Նոր հուշակոթողներ Երեւանում

13/03/2015 schedule22:21

Ապրիլին Երեւանում կկանգնեցվի 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի տարածքում եզդիների դեմ իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Այն իր տեսակի մեջ առաջինն է լինելու աշխարհում:

Երեւանի քաղաքապետարանի կայքում հրապարակվել է մարտի 18-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգը, որում ներառված 19 հարցից 6-ը վերաբերում են մայրաքաղաքում հուշարձաններ, դիմաքանդակներ տեղադրելուն եւ անվանակոչմանը:

Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կտեղադրվի Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 3-րդ հատվածում (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգի), ինչպես մեզ հետ զրույցում մանրամասնեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, հայ-ռուսական բարեկամությունը եւ ասորիների ցեղասպանությունը խորհրդանշող հուշարձաններից մոտ 15-20 մ հեռավորության վրա:

Նախաձեռնությունը «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանինն է: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է, ով նաեւ հեղինակել է Լեոնիդ Ենգիբարյանի, Հովհաննես Շիրազի, Զորավար Անդրանիկի արձանները, Եռաբլուր համալիրը եւ այլն: Հուշարձանի էսքիզը քննարկվել եւ հավանության է արժանացել Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից:

Ամո Շարոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ տարի առաջ ինքը նման խնդրանքով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, եւ վերջինս տվել է իր համաձայնությունը: «1915-1923 թվականներին, ինչպես գիտեք, հայերի, հույների եւ ասորիների հետ նաեւ եզդի ժողովրդի անմեղ զավակներն են ցեղասպանությունների զոհ գնացել: 200-300 հազար մարդու մասին է խոսքը»,- պատմեց Ամո Շարոյանը: Ըստ նրա, հուշակոթողը նաեւ աղբյուր կունենա՝ ի հիշատակ Հյուսիսային Իրաքում եզդիների դեմ իրականացրած ցեղասպանության նահատակների:

«Միդիա-Շանգալ» ՀԿ-ի նախագահը հայտնեց նաեւ, որ հուշակոթողն արդեն պատրաստման փուլում է՝ մոտ մեկ ամսից պատրաստ կլինի, եւ ծրագրված է այն տեղադրել այս տարվա ապրիլի 21-ին: Անգամ ժամն է հայտնի՝ ժամը 12-ին: Ամո Շարոյանը նշեց, որ Հայաստանում եզդիները երեք սրբատեղի ունեն, իսկ հուշակոթողը կլինի չորրորդ կարեւոր կառույցը, որին եզդի ժողովուրդը կարող է այցելել հարգանքի տուրք մատուցելու: Հուշարձանը մոտ 4 մետր բարձրություն կունենա:

Մարտի 18-ին Երեւանի ավագանին կքննարկի նաեւ Գայի պողոտայի եւ Ջրաշխարհի հարեւանությամբ տեղակայված նորակառույց այգում Արցախյան ազատամարտի տարիներին անհայտ կորածներին նվիրված հուշարձան տեղադրելու հարցը: Նախաձեռնության հեղինակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է: Հուշարձանի հեղինակներն են ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանը եւ ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված դիմում նշել է, որ անհայտ կորածներին նվիրված հուշարձան կառուցելով՝ իրականություն կդառնա Հայաստանում հարյուրավոր ընտանիքների մեծագույն ցանկությունը՝ ունենալ իրենց հարազատների հիշատակը հավերժացնող մի վայր:

Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի պողոտայի եւ Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նորակառույց զբոսայգին կանվանակոչվի արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվամբ՝ «Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի»: Իհարկե, գաղափարը դեռեւս որոշման նախագծի տեսքով է, սակայն կասկած չկա, որ ավագանին չի մերժի նման առաջարկը: Կրպեյանը զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին՝ Գետաշենում ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ, ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների (ՕՄՕՆ) կողմից՝ Արցախը հայաթափելու «Օղակ» գործողությունը կանխելիս, իր մարտական ընկերների հետ: Թաթուլ Կրպեյանի աճյունն ամփոփված է հայրենի Թաթուլ գյուղում։ 1992թ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվել է Կրպեյանի անվամբ: Թաթուլ Կրպեյանին ազգային հերոսի ՀՀ բարձրագույն կոչում է շնորհվել Լեւոն Տեր-Պետրոսյանի 1996թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով: 2000թ. սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում սահմանվել է Թաթուլ Կրպեյանի անվան ուսանողական կրթաթոշակ։ Թալին քաղաքում Թաթուլ Կրպեյանի անվամբ անվանակոչված է փողոց, ինչպես նաեւ նրա անունն է կրում ԼՂՀ Կովսական քաղաքի դպրոցը։ Այգին «Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի» անվանակոչելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նրա ընտանիքի կողմից։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ Տարոն Մարգարյանին 2014թ. նոյեմբերի 3-ին դիմել է համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 20-ամյակի առթիվ հուշարձան տեղադրելու առաջարկով: Արդեն ընտրվել է հուշարձանի տեղադրման վայրը՝ դա ԵՊՀ 6-րդ մասնաշենքի բակն է: Կոթողը լինելու է սյուն-գավազանի տեսքով: Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սյուն-գավազաններ կան տարբեր եկեղեցիների բակերում, ինչպես, օրինակ, Օձունում, որն իրենից ճարտարապետական խորհրդանիշ է ներկայացնում: Ըստ Տիգրան Բարսեղյանի, գաղափարը եկել է Մայր Աթոռից, մասնավորապես՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանից: Հուշարձանի ֆինանսավորումն իրականացվելու է ԵՊՀ-ի եւ բարերարների միջոցներով։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը միջնորդել է Երեւանի ավագանուն՝ համաձայնություն տալ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանի դիմաքանդակը Աբովյան 16 հասցեում՝ Նկարիչների միության շենքի պատին տեղադրելու համար:

Տպել
3863 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց