դեպի Զվարթնոց

12/03/2014 schedule16:08

1988 թվականի հուլիսի 5-ին Երեւանում տեղի էին ունենում դրամատիկ իրադարձություններ: Խորհրդային զորքերը մտցվել էին Երեւան, եւ փորձ էր արվում ուժային մեթոդներով ճնշել Համազգային շարժումը:

Խորհրդային իշխանությունը որոշել էր վերահսկողության տակ վերցնել «Զվարթնոց» օդանավակայանը: «Զվարթնոցի» աշխատակիցները դիմադրում էին, որովհետեւ հասկանում էին, որ դրանով Հայաստանը կզրկվի կարեւոր արտաքին կոմունիկացիայից: Այս վիճակում Համազգային շարժումը երթով շարժվեց դեպի «Զվարթնոց» օդանավակայան՝ վերջինիս փակումը թույլ չտալու համար:

Երթի ընթացքում, դեպի օդանավակայան տանող Փարաքարի հայտի խաչմերուկում Սովետական սպայի կրակոցից զոհվեց 22-ամյա լուսանկարիչ Խաչիկ Զաքարյանը, ով համարվում է Ղարաբաղյան շարժման առաջին երեւանցի զոհը: Մեկ տարի անց Զաքարյանի զոհվելու վայրում նրա հիշատակին նվիրված համեստ ցայտաղբյուր բացվեց: Տարիներ առաջ, սակայն, այդ ցայտաղբյուրը ջարդվել է, եւ այս փաստը մինչեւ հիմա որեւէ ուշադրության չի արժանացել: Ըստ տեղաբնակների, ցայտաղբյուրը կանգնեցված է եղել նկարում պատկերված հատվածում:

Մի՞թե այն պատճառով, որ 1988 թվականի շարժման գաղափարները մեր օրերում այլեւս արդիական չեն: Չենք ուզում հավատալ սրան: Համենայնդեպս, Փարաքարի գյուղապետը խոստացել է, որ առաջիկայում ցայտաղբյուրը կվերականգնվի:

Տես նաեւ` այստեղ

Տպել
701 դիտում

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում երրորդն է թիմային հաշվարկում

Տեւական դադարից հետո Արթուր Ալեքսանյանը մրցման կմասնակցի

Դատարաններն արգելափակելու ժամանակ հանցագործության մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն

Դաշնակցությունը մայիսի 23-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք

Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր եւ օրենսդիր մարմինների քաղաքական կամքը․ ՔՈ ՍԴ կուսակցություն

Ղրիմի պատկանելիության հարց գոյություն չունի. Պեսկովի պատասխանը Զելենսկիին

Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել․ Նիկոլ Փաշինյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք է նախաձեռնել

Երկրում ժողովրդավարություն հաստատելու կարեւոր գործընթացը պիտի անդրադառնա նաեւ դատական իշխանության վրա

Ոստիկանությունը զեկուցեց, որ ժամը 13.30-ին բոլոր դատարանները ապաշրջափակվել են. Նիկոլ Փաշինյան

Մի կետից պետք էր սկսել կտրուկ փոփոխությունների գնալը, եւ սա այս կետն էր. Մակունց

Արսեն Թորոսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովին

ՀՀ-ն պատրաստակամ է էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները. ԱԺ նախագահ

«Բարսան» ռեկորդային առավելություն ստացավ «Ռեալի» նկատմամբ, «Բավարիան» չեմպիոն է 29-րդ անգամ

Պաշտոնական ստուգումներ, ծառայողական քննություններ. այն մասին է, թե ինչ է դատվորների vetting-ը

2016 թ․-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը հասունացել է․ Փաշինյան

Խնդրում եմ 13։30-ից վերացնել դատարանների արգելափակումը․ անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վեթինգի ենթարկվողները, նրանց հարազատները հայտարարագրում են իրենց ողջ գույքը. Զրվանդյան

Կայծակի հարվածից վնասված տրոլեյբուսը վերադարձել է երթուղի. Երեւանի քաղաքապետարան