Նկարիչը, որ նկարում է ոտքով

05/06/2014 schedule16:18

Աշտարակցի Գարիկ Միքայելյանի պատմությունը, նրա բացառիկ կամքի շնորհիվ, մեծ ուշադրության է արժանի: Գարիկը նկարիչ է: Նա նկարում է ոտքով եւ պրոթեզներով, ինչը հազվադեպ հանդիպող բան է մարդկության պատմության մեջ:

28-ամյա Գարիկ Միքայելյանն իր երկու ձեռքերից զրկվել է զինվորական ծառայության ժամանակ: Նա չի սիրում խոսել այդ մասին եւ մեզ հետ զրույցում հրաժարվեց պատմել իր հետ տեղի ունեցածի մասին: Միայն տեղեկացանք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում: Զորացրվելուց հետո Գարիկը ընտրել է ստեղծագործելու ճանապարհը: Նախ նկարել է ոտքով, ինչի արդյունքում ծնվել է նրա առաջին կտավը` «Ճանապարհ դեպի լույս»:

Այնուհետեւ, Գերմանիայում վիրահատվելուց հետո, սկսել է նկարել ձեռքի պրոթեզներով: Մեր հերոսը երկու տասնյակին մոտ նկարներ ունի: Գարիկն աշխատում է «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ում, աշխատում է ռադիոյի եւ ռադիոհամակարգերի բաժնում: Նրա ուշադրության կենտրոնում բազային կայաններն են՝ անտենաները: Հետեւում է դրանց աշխատանքին եւ ապահովում կապի անխափանությունը: Օրեր առաջ «ՎիվաՍելլ»-ի շնորհալի աշխատակիցների ձեռագործ աշխատանքների ցուցադրություն էր կազմակերպվել «Հայ Արտ» մշակութային կենտրոնում, եւ սա նաեւ Գարիկի նկարների առաջին ցուցահանդեսն էր: Նրա «Մարդու էությունը» նկարը ցուցահանդեսի հյուրերին ամենաշատն էր գրավել: Նկարում մարդու սիլուետ է՝ կիսված սեւ ու սպիտակ գույների: Մարդու սեւ կեսը սպիտակ ֆոնի վրա է, իսկ սպիտակը՝ սեւ ֆոնի վրա: «Էդ նկարում պատկերված է ավելի շատ մարդու հակասական էությունը: Ոնց որ մարդն է կիսված սեւի եւ սպիտակի, այնպես էլ նրան շրջապատող միջավայրն է բաժանված սեւի ու սպիտակի»,- մեզ հետ զրույցում իր աշխատանքը ներկայացրեց երիտասարդ նկարիչը: Մի նկարի վրա Գարիկն աշխատում է մի քանի ժամից մինչեւ մի քանի ամիս: «Նկար ունեմ, որ առավոտյան 10-ին դուրս եմ եկել էտյուդի, եւ 4-4,5 ժամ հետո նկարն ավարտած եմ եղել: Չնայած էնքան հոգնած եմ եղել, որ նույնիսկ ստորագրությունս չեմ կարողացել դնել: Իսկ «Մարդու էությունը» նկարել եմ մի քանի օր, հետո՝ էլի մի քանի օր ու վեց ամիս անց ավարտել եմ»,- պատմեց Գարիկը: Ի դեպ, նա ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի եւ ֆիզիկայի բաժինն է ավարտել, իսկ արդեն ծառայությունից հետո, չնայած դժվարություններին, հեռակա կարգով սովորել է Ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայում: Հիմա էլ իր նկարչության ուսուցչի՝ Սվետլանա Սարգսյանի մոտ կատարելագործում է նկարչական իր հմտությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1516 դիտում

Գյումրիում կարի արտադրամաս է հրդեհվել

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարարի հետ. կնքվել է համագործակցության հուշագիր

Հյուրատներից մեկից օտարերկրացի տղամարդու են առևանգել. կասկածներ կան, որ մինչ այդ վերջինիս սպանել են

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ հատված է նորոգվել. ՃՏՊ-ների թիվը կրճատվել է

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին և էլեկտրասյանը. կան վիրավորներ

Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չիտայի շրջանում. տուժածներից 3-ի վիճակը ծանր է. տեսանյութ

Ուժեղ քամին 2 մարզում և Երևանում ավերածություններ է գործել

Մեծամորում վագոն-տնակ է այրվել

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա, կա տուժած

Երկրաշարժ Հայաստանում

Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին. լուսանկարներ

««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան

ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան

Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան

Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է

Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում. տեսանյութ

Նորամարգում հրդեհվել է 2 ավտոտնակ, այրվել է ներսում գտնվող մի մեքենա ևս

Ղազախստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Թարլան-2025» զորավարժություններին

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը համարի իրենը. վարչապետ

Որքան հասկանում եմ՝ Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որ մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել. Ալեքսանյան

Անդրեասյանն այցելել է Գեղարվեստի ակադեմիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծումները

Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ

Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը

«40 հազար փող եմ թողե, մի ծակ կփակի էլի», «քարտ տուր, թալեմ». Կարապետյանի երթի մասնակիցների ձայնագրությունները

ՌԴ քաղաքացի Սամոն ասում է՝ ՀՀ վարչապետը անելիք չունի Հայաստանում. ափերը խառնել է, փողից՝ հաբռգել. Չախոյան

Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ

Թրամփը կարող է վերսկսել Patriot հրթիռների մատակարարումը Ուկրաինային

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին

Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով. Ավինյան

Թուրքիայում ձերբակալվել են Ադանայի, Ադիյամանի և Անթալիայի քաղաքապետերը

ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան

Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը. Սուրենյան

Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է