Խոսում է եւ ցուցադրում է ՕԵԿ-ը

07/05/2015 schedule18:20

Արդեն մի քանի քառօրյա է, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում:

Յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ ՕԵԿ-ն իր բոլոր 5 պատգամավորներով պարտաճանաչ նստած է լինում դահլիճում, բոլոր հինգով հերթագրվում հարցեր տալու, այնուհետեւ, ելույթներ ունենալու համար, վերջում մի ելույթ էլ ունենում են խմբակցության անունից: Խոսափողներից շարունակ լսվում է ՕԵԿ-ականների ձայնը. խոսում են ոչ միայն քննարկվող հարցերից, այլ նաեւ ընթացքում «պատմական էքսկուրսներ» անում, վերլուծում, խոսում, խոսում, խոսում... Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողները հուսահատ ընկնում են աթոռներին, այլ խմբակցությունների պատգամավորներն էլ արդեն սկսում են նյարդային նշաններ ցույց տալ: Բանն այն է, որ ԱԺ նիստերը սկսել են ուղիղ հեռարձակվել Հ3 հեռուստաընկերությամբ, որը կապվում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ: Ու հիմա ՕԵԿ-ականները առիթը բաց չեն թողնում՝ հանրությանը ցույց տալու, թե որքան ակտիվ են իրենք ու որքան գործ են անում:

Իշխող կոալիցիան լքելուց եւ կրկին ընդդիմություն հռչակվելուց հետո ՕԵԿ-ը, իհարկե, ԱԺ-ում ակտիվացել էր, բայց հիմա այդ ակտիվությունը եռապատկվել, քառապատկվել է: Parliamentmonitoring կայքի ավտոմատ հաշվիչի տվյալներով, օրինակ, ԱԺ 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանում (2013-ի գարուն) ՕԵԿ-ականները հնչեցրել են 15 հարց եւ ունեցել են 9 ելույթ՝ բոլորով միասին: 4-րդ նստաշրջանում (2013-ի աշուն)՝ հնչեցրել են 19 հարց եւ ունեցել 12 ելույթ: 5-րդ եւ 6-րդ (2014-ին գարուն եւ աշուն) նստաշրջաններում, երբ արդեն ընդդիմություն էին հռչակվել, անհամեմատ ակտիվացել են: Օրինակ, վերջին՝ 6-րդում հնչեցրել են 52 հարց եւ ունեցել 32 ելույթ: Հիմա 7-րդ նստաշրջանն է, որը միայն հունիսին է ավարտվելու ու վերջին քառօրյայի տվյալներն էլ ավտոմատ հաշվիչը վաղը միայն կգումարի, բայց արդեն արձանագրվել է 34 հարց եւ 33 ելույթ. ընդ որում՝ արտահերթի տվյալները հանած:

Երեկ, երբ ՕԵ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հարցրեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված իրենց այս ակտիվությունը, նա էլ հարցրեց. «Իսկ ՕԵԿ-ը ե՞րբ ակտիվ չի եղել»: 

- Պարզ թվաբանություն կարող ենք անել, պարոն Մարգարյան, հիմա առանձնապես ակտիվ եք եւ դա պայմանավորվում է նրանով, որ ԱԺ նիստերը ուղիղ հեռարձակվում են ՕԵԿ Հ3 հեռուստաընկերությամբ. այդ կերպ ՕԵԿ-ը նաեւ փորձում է իր PR-ի հարցը լուծել:

- Մոնիտորինգի արդյունքներով մենք 2013-14թթ.-ին ճանաչվեցինք ամենաակտիվ խմբակցությունը: Մենք միշտ էլ ակտիվ ենք եղել, հիմա էլ շարունակում ենք, սա մեր առաքելությունն է: PR-ի խնդիր ՕԵԿ-ն իր առջեւ չի դրել, իսկ Հ3-ը ՕԵԿ հետ որեւէ աղերս չունի: Ստացվում է մի վիճակ, որ երբ ակտիվ չես, մեղադրում են պասիվության մեջ, երբ ակտիվ ես, փորձում են շահարկել ակտիվությունը:

- Իսկ դուք տեղյա՞կ եք, որ բավական դժգոհություններ կան արդեն ե՛ւ պատգամավորների շրջանում, ե՛ւ լրագրողների:

- Ի՞նչ դժգոհություն:

- Այն, որ ջուրծեծոցի է արդեն դառնում:

- Կարեւոր նախագծեր են քննարկվում, հիմա ի՞նչ է, փորձենք անտարբեր անցնե՞լ: Ես չգիտեմ՝ ինչ են ուզում մարդիկ ասել, չի կարելի շահարկել ամեն ինչ: Ես ընդամենը մի բան կխոստանամ, կաշխատենք տասնապատկել մեր ակտիվությունը: Դա միայն օգուտ կբերի մեր ընտրողին եւ ժողովրդին: Ինչքան օրենքը շատ ճանապարհ անցնի, այնքան հղկված կլինի: Հիմա ինչ ուզում է ասեն, մենք սովոր ենք դրան: Ինչ պոզուպոչ ասես ուզում են կպցնել, թող կպցնեն, բայց ժողովուրդն ամենաիմաստունն է: Հիմա ամբողջ ժողովուրդը թող հետեւի՝ ինչով է զբաղված խորհրդարանը: Սա միայն կնպաստի արդյունավետության բարձրացմանը: Մենք շարունակելու ենք մեր ակտիվ աշխատանքը՝ անկախ նրանից՝ ով ինչ կասի:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՕԵԿ ակտիվացման վերաբերյալ երեկ ասաց, որ ցանկացած քաղաքական ուժ իր հնարավորությունների շրջանակներում փորձում է բարձրացնել հարցեր եւ լինել ակտիվ: «Այստեղ ոչ մի դատապարտելի բան չկա, եւ ես չեմ ցանկանում որեւէ գնահատական տալ որեւէ քաղաքական ուժի գործունեությանը: Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը: Եթե ՕԵԿ-ը որոշել է, որ ինքը այս մարտավարությունը պիտի ընտրի, բոլոր պատգամավորներով բոլոր հարցերի, խնդիրների վերաբերյալ պիտի խոսեն, ուրեմն՝ իրենք մի բան գիտեն, որ անում են»,- ասաց Զոհրաբյանը: Հարցին՝ կարծում եք՝ դա կբարձրացնի՞ նրանց վարկանիշը, Զոհրաբյանը պատասխանեց. «Դրա արդյունքները մենք կտեսնենք ընտրություններից հետո, որոնք սարերի հետեւում չեն արդեն»:

Իշխող ՀՀԿ-ն որոշել է համբերատար գտնվել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ասում էր, որ նիստերի ուղիղ հեռարձակումը, բնականաբար, իր դերն ունի ՕԵԿ-ի ակտիվացման գործում, բայց միայն ժամանակը ցույց կտա, թե դա որքանով կազդի նրանց վարկանիշի վրա:

- Պարոն Բաղդասարյան, իսկ դա չի՞ խանգարում ԱԺ աշխատանքներին:

- Դե, բավական դանդաղում են աշխատանքները, բայց արտահերթեր ենք անում: Կան օրենքներ, որոնք արդեն քննարկված, մարսված, ամեն ինչ արդեն պարզ, եւ հանկարծ՝ ելույթ ելույթի հետեւից, երբ կարելի է ընդհանրապես ելույթ չունենալ: Օրինագծերի քննարկումների ժամանակ նաեւ թեմայից շեղումներ են լինում:

- Կարո՞ղ է, ի վերջո, խնդիր առաջանա:

- Չէ, բնական հունով գնում է ամեն ինչ, արտահերթերով հասցնում ենք: Անհրաժեշտություն լինի, նորից արտահերթ կհրավիրենք:

- Այսինքն՝ պատրաստ եք հանդուրժել:

- Հո չե՞նք բռնանալու: Մարդիկ օրենքի խախտում չեն կատարում:

- Ընկերական է՞լ չեք խոսելու:

- Ընկերական կարող է, բայց չեմ կարծում՝ կա անհրաժեշտությունը: Մարդիկ քննարկման կարիք են զգում, եւ մենք համբերատար եւ ուշադիր լսում ենք իրենց բոլոր ելույթները: Համենայնդեպս՝ ելույթներից վնասակար բան չկա:

Տպել
2685 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց