ԼՂՀ նախագահի հարցը լուծված է

18/05/2015 schedule08:11

Արցախի ապագա ղեկավարության հարցում ամեն ինչ կարծես թե հստակեցված է: Մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԼՂՀ քաղաքական ուժերի միջեւ ակտիվ բանակցություններ էին ընթանում, որոնք ավարտվել են:

Հիշեցնենք, այս ընտրությունների ելքից էր կախված, թե ով 2017թ.-ին կլինի Արցախի հաջորդ նախագահը: Ընտրություններում հաղթած «Ազատ հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ԼՂՀ դեռեւս գործող ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը երեկ որոշ մանրամասներ է հայտնել բանակցություններից եւ ձեռք բերված պայմանավորվածություններից:

- Պարոն Թովմասյան, գիտենք, որ բանակցություններ էին ընթանում խորհրդարան անցած ուժերի միջեւ, ինչպե՞ս են դրանք ավարտվել:

- Երկրի նախագահը, որպես հաղթած քաղաքական ուժ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Արայիկ Հարությունյանին առաջարկեց ստանձնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Արայիկ Հարությունյանը նպատակահարմար է գտել մնալ վարչապետի պաշտոնում, որովհետեւ մեզ մոտ ԱԺ ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական չի ներկայացնում, այլ խորհրդարանին է ներկայացնում իր գործունեության ծրագիրը եւ հավանություն ստանալու դեպքում շարունակում է իր աշխատանքը: Մեզ մոտ առանց որեւէ հուշագրի ե՛ւ 2007-ին, ե՛ւ 2012-ին 3 քաղաքական ուժերով, որոնք ներկայացված են ԱԺ-ում՝ ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ազատ հայրենիք», պաշտպանել ենք գործող նախագահ Բակո Սահակյանին եւ վերջինիս նախընտրական ծրագրում ներկայացված են այս կուսակցությունների տնտեսական ծրագրերի լավագույն հիմնադրույթները: Հիմա մենք հաղթել ենք ԱԺ ընտրություններում: 2017-ին, գիտեք, որ Արցախում տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները, իհարկե, եթե չլինեն սահմանադրական փոփոխություններ: Համենայնդեպս, այս պահին Արցախը նախագահական երկիր է եւ մենք ցանկանում ենք՝ անկախ ով կլինի նախագահի թեկնածուն, 2017-ին այս 3 քաղաքական ուժերով միասնաբար սատարել նրան: ԱԺ նախագահի պաշտոնում բոլորիս համար ամենաընդունելի թեկնածուն փորձված քաղաքական գործիչ Աշոտ Ղուլյանն է: Փոխնախագահի պաշտոնը մենք առաջարկել ենք Դաշնակցությանը: Եթե ասենք, որ նրանք իրականում ձգտում էին այդ պաշտոնին, սխալ կլինի: Երկար բանակցություններից հետո որոշվեց, որ 17-ի նախագահական ընտրություններին գնալու ենք 3 քաղաքական ուժերով, եւ ՀՅԴ-ն համաձայնություն տվեց:

- Բայց մենք գիտենք, որ Դաշնակցությունը Արցախում նախագահական նկրտումներ ունի, խոսակցություններ կային, որ հնարավոր է, հաջորդ նախագահական ընտրություններում Արթուր Աղաբեկյանը դառնա ԼՂՀ նախագահ: Հիմա, փաստորեն, նա պահպանում է փոխվարչապետի պոստը, նաեւ ԱԺ փոխնախագահի պոստն է նրանց հանձնվում: Արդյո՞ք սա ԼՂՀ-ում իշխանությունը ՀՅԴ-ին հանձնելու սահուն ճանապարհ չէ:

- Եթե «Ազատ հայրենիքը» համամասնականով 18-19 տոկոս ձայն ստանար, հաստատ նախագահի թեկնածու չէր առաջադրի: Գուցե մինչեւ ԱԺ ընտրությունները Արթուր Աղաբեկյանը նախկինում հայտարարել է նման բան: Հիմա ինչի՞ վրա պիտի հույս դնի ՀՅԴ կամ ԱԺԿ թեկնածուն: Պիտի հույսը դնի, թե «Ազատ հայրենիքը» ում է սատարելու, չէ՞: Առանց ԱՀ սատարելու, նախագահական ինստիտուտի պահպանման դեպքում, իմ կարծիքով, որեւէ մեկը չի կարող դառնալ ԼՂՀ նախագահ: Սա իմ խորին համոզմունքն է:

- Միգուցե հաշվարկում են, որ կաշխատեն, վարկանիշը կբարձրանա:

- Այսօր շուտ է դրա մասին խոսելը, ես էլ ժամանակին գտել եմ, որ ժամանակավրեպ էր Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը, բայց դա իր սահմանադրական իրավունքն է: Ես նրա այդ հայտարարությունը որակել եմ՝ ոչ լավ, ոչ վատ: Առայժմ չգիտենք՝ կառավարման ինչպիսի ձեւ է լինելու Արցախում: Հենց որոշվեց, որ նախագահական, «Ազատ հայրենիքը» իր լիդերը ունի: Ինչ կառավարման ձեւ լինի, ինքը կորոշի՝ գնո՞ւմ է նախագահական ընտրություններին, թե ոչ: Համենայնդեպս, ԱՀ 6 հազար անդամներից մեկը չկա, որ նախագահական ինստիտուտի պահպանման դեպքում դեմ լինի, որպեսզի վարչապետը առաջադրվի այդ պաշտոնում: Բայց վերջին խոսքը պատկանում է իրեն:

- Այսինքն՝ եթե նախագահական ինստիտուտը պահպանվում է, ըստ էության, հայտնի է, որ ԼՂՀ հաջորդ նախագահը դառնում է Արա Հարությունյա՞նը:

- Չէ, ինքը պիտի... համենայնդեպս՝ եթե ինքը առաջադրվի, մեր կուսակցությունում որեւէ մեկը տխուր չի լինի: Բայց ժամանակավրեպ են նման հայտարարությունները: Նաեւ ողջունում եմ մեր 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանի պահվածքը, երբ նրան հարցրեցին՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելո՞ւ է, հայտարարեց, որ հիմա ժամանակը չէ դրա մասին խոսելու:  

- Հաշվի առնելով, որ Արա Հարությունյանը դեռ ձեր համագումարում հայտարարեց, որ ժամանակն է Արցախում անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, ենթադրվում է, որ այդ համակարգին անցնելու դեպքում էլ նա մնալու է ուժեղ վարչապե՞տ:

- Մեր կուսակցությունում այդ ուղղությամբ չենք մտածում: Այո, Արա Հարությունյանը հայտարարել է սահմանադրական փոփոխությունների մասին: Ես գտնում եմ, որ ՀՀ-ում ինչ ղեկավարման ձեւ լինի, նույնը պետք է լինի ԼՂՀ-ում:

- Դուք, փաստորեն, զիջեցիք ԱԺ փոխնախագահի պոստը ՀՅԴ-ին: Հիմա որտե՞ղ եք լինելու:

- Մենք երկար զրուցել ենք ԱՀ նախագահի հետ՝ ի՞նչ է տալիս մեզ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Ես եղել եմ ԼՂՀ 2-րդ գումարման ԱԺ նախագահ, 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահ, 4 անգամ նույն ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր եմ ընտրվել, ԱԺ-ում բոլոր հնարավոր պաշտոնները զբաղեցրել եմ: 1998-ի եւ 2002-ի նախագահական ընտրություններում զբաղեցրել եմ 2-րդ տեղը: Հիմա կլինեմ ԱՀԿ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավարը: Եւ կզբաղվեմ իմ սիրած՝ գիտակրթական գործով: Վերջապես՝ կհրատարակենք ԱՀ 10-ամյակի կապակցությամբ իմ ղեկավարությամբ կազմված գիրքը, որ Արա Հարությունյանը ասել էր՝ իմաստ չունի ընտրություններից առաջ հրատարակել, նախընտրական գովազդ կդիտվի:

Տպել
6251 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց